Շուտով տեղի կունենա Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսը

Շուտով տեղի կունենա գրքի շնորհանդեսը, որի ընթացքում մանրամասն տեղեկություններ կտրվեն գրքի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ 3-րրդ նախագահի գրասնեյակից:

«Համացանցի տարբեր հարթակներում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական էջերի սիրելի՛ հետևորդներ,

Հաշվի առնելով Արցախյան հակամարտության վերաբերյալ օրերս լույս ընծայված «Բանակցային առաջնագծում» գրքի նկատմամբ առաջացած մեծ հետաքրքրությունը և ստացվող բազմաթիվ հարցադրումները՝ տեղեկացնում ենք, որ շուտով տեղի կունենա գրքի շնորհանդեսը, որի ընթացքում մանրամասն տեղեկություններ կտրվեն գրքի վերաբերյալ:

Գրքի տպաքանակի մի մասը կներկայացվի վաճառքի, որից ստացված հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

«Բանակցային առաջնագծում» գիրքը հնարավոր կլինի ձեռք բերել բոլոր գրախանութներում:

Հարգանքով՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ»,- ասվում է հաղորդագրությունում:

Միջանցքի բացումն ինքնանպատակ չպետք է լինի, ադրբեջանական ծուղակում չպետք է հայտնվել. Աբրահամյան

Մեկ անգամ ևս կրկնում եմ` միջանցքի բացումն ինքնանպատակ չպետք է լինի, ադրբեջանական ծուղակում չպետք է հայտնվել, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ գին է վճարվում միջանցքի բացման համար` անկախ նրանից, թե դա ում «քավորությամբ» է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան:

«Տարբեր աղբյուրները լուրեր են տարածում առաջիկա օրերին ՀՀ-ն Արցախին կապող միջանցքի բացման մասին:

Այս լուրերն ուղեկցվում է ադրբեջանցիների` «Կաշեն»-ի ու «Դրմբոն»-ի հանքերում ստուգումներ անելու և միջանցքում ադրբեջանական սկան սարքավորում տեղակայելու տեղեկություններով:

Արցախի նախագահի խոսնակն այս առիթով նշել է, որ ՌԴ-ն ջանքեր է գործադրում, որպեսզի միջանցքը կարճ ժամկետում բացվի:

Վերջինս նաև ասել է, որ ադրբեջանցիների հետ հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել գազամատակարարման վերականգնման և ՀՀ-ն Արցախին կապող էլեկտրագծի վերանորոգման ուղղությամբ:

Ադրբեջանն իր նախաձեռնած «բազարի» շրջանակներում արդեն կատարված է համարում իր կադրային միջամտության հետևանքներն Արցախում` պետնախարսրի ազատման տեսքով, ինչի մասին բարձր մակարդակով խոսվում է:

Անկախ այն հանգամանքից, թե իրականում ինչ հիմքով է Արցախի նախագահը պետնախարսրին ազատել այդ պաշտոնից, Ադրբեջանում այն սեփական հաղթանակն են համարում, քանի որ ըստ իրենց` Վարդանյանը խոչընդոտ է «Արցախի ադրբեջանական ինտեգրացիային»:

Թե միջանցքի բացման հիմքում ինչ այլ պահանջներ կդնի Ադրբեջանը և քանիսը կիրականացնի հայկական կողմը, հիմնականում տեսանելի է, սակայն իրադարձություններից առաջ չընկնեմ:

Մեկ անգամ ևս կրկնում եմ` միջանցքի բացումն ինքնանպատակ չպետք է լինի, ադրբեջանական ծուղակում չպետք է հայտնվել, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ գին է վճարվում միջանցքի բացման համար` անկախ նրանից, թե դա ում «քավորությամբ» է»,- գրել է նա:

«Այս իրավիճակի հետ չենք համակերպվում»․ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ պատրաստվում են շարունակել պայքարը

Եթե Հայաստանում ազգային իշխանություն գա, հաստատ հնարավոր է կասեցնել այս պարտությունների շղթան, երկիրը դուրս բերել այս իրավիճակից, իսկ այս իշխանությամբ՝ դրա որևէ շանս ու հնարավորություն չկա, այսօր հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Նիկոլի իշխանությունով մենք ունենալու ենք նոր պատերազմ, նոր կապիտուլյացիա։ Հետևաբար, մեր խնդիրն է, որ այն հարցերը, որոնք մինչև հիմա չենք կարողացել լուծել, լուծենք, լրջորեն նախապատրաստվենք և շարունակենք պայքարը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Ընդդիմության պայքարը վերաիմաստավորելու, վերակազմակերպելու, ընդդիմադիր դաշտը բյուրեղացնելու հարցերը, նրա խոսքով, առաջնահերթ են։ Ինչ վերաբերում է Դիմադրության շարժման ձեռքբերումներին, ապա ամենակարևորն, ըստ Իշխան Սաղաթելյանի այն էր, որ եթե շարժումը չլիներ, այն, ինչն այս օրերին է կատարվում, երբ երկիրը փորձում են տանել անդառնալի կապիտուլյացիայի, արդեն իսկ տեղի ունեցած կլիներ, ուստի, հանուն երկրի ու պետականության, պայքարը պետք է շարունակվի՝ դա թույլ չտալու համար։

«Մենք մեր պայքարի մեջ եղել ենք անկեղծ, մենք ունեցել ենք բազմաթիվ հաջողություններ, նաև բացթողումներ, որոնցից պետք է դասեր քաղել ու գնալ առաջ։ Ամենակարևորը՝ այս իրավիճակի հետ չենք համակերպվում, հետքայլ չի լինելու։ Պատրաստվելուց և բացթողումները, որոնք ունեցել ենք, այդ հարցերը լուծելուց հետո գնալու ենք առաջ, գնալու ենք դեպի պայքարի նոր գունավորում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Վիճաբանության ընթացքում միմյանց հարվածներ և մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի վարույթով մեկ անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ 2023թ․ փետրվարի 21-ին, երեկոյան, Երևան քաղաքի Վարդանանց նրբանցքի հասցեներից մեկում կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ընթացքում երկու ազգականների կողմից միմյանց հարվածներ և մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախաձեռված քրեական վարույթի շրջանակում կատարվող քննությամբ պարզվել է, որ 2023թ․ փետրվարի 21-ին, ժամը 00:00-ից 01:00-ի սահմաններում, Մ․ Ֆ․-ն կնոջ հետ գնացել է իր ազգական Ռ․Բ․-ի՝ Երևան քաղաքի Վարդանանց նրբանցքում գտնվող տուն՝ նախօրեին վերջինիս որդու կողմից իր ավտոմեքենայով այլ ավտոմեքենայի հարվածելու և դրա հետևանքով կրած վնասի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով։ Խոսակցությունը վերաճել է վիճաբանության, որի ժամանակ Մ․Ֆ․-ն, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում իր մոտ գտնվող մկրատի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, երկու անգամ հարվածել է Ռ․ Բ․-ի կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ ծակած-կտրած, թափանցող վնասվածքներ: Իր հերթին Ռ․Բ․-ն նույն վիճաբանության ժամանակ ուրագով հարվածներ է հասցրել Մ․ Ֆ․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Վերոնշյալ հանրորեն վտանգավոր արարքը կատարելու հիմնավոր կասկածանքով նույն օրը Մ․ Ֆ․-ն ձերբակալվել է։

Ռ․Բ․-ն, ով, ստացած մարմնական վնասվածքների պատճառով ի վիճակի չի եղել մասնակցելու վարույթային և քննչական գործողությունների, ճանաչվել է տուժող։

Զննությամբ դեպքի վայր հանդիսացող տանը հայտնաբերվել են ենթադրյալ հանցագործության գործիք ուրագը և մկրատը:

Առողջությանը փոխադարձաբար պատճառված վնասների ծանրության աստիճանը պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին Մ․ Ֆ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է և նշված անձին ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ներկայացվել է մեղադրանք։

Մ․Ֆ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, այդ թվում ուրագով հարվածներ հասցրած ազգականի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Օդի ջերմաստիճանը 26-28-ը աստիճանաբար կբարձրանա 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով

Հանրապետության տարածքում` փետրվարի 25-ի ցերեկը, 26-28-ը, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-28-ը աստիճանաբար կբարձրանա 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով:

Երեւանում փետրվարի 25-ի ցերեկը, 26-28-ը, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +13 +15։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -12-17, ցերեկը՝ +3 +7,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -10 -15 ցերեկը՝ +4 +6,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը -2 — 4, ցերեկը՝+8 +10,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -11 -16, ցերեկը՝ +3 +6,

Լոռիում՝ գիշերը՝ -5 -8, ցերեկը՝ +8 +13,

Տավուշում՝ գիշերը՝ 0 -5, ցերեկը՝ +14 + 18,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -14 -19, ցերեկը` +3 +5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -3 -6, ցերեկը՝ +8 +12,

Արարատում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ + 13 + 16,

Արմավիրում՝ գիշերը՝ -2 -6, ցերեկը՝ +12 + 15,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -10 -14, ցերեկը՝ -4 -6,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -1 -5 ցերեկը՝ +11+14,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +15 + 18,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -6 -10, ցերեկը՝ +8 +12,

Արցախում՝ գիշերը՝ -3 +2, ցերեկը՝ +14+ 18:

Տեղեկությունը, թե Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է

Սոցիալական մեդիայում տարածվող տեղեկությունը, ըստ որի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է: Ադրբեջանը շարունակում է բնապահպանական պատրվակով Արցախի շրջափակումը, հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից։

«Տեղեկացնում ենք նաև, որ ճանապարհի բացման դեպքում կտարածվի պաշտոնական հաղորդագրություն:
Խնդրում ենք տուրք չտալ ապատեղեկատվությանը»,- նշվում է հայտարարությունում։

Թուրքիայի կենտրոնական հատվածում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Շաբաթ օրը 5,3 մագնիտուդով երկրաշարժը ցնցել է Թուրքիայի Նիղդե կենտրոնական նահանգը, հաղորդում է Anadolu-ն։

Երկրաշարժի օջախի խորությունը կազմել է 7 կմ։ Այն տեղի է ունեցել Բորի շրջանում տեղական ժամանակով 13:27-ին, հայտնել է բնական աղետների դեմ պայքարի թուրքական AFAD գործակալությունը:
Զոհերի մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել։

Ցնցումները տեղի են ունեցել այն ժամանակաշրջանում, երբ Թուրքիան պայքարում է փետրվարի 6-ին երկրի հարավային շրջանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետեւանքների դեմ։

Մեր կազմակերպությունը կշարունակի կազմակերպել նման միջոցառումներ, ներգրավելով լավագույն փորձագետներին՝ քննարկելու այսօր Հայաստանի առջեւ ծառացած ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական մարտահրավերները

Օրերս լրացավ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկ տարին, որը մեծ փոփոխություններ բերեց ամբողջ աշխարհում: Անմասն չմնաց նաև մեր տարածաշրջանը: Թե ինչ ազդեցություն այն ունեցավ և ինչ սպասել՝ հայ քաղաքագետները ներկայացրեցին «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ի հրավիրած «Ռազմական հատուկ գործողության ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի գործընթացների վրա. տարվա ամփոփում և հնարավոր զարգացումներ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը:
Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն իր խոսքում արձանագրեց՝ շատ բարդ տարի էր թե՛ մեր տարածաշրջանի, և՛ աշխարհի համար: Բայց այսօր էլ ՀՀ առաջ ծառացած ամենագլխավոր խնդիրը շարունակում է մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որին ավելացել է նաև Ադրբեջանի հետ բանակցություններն առաջ տանելու ու խաղաղություն հաստատելու օրակարգը: Ըստ նրա՝ սա բարդ իրագործելի է, բայց մենք պետք է փորձենք հասնել դրան:
«Ուկրաինական զարգացումների այս մեկ տարվա ընթացքում բյուրեղացավ այն մոտեցումը, որ ՀՀ-ն այս իրավիճակում պետք է կարողանա այնպիսի արտաքին քաղաքական կուրս ունենա, որը մեր երկիրը հեռու կպահի փորձություններից ու հնարավորություն կտա նվազագույն հետևանքներով դուրս գալ ստեղծված իրավիճակից: ՌԴ-ն մեր դաշնակիցն է և մենք պետք է օգտագործենք ողջ գործիքակազմը այդպես պահելու համար: Բայց Արցախի ժողովրդին ցեղասպանությունից պաշտպանելու համար մեզ բնական դաշնակիցներ են պետք, որոնք նշմարվում են, բայց հստակ պետք է լինի մեկ բան՝ այդ ամենը չպետք է արվի մեր դաշնակցային հարաբերությունների հաշվին, ՌԴ համար Երևանը պետք է լինի հասկանալի ու վստահելի գործընկեր”,- ասաց Արամ Սաֆարյանը:
Նրա խոսքով, սա քննություն է, որից Հայաստանը պետք է պատվով դուրս գա, և Մոսկվայում պետք է իմանան, որ այս բարդ վիճակում Հայաստանը չի հեռանալու ու չի դավաճանելու: «Երևանը պետք է զերծ մնա գայթակղություններից: Սխալ կլինի ՀՀ կողմից փորձել խաղալ ռուսների, ամերիկացիների և ֆրանսիացիների հակասությունների վրա: Եվ մեծագույն սխալ կլինի, եթե մենք կարծենք, թե կարող ենք ՌԴ-Արևմուտք առճակատումից դիվիդենտներ շահել»,- հավելեց Սաֆարյանը:
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն էլ, կիսելով նախորդ բանախոսի կարծիքը, նշեց, որ Հայաստանը պետք է առաջ տանի իր շահը, բայց այն չպետք է փնտրի գերտերությունների առճակատման մեջ:
Եվ առավելապես կարևոր է, որ ՀՀ-ն չդառնա թատերաբեմ ՌԴ-Արևմուտք հարաբերությունները պարզելու համար, և շարունակի կառուցել հարաբերությունները բոլոր բևեռների հետ, բայց իր հստակ խաղի կանոններով:
«Հայաստանը ՌԴ դաշնակիցն է, բայց միևնույն ժամանակ մեր երկիրը պատրաստ է հարաբերությունները զարգացնել այլոց հետ՝ չվնասելով դաշնակցային հարաբերություններին և, հատկապես, ոչ այդ հարաբերությունների հաշվին: ԵՄ հետ հարաբերությունները կառուցելիս ՀՀ-ն պետք է խուսափի ծայրահեղություններից և, օրինակ, հետևի, որպեսզի եվրոպացի պաշտոնյաները, որոնք ժամանում են Հայաստան, մեր դաշնակիցների դեմ ուղղված հայտարարություններ չանեն: Հայաստանը ՌԴ հետ կապված է հազարավոր թելերով և ԵՄ պաշտոնյաները դա հստակ գիտեն»,- ասաց նա:
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին ուղերձին, որից ՀՀ իշխանություններն էլ պետք է հետևություններ անեն՝ բացվող հնարավորությունների մասով, Բալասանյանն ասաց.
«Պուտինի ուղերձը լավ հնարավորություններ է բացում ՀՀ համար, բայց մենք պետք է հստակ գծենք մեր կարմիր գծերը, հասկանալի լինենք մեր գործընկերների, դաշնակիցների ու նաև թշնամիների համար, որոնց համար ընկալելի պետք է լինի, որ կան գծեր, որոնցից Հայաստանը չի կարող անցնել»,- հավելեց միջազգայնագետը:
Իսկ ահա փորձագետ Ջոնի Մելիքյանը, անդրադառնալով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանն ու Մոսկվայի արձագանքին այդ հանգամանքին նշեց, որ այս փուլում Հայաստանը պետք է շատ կշռադատված քաղաքականություն վարի իր հարևանների ու դաշնակիցների նկատմամբ:
Նրա խոսքով, բրյուսելյան շատ հանդիպումներից ու քննարկումներից իր համար հասկանալի է դարձել, որ այս առաքելությունը Բրյուսելում չեն համարում որպես փոխարինող մեխանիզմ, այլ համարում են դա հավելյալ արժեք, ինչը կարևոր է ՌԴ-Արևմուտք առճակատման ֆոնին և Երևանը դա պետք է կարողանա հասցնել իր դաշնակցին՝ ՌԴ-ին:
«Երևանը պետք է կարողանա իր ողջ դիվանագիտական գործիքակազմը օգտագործելոբ այնպես անի, որ այս հավելյալ մեխանիզմը չառաջացնի խնդիր բնական դաշնակցի հետ»,- ասաց նա:
Եզրափակելով կլոր սեղանի աշխատանքը՝ «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանը նշեց, որ այս բարդ իրավիճակում Հայաստանը չպետք է հայտնվի Ռուսաստանի և Արևմուտքի աշխարհաքաղաքական առճակատման էպիկենտրոնում, քանի որ դա հղի է մեր երկրի համար բացասական հետևանքներով.
«Մեր կազմակերպությունը կշարունակի կազմակերպել նման միջոցառումներ, ներգրավելով լավագույն փորձագետներին՝ քննարկելու այսօր Հայաստանի առջեւ ծառացած ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական մարտահրավերները։ Մեզ համար կարևոր է, որ հայ երիտասարդները տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունենան, այսպես ասած, հենց առաջին ձեռքից»,- ամփոփեց Կոստանյանը։

Մայիսի 1-ից մինչեւ հուլիսի 7-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն․ նախագիծ

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարժական հավաքներ հայտարարելու եւ դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։

Գործադիրը նախատեսում է 2023 թվականի մայիսի 1-ից մինչեւ հուլիսի 7-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ եւ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ եւ ռազմաուսուցված պահեստազորայիններով, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներով, նպատակահարմար է պահեստազորայիններին վարժական հավաքների ընդգրկումը` ներգրավելով մարտական հերթապահության, իսկ վարժական հավաքների ապահովման համար՝ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից տրանսպորտային միջոցների ներգրավումը»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ:

Ըստ նախագծի՝ այս նպատակով Զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման եւ պատրաստման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված եւ անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով:

«Իմ հույսը նաև երիտասարդ սերունդն է, որ հայրենասիրության կրակը միշտ վառ է պահելու». Սերժ Սարգսյան

Երեկ երեկոյան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հյուրընկալվել են «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի մի խումբ աշակերտներ՝ ուսուցչուհու ուղեկցությամբ: Նրանք խնդրել են նախագահին՝ իրենց հետաքրքրող հարցերի շրջանակներում տեղեկություններ և հետաքրքիր մանրամասներ ներկայացնել Արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ:
Աշակերտները տեղեկացրել են, որ իրենց դպրոցում Հայոց պատմություն առարկայի այս տարվա նախագծային աշխատանքի թեման Հայաստանի երրորդ Հանրապետության մարտահրավերներն են և այդ համատեքստում առանցքային նշանակություն ունեցող Արցախյան բանակցային գործընթացը, որի համակողմանի ուսումնասիրության նպատակով նախաձեռնել են հանդիպում նախագահ Սարգսյանի հետ:
Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը աշակերտներին սիրով նվիրել է Արցախյան հակամարտության վերաբերյալ օրերս լույս ընծայված՝ «Բանակցային առաջնագծում» գրքի առաջին օրինակները՝ հույս հայտնելով, որ այն ևս կօգնի ճիշտ պատկերացում կազմելու հակամարտության կարգավորման գործընթացի մասին:
Դպրոցի իր ավագ ընկերների հետ նախագահի զրույցին ներկա է եղել նաև կրտսեր Սերժը: