Բլինքենը հայտարարել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պատմական շանսի մասին

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկու երկրներն էլ 30 տարվա հակամարտությունից հետո խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը իսկապես պատմական հնարավորություն ունեն՝ հասնելու կայուն խաղաղության ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո»,- Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է նա։

Մյունխենում ընթանում է Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպումը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Ստեղծվել է հումանիտար անընդունելի ճգնաժամ, որը թույլ չի տալիս մարդկանց նորմալ և լիարժեք կյանք վարել. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն առցանց հանդիպում է ունեցել շուրջ 40 բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք շարունակվող շրջափակման պայմաններում աջակցություն են ցուցաբերում Արցախին: Այս մասին հայտնում են ԱՀ կառավարությունից:

Հանդիպմանը մասնակցել են նաև պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն ու ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը:
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նրանց գործունեության և այս դժվարին իրավիճակում Արցախի ու Արցախի ժողովրդի կողքին լինելու համար:

Նա ներկայացրել է իրավիճակն Արցախում՝ նշելով, որ ճգնաժամը չի արտահայտվում միայն սննդի կամ վառելիքի բացակայությամբ, այն խորքային ազդեցություն է ունենում հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա. «Շրջափակումը խնդիրներ է առաջացրել ոչ միայն ամենօրյա կյանքում, այլև տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում։ Մեր տնտեսությունն ամեն օր հսկայական վնասներ է կրում»:

Պետնախարարը ներկայացրել է նախանշված կարեւոր վեց ուղղություններով կատարվող աշխատանքները՝ նկատելով, որ դրանցից առաջինի՝ Արցախի սուբյեկտայնության բարձրացման առումով կարևոր դեր ունեն նաև բարեգործական կազմակերպությունները. «Ստեղծվել է հումանիտար անընդունելի ճգնաժամ, որը թույլ չի տալիս մարդկանց նորմալ և լիարժեք կյանք վարել։ Այդ իմաստով շատ կարևոր է, որ դուք ևս բարձրաձայնեք այդ մասին։ Կարևոր է ոչ միայն ձեր նյութական օգնությունը, այլև այն, որ ձեր ձայնը հնչի, խնդիրը ճիշտ ներկայացվի աշխարհին»:

Ռուբեն Վարդանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է տարբեր՝ առողջապահության, սոցիալական, ենթակառուցվածքների ոլորտների ծրագրերն ու առաջնային անելիքները՝ կարևորելով հատկապես թիրախային աջակցությունը:

Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել բարեգործական բեռների փոխադրման հետ կապված գործընթացների և հասցված բեռի բաշխման մեխանիզմների մասին: Նախարարն ընդգծել է, որ բարեգործական եղանակով ստացված բեռները բաշխվում են բացառապես անվճար՝ սոցիալապես անապահով խմբերին: Գործընթացներն իրականացվում են թափանցիկ հիմունքներով, և այդ մասին հաշվետվությունները ներկայացվելու են բարեգործական կազմակերպություններին:

Նախարարը կարևորել է նաև բարեգործական կազմակերպությունների հետ արդյունավետ գործակցությունն ու մշտական կապը, որպեսզի կազմակերպությունները տեղեկանան առկա կարիքների մասին և նրանց օժանդակությունն առավել թիրախային լինի:

Հանդիպման ընթացքում պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը և նախարար Արմեն Մանգասարյանը նաև պատասխանել են հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին:

Արցախում ծնվել է Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանի վեցերորդ երեխան

44-օրյա պատերազմի ավարտից հետո երկու տարի ընտանիքի հետ Աղավնոյում բնակվող, համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը գյուղի հանձնումից հետո բնակվում է Արցախում։

Նրա ֆեյսբուքյան էջում հրապարակվել է լուսանկար՝ Չավուշյանի ընտանիքում վեցերորդ երեխան է լույս աշխարհ եկել։ Շրջափակված Արցախում ծնվել է Չավուշյանների դուստրը՝ Նարեն։

Պուտինը Ռուստամ Մուրադովին գեներալ-գնդապետի կոչում է շնորհել  

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Արեւմտյան եւ Արեւելյան ռազմական օկրուգների զորքերի հրամանատար Եվգենի Նիկիֆորովին եւ Ռուստամ Մուրադովին գեներալ-գնդապետի կոչում շնորհելու մասին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։

Մուրադովը ՀՕՊ զորքերի հրամանատարն է 2022 թվականի հոկտեմբերից։ Այն մասին, որ Նիկիֆորովը գլխավորել է Արեւմտյան եւ Արեւելյան ռազմական օկրուգները, հայտնի է դարձել այսօր՝ փետրվարի 17-ին։
Բացի այդ, գեներալ-գնդապետ են դարձել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի պետի առաջին տեղակալ Օլեգ Մակարեւիչը, ինչպես նաեւ ՌԴ ԶՈւ Համազորային ակադեմիայի պետ Ալեքսանդր Ռոմանչուկը։

Այսօր հայտնի է դարձել նաեւ, որ Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Անդրեյ Մորդվիչեւը, իսկ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար է նշանակվել գեներալ-գնդապետ Սերգեյ Կուզովլեւը։ Այդ պաշտոններում նրանք գտնվում են 2023 թվականից, հաղորդում է «Ведомости»-ն։

Հիշեցնենք, որ Ռուստամ Մուրադովը 2020-2021 թվականներին եղել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար։

Սասուն Միքայելյանը դասական վառ օրինակ է թե ինչպիսին պետք է չլինի զինվորականը

Սասուն Միքայելյանի երեկվա խայտառակությունը պետք է ունենա հստակ արձագանք: Հանրային հեռուստաընկերության եթերում քֆուրներով խոսալը իրավունք չունի անհետևանք մնա: Սասուն Միքայելյանը դասական վառ օրինակ է թե ինչպիսին պետք է չլինի զինվորականը: Արցախյանը Ազատամարտը աթոռազավթմանը ստորադասող, մարտական ուղղին և ընկերներին ուրացողը իրավունք չունի այս դաշտում տեղ ունենալ: Սասուն Միքայելյանը երեկվա իր եթերում շատ նման էր մի չկողմնորոշված պատանու, ով ամեն կերպ փորձում էր ցույց տալ լոյալություն իր հողատու տերերին և միևնույն ժամանակ փորձում էր հերթական անգամ նոր սկանդալային հիմարություն «չբլթցել»:
Եթե Բանակ չի եղել, ապա ո՞րտեղես ծառայել Սասուն, եթե Բանակը թալանվել ա քո պնդմամբ ապա ինչի ե՞ս ծառայել այդ Բանակում: Վազգեն Սարգսյանի անունը տալուց առաջ պետք է հիշես, որ դու ես պահի դրությամբ ծառայում ես այն ոհմակին, որը գալու առաջին իսկ օրվանից որդեգրել է բաժանարար և դեստրուկտիվ քաղաքականություն, դու պետք է հիշես, որ դու ծառայում ես այն ոհմանկին, որի գործողությունների արդյունքում թշնամին տիրացել է Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի և շատ շատ հայրենանվեր գործիչների և Հերոսների ազատագրած հողին, դու ծառայում ես այն խունտային, որի կառավարման արդյունքում թշնամի պղծեծ Վազգեն Սարգսյանի արձանը, լավ կլինի դրանից խոսես ՏՈՒ ՏՈՒ ՏՈՒ-ներով, և տեղավորվես այն մտքի մեջ, որ ձեր մասին ամբողջ ազգն ա էդ ՏՈՒ ՏՈՒ ՏՈՒ-ներով խոսում հլը մի բան էլ ավել:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ով կարող է Էդուարդ Շարմազանովի պես հայրենասեր ու պետականամետ գործչի մասին նման կերպ խոսել շան տղա է

Չեմ խոսում սասուն միքայելյանի մակարդակի մասին, այս պահին չեմ անդրադառնա այն հարցին, որ նա 2018 թվականի իշխանազավթումը ավելի կարևոր քայլ որակեց, քան Արցախյան հերոսամարտը:
Չեմ անդրադառնա այն փաստին, որ ստորաբար ստելով ու աղավաղելով սպառազինության թվերը, անգամ այն թվերը , որ հասարակության համար գաղտնիք չպարունակող են և յուրաքանյուր ոք կարող է նայել ու հասկանալ օրինակ՝ ի՞ նչ արժե իսկանդերը, որով համալրել էր մեր Զինված ուժերը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով:
Այն հազարավոր զենք զինամթերքները , որոնք բերվել են ՌԴ-ից որպես ռազմական օգնություն և միլինավոր դոլլարների պայմանագրերը,որոնք միայն 3-4 տարում գերազանցում են 300 մլն դոլլարը։
Դավաճանների շարքերը համալրելու, արցախյան հերոսամարտը ուրանալու և թրքահպատակների թելը թելելու մասին շատ երկար կարելի է խոսել, իսկ հիմա ես կանդրադառնամ իմ ավագ ընկերոջ՝ Էդուարդ Շարմազանովի հասցեին հնչեցրաց հայոյանքներին։
Ով կարող է Էդուարդ Շարմազանովի պես հայրենասեր ու պետականամետ գործչի մասին նման կերպ խոսել շան տղա է:

«Հրապարակ»․ Ադրբեջանցիները փորձել են արգելափակել ֆիլմաշարի ցուցադրումը

«Հրապարակ» թերթը գրում է․ Երեկ Կինոյի տանը տեղի ունեցավ ռեժիսոր Վագա Վարդանյանի՝ «Համար մեկ տանկիստը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվել է ռուսաստանաբնակ գործարար, բարերար Արթուր Սողոմոնյանի ֆինանսական աջակցությամբ ու հինգ մասից բաղկացած ֆիլմաշարից մեկն է: Ֆիլմի հիմքում ՍՍՀՄ զրահատանկային զորքերի մարշալ, տաղանդավոր հայազգի ստրատեգ, զորահրամանատար Համազասպ Բաբաջանյանի կյանքն ու գործունեությունն են: Հատկանշական է, որ մարշալներ Բաղրամյանի, Խամփերյանցի, Բաբաջանյանի, Իսակովի, հայաստանցի Շյոլկինի մասին պատմող ֆիլմաշարերի ցուցադրությունները Հայաստանից դուրս ոչ միշտ են ընթացել հարթ. հետխորհրդային տարածքի այն քաղաքներում, որտեղ ուժեղ է եղել ադրբեջանական համայնքի ազդեցությունը, դրանց ցուցադրության կազմակերպումը հանդիպել է որոշակի խոչընդոտների:

Մեզ հետ զրույցում Արթուր Սողոմոնյանը նշեց, որ չի ցանկանում խոսել խոչընդոտներից՝ ավելացնելով, որ հայկական ազդեցիկ համայնք կա ամենուր, եւ հայերի համար խնդիրներ ստեղծելը հեշտ գործ չէ։ Ապա հավելեց, որ անչափ կարեւորում է հայ զորահրամանատարների մասին ժամանակակից ֆիլմերի ստեղծումը: Սողոմոնյանն ասաց, որ դրանց նպատակը եկող սերնդին ճիշտ, հայրենասիրական ոգով դաստիարակելն է, որպեսզի հանկարծ սերունդները չմոռանան իրենց հզոր նախնիներին, ինչը լավ ապագա ստեղծելու հիմնաքարերից է: Միջոցառման կազմակերպիչները մեզ փոխանցեցին նաեւ, որ ֆիլմը կցուցադրվի հայկական հեռուստաընկերություններից մեկով, ու հազարավոր մարդիկ հնարավորություն կունենան դիտելու այն:
Ի դեպ՝ Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը տեղեկացրեց, որ ադրբեջանցի մեծահարուստներին հանգիստ չի տալիս փաստը, որ իրենք չունեն հայերիս մասշտաբի զորահրամանատարներ, ու փորձել են ստեղծել ֆիլմ ԽՍՀՄ ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանովի մասին, սակայն հանդիպել են պատմաբանների լուրջ դիմադրությանը, ովքեր նշել են, որ այդ մարդը կապ չունի իրենց հետ ու, ամենայն հավանականությամբ, ազգությամբ հայ է` արցախյան արմատներով, իսկ հայկական անուն-ազգանունն է՝ Սերգեյ Օհանյան:

«Հրապարակ». Իշխանության հաշվարկները ժամ առ ժամ փոխվում են

«Հրապարակ» թերթը գրում է. «Քանի որ Երեւանի ավագանու ընտրություններն իշխանության համար շեքսպիրյան հարց են դարձել՝ «լինել-չլինելու», ուստի որոշել են մանրակրկիտ ուսումնասիրել դաշտը, հաշվարկել շանսերը, նվազեցնել ռիսկերը եւ դրանից հետո նշանակել ընտրության օր։ Պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ իշխանական դաշտից սպրդում է արտահերթ ընտրությունների գնալու մասին տեղեկատվություն, հետո պարզվում է` հրաժարվել են այդ մտքից, քանի որ հաշվարկներն առայժմ իրենց օգտին չեն։

Հիմա էլ ՔՊ-ում քննարկում են Երեւանի արտահերթ ընտրություններն ամառվա տապին անելու առաջարկը: Հաշվարկը հետեւյալն է․ երեւանյան ամառվա տապն ընտրությունների համար բարենպաստ ժամանակ չէ, եթե, իհարկե, նորմալ ընտրություններ եւ զգալի մասնակցություն ես ակնկալում: Իսկ եթե քեզ ընդամենը 50+1 է պետք, եւ հարկավոր է, որ ընդդիմադիր զանգվածը չգնա քվեարկության, դա ամենահարմար ժամանակն է:
Իշխանությունը մտածում է, որ ՔՊ ընտրող զանգվածը, որը սոցիալապես աղքատ ու ցածր ինքնագիտակցությամբ խավն է, ամռանը մայրաքաղաքից չի բացակայելու, արձակուրդ չի գնալու եւ, այսպես թե այնպես, գնալու է ընտրատեղամաս: Իսկ ունեւոր, գիտակից, ինտելեկտուալ եւ ընդդիմադիր խավը մեկնելու է հանգստի, իսկ եթե ներշնչեն, որ ընդդիմությունն ի սկզբանե պարտված է, հուսահատվելու է եւ առհասարակ չի գնալու քվեարկության: Արդյունքում շահելու է Տիգրան Ավինյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում