Հայաստանում ցանկացած նմանօրինակ ստորության հետևում կանգնած են դավաճանական խունտան և իրենց պարագլուխը

Այսօր ստյոպա սաֆարյան անվանմամբ ինձ համար չպարզած տեսակի արարածը փաստորեն հնարամտություն է ցուցաբերել, և կարողացել է ինֆուզորիա հողաթափիկից ինտելեկտով մեկ քայլ առաջ անցնել: Նա սկսել է հանրային բառաչանքներ արձակել, թեմա բացել, որպեսզի գոնե մի փոքր շեղի հանրային ուշադրությունը իրենց կողմից կատարված շարլատանությունից և ձեռքի հետ շոու սարքի որպեսզի վարձահատույց լինի իրեն հանգրվանելու համար սիրով 5-րդ կետ տրամադրած կապիտուլյանտից: Փաստորեն իր կես դրույքով ՍԴ դատավոր, կես դրույքով փաստաբան քրոջ պաշտոնը հողաթափիկ 2.0-ն այսպես է պահում, նա նույնիսկ չի վարանում մահացած մարդու անունը տալուց, կարևորը հանրային հնչեղությունն է և կապիտուլյանտի բավարարվածությունը: Այս արարածը իրեն թույլ է տվել գրառման մեջ շոշափել լուսահոգի տիկին Ռիտա Սարգսյանի անունը, դրանով իսկ էլ ավելի է ընդգծել որ էժան դիշովկա պատվեր է կատարում: Ինչպես հենց հողաթափիկ 2.0-ն է նշում սա փոքր երկիր է, բոլորս էլ իրար մասին ամեն ինչ գիտենք: Նա չգիտեմ, բայց մենք գիտենք և իր ապրածը և իր խոսացածը և իր տեսակը, որի համար նման ստոր քայլի գնալը թարթելու պես սովորական բան է: Իսկ թե պատվիրատուները ովքեր են դժվար չէ կռահել, քանի-որ Հայաստանում ցանկացած նմանօրինակ ստորության հետևում կանգնած են դավաճանական խունտան և իրենց պարագլուխը, ում կառավարման օրոք Հայաստանում ի հայտ եկավ «պիղծ նյուզ» հասկացողթյունը:
Հ.Գ. Չնայած, զարմանալու ոչինչ չկա, ինչպիսին իրանք էլ, այնպիսին էլ իրանց միջավայրն է:

«Չափերդ մի անցիր, մահացած մարդկանց հետեւից մի խոսա, մի քիչ քեզ տղամարդու պես փորձիր պահել անգամ նման ստորաքարշ վիճակում». Արմեն Աշոտյանը՝ Ստյոպա Սաֆարյանին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստյոպա Սաֆարյան կոչվող գլիստան բոլոր ժամանակներում առիթը չէր կորցնում կատարել որդի պարտականությունները։
Պարզապես մինչեւ մինչեւ 2018 իրեն դրել էր «գրքային որդի» տեղ, իսկ դրանից հետո իր որդությունն անում է Նիկոլի քաղաքական արտաթորանքի մեջ՝ ապահովելու իր եւ իր մերձավորների բարեկեցությունը։

Քիչ առաջ այդ գլիստան Միքայել Մինասյանից վառված մի տեքստ է բխկացել, որին չէի անդրադառնա, եթե սույն ճճուն չհանդգներ հեգնել լուսահոգի տիկին Ռիտայի մահը։

Այ որդուկ, Նիկոլի թերմացքներով կարող ես շարունակել սնվել, կարող ես անգամ մեկումեջ գլուխդ հանել քո համար ապաստան դարձած իր բնական բացվածքից, բայց չափերդ մի անցիր, մահացած մարդկանց հետեւից մի խոսա, մի քիչ քեզ տղամարդու պես փորձիր պահել անգամ նման ստորաքարշ վիճակում։

Հ.Գ. Ճիշտ ես, փոքր քաղաք է, որդուկ, ես էլ ժամանակին քեզ հետ շփվելու փորձ եմ ունեցել, այստեղից բխող բոլոր հետեւանքներով»

Հավանաբար, Ստյոպան 44֊օրյա պատերազմը պարտության փոխարեն հաղթանակ կհամարի, չէ՞ որ հարցը վերաբերում է Նիկոլի կողմից հրահրած պատերազմին

Ստյոպա Սաֆարյանը ակնհայտ կատարում է քաղաքական պատվեր. քրոջը` Սեդա Սաֆարյանին, պաշտոնին պահելու համար։ Իսկ ի՞նչ է պետք պաշտոնը պահելու և սխալներ իրագործելու դեպքում պաշտոնանկ չարվելու համար. շահարկել անգամ մահացած մարդկանց անունները։
Ստյոպայի համար «Ապրիլյան քառօրյա»պատերազմը պարտություն էր, այն էլ այն դեպքում, երբ Արցախը շարունակեց մնալ հայկական ու հակառակորդը ռուսական կողմի միջնորդությամբ խնդրեց դադարեցնել պատերազմը։ Դե, հավանաբար, Ստյոպան 44֊օրյա պատերազմը պարտության փոխարեն հաղթանակ կհամարի, չէ՞ որ հարցը վերաբերում է Նիկոլի կողմից հրահրած պատերազմին։
Սրա նմանները չունեն ոչ միայն սրբություն, այլև հարգանք մահացած մարդկանց նկատմամբ։ Չէի անդրադառնա նրա դատարկամտություններին, եթե այս ոչնչությունը չանդրադառնար և չշահարկեր լուսահոգի տիկին Ռիտայի անունը։
Սրա նման ստոր մարդիկ հանուն պաշտոնի, հանուն իրենց ժամանակավոր դիրքի պատրաստ են խոսել նույնիսկ մահացած մարդկանց հետևից։
Բայց այս մարդիկ ի վերջո արժանանալու են մի գդալ Ճաշ տամ….մտքի շարունակության ճակատագրին։

Ի՞նչ է կատարվել Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատում». ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել Վարդենիս քաղաքում գտնվող «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման մասին։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, հիվանդներին ամբողջությամբ չեն տրամադրվում օրվա հասանելիք ծխախոտը և սնունդը, օրվա ճաշացանկից մատուցվում է միայն առանց մսի ապուր և հաց, բաժանմունքի սանիտարների, ճաշարանի աշխատակիցների պարտականությունը հանդիսացող աշխատանքների մի մասը կատարում են հիվանդները, առանձին հիվանդներ էլ ՊՈԱԿ-ի տնօրենին կամ նրա ընտանիքին պատկանող անասնագոմ շարունակաբար կատարում են մաքրման աշխատանք: Ըստ հաղորդման՝ նաև տուն-ինտերնատում ենթարկվում են խոշտանգման։

Բացի հիվանդներին առնչվող դեպքերից, հաղորոդման տվյալներով, տնօրենը գլխավոր ավագ քրոջ միջոցով ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներից պահանջել և ստացել է գումար, որպեսզի բարձրացնի դրույքաչափերը, հաշմանդամության համար աշխատանքից ազատված անձին տնօրենը, գումար վերցնելով, ընդունել է աշխատանքի որպես հսկիչ, իսկ հոգեբուժարանում որպես ատամնաբույժ է աշխատում նաև Վարդենիս քաղաքի մի բնակիչ, ով երբևէ որևէ հիվանդի ատամ չի հեռացրել կամ բուժել, չունի ատամնաբույժների համար նախատեսված համապատասխան արտոնագիր, սակայն տնօրենը նրան աշխատանքից չի հեռացրել և մինչ օրս վերջինս աշխատում է նշված վայրում ու ստանում աշխատավարձ:

Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագով), 436-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագով) և 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ Գեղարքունիքի մարզի քննչական վարչության քննիչների, Ոստիկանւթյան ծառայողների համագործակցությամբ անմիջապես ձեռնարկվել են անհետաձգելի քննչական, վարութային, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանգամանքները պարզելու նպատակով։

Մասնավորապես, նույն օրը «Վարդենիսի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի հիվանդասենյակներում, այլ տարածքներում կատարվել են զննություններ։ Դրանց ընթացքում հենց տեղում պարզվել է, որ տուն-ինտերնատի բնակիչներից մեկի անկողինը՝ ներքնակը, գցված է հատակին՝ ջեռուցման մարտկոցների դիմաց, իսկ հիվանդի որովայնին ամրացված է եղել կտորից գոտի, որից ամրացված է եղել մետաղական շղթա՝ միացված ջեռուցման մարտկոցներին: Բացի այդ, տուն-ինտերնատի բնակիչներից մեկի ձեռքերն ու ոտքերը, մեջքի վրա պառկած դիրքում, կտորով կապված են եղել անկողնու չորս անկյուններց:

Բաժանմունքներից մեկի ճաշասենյակում արձանագրվել է, թե ինչ տեսակի սնունդ է մատակարարվել բնակիչներին: Նույն օրը կայացված որոշումներով ՊՈԱԿ-ից առգրավվել են սննդի և ծխախոտի հատկացման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները:

Հանցագործության կատարման մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին են ներկայացվել ՊՈԱԿ-ի տնօրենը, հոգեբույժը, բաժանմունքներից մեկի հերթապահ խնամող-սանիտարն ու հերթապահ բուժքույրը։

Քննությամբ նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ տուն-ինտերնատի բնակիչների նկատմամբ նշված գործողությունները կատարվել են հոգեբույժի հանձնարարությամբ, ինչի մասին տեղյակ է եղել նաև տնօրենը:

Նախաքննությունը շարունակվում է։ Դեպքի մի շարք հանգամանքներ և գործի համար նշանակություն ունեցող տվյալներ պարզելու, Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում հանցավոր հնարավոր այլ դրսևորումներ ի հայտ բերելու նպատակով ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն:

1988-ի փետրվարին էլ քչերն էին հավատում, որ հնարավորություն կա իրավիճակը փոխելու, բայց դուք դա արեցիք. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 17-ին ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի, շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

Պետնախարարի աշխատակազմից հայտնում են, որ պետնախարարը ներկայացրել է պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված և նախանշված աշխատանքները՝ նշելով, որ հանգամանքների բերումով այդ ժամանակահատվածից 67-ը եղել են շրջափակման օրերը: Նա ընդգծել է, որ աշխատանքն արվել է շրջափակման ընթացքում համախմբված ամբողջ թիմով։
Պետնախարարը մանրամասն ներկայացել է կառավարության գործունեության սկզբունքները, առկա մարտահրավերները, գերակայություններն ու այն հիմնական ուղղությունները, որոնցով համատեղ կատարվել են և պետք է շարունակվեն աշխատանքները, ինչպես նաև խոսել է ռիսկերի և չիրականացված աշխատանքների մասին: Այդ տեղեկատվությանն ամբողջությամբ հնարավոր է ծանոթանալ այստեղ:

Նկատելով, որ 35 տարի առաջ ճիշտ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը, Ռուբեն Վարդանյանը նշել է, որ այսօր ևս արցախահայության պայքարը շարունակվում է:

«Այն ժամանակ ժողովուրդը դուրս եկավ հրապարակ և ասաց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի ազատ և հայկական։ Քչերն էին հավատում, որ հնարավորություն կա այդ իրավիճակը փոխելու։ Բայց դուք դա արեցիք, և շատ խորհրդանշական է, որ մենք այս մասին խոսում ենք դարձյալ փետրվարին և կանգնած ենք որոշում կայացնելու առջև,-ասել է նա: — Վերջին ամիսներին ես շատ եմ լսել՝ ի՞նչ է նշանակում պայքար։ Ես ասում եմ՝ պայքարելն առաջին հերթին դա կամքն է, որն առաջ է տանում, երկրորդը՝ անում ես քայլեր, որոնք կարևոր են։ Պայքարել չի նշանակում միայն պատրաստվել պատերազմի, պայքարել նշանակում է կատարել շատ մեծ, լուրջ, ամենօրյա աշխատանք բոլոր ուղղություններով»:

Պետնախարարը նկատել է, որ չնայած ճգնաժամի ու շրջափակման դժվարություններին` այն նաև ցույց է տվել, որ Արցախում մարդիկ պատրաստ են պայքարի և անտարբեր չեն. «Ճգնաժամը ցույց տվեց, որ մենք շատ ուժեղ ժողովուրդ ունենք: Երբ կա հավատ, մարդիկ պատրաստ են դիմանալ ամեն ինչի: Արցախցու դիրքորոշումն օգնեց ոչ միայն արցախցուն, այլ ամբողջ Հայկական աշխարհին։ Այդ առումով մենք պետք է հասկանանք, որ այս միասնությունը, որը դրսևորվեց այս օրերին, մեր հաջողությունն է, և մենք պետք է կարողանանք դա պահպանել»։

Փետրվարի 20-ից մինչ նոյեմբերի 20-ը «Հաղթանակ» կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները փակ են լինելու. քաղաքապետարան

«Հաղթանակի կամրջի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի փետրվարի 20-ից մինչ նոյեմբերի 20-ը կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները փակ են լինելու: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանը:

Ըստ այդմ՝ 20.02.2023թ-05.07.2023թ. կփակվի Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության աջակողմյան հատվածը, իսկ 05.07.2023թ-20.11.2023թ.՝ Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության ձախակողմյան հատվածը: Հետիոտների անվտանգ տեղաշարժը ապահովելու համար առաջարկվում է օգտվել Իսակովի պողոտայի սկզբնամասում գոյություն ունեցող ստորգետյա անցումից, ինչպես նաև Իսակովի պողոտայի և Արգիշտի փողոցի հատման խաչմերուկում գոյություն ունեցող հետիոտնային անցումից, ինչպես նաև Գր. Լուսավորիչ փողոցի ստորգետնյա հետիոտնային անցումից:

Եղանակը Հայաստանում

Փետրվարի 18-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչեւ 17-22 մ/վ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 8-10, գիշերը՝ 10-12 աստիճանով։

Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ +4+6։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -13-17, ցերեկը՝ -1-4,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -12-15, ցերեկը՝ 0-3,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -8-10, ցերեկը՝ +1+4,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -12-16, ցերեկը՝ 0-4,

Լոռիում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +2 + 6,

Տավուշում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +3 + 7,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -12-15, ցերեկը՝ -2-4,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +1 + 5,

Արարատում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +6 + 9,

Արմավիրում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ +6 + 8,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -13-15, ցերեկը՝ -2-5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +4 + 7,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -3 + 2, ցերեկը՝ + 10 + 13,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +4 + 8,

Արցախում՝ գիշերը՝ -4 + 1, ցերեկը՝ + 11 + 14։

Ծխածածկույթ է, Անիի կամրջի վերանորոգման աշխատանքները որևէ կապ չունեն հայ-թուրքական այսօրվա երկխոսության հետ. Գեղամ Մանուկյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այսօրվա երկխոսության հետ Անիի կամրջի վերանորոգման աշխատանքները որևէ կապ չունեն, լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը՝ նշելով, թե մի խումբ թուրք պաշտոնյաներ մի քանի տարի առաջ էին անդրադարձել կամրջի վերանորոգմանը։
«Դեռ 2020 թվականի հունիսի 25-ին հայկական մամուլով եղել են բազմաթիվ հրապարակումներ, որ Անիի պատմական կամուրջը վերանորոգվում է։ Սա հերթական անգամ վկայում է, որ հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» գործընթացը լոկ ծխածածկույթ է, որը հրամցնում են մեր ժողովրդին, թե իբր տեղի են ունենում լուրջ գործընթացներ», — ասաց Մանուկյանը։

Պատգամավորն ասաց, թե դեռ 2020 թվականի հունիսին կառավարությունը 2 մլրդից ավելի գումար է հատկացրել Թուրքիայի հետ փակ սահմանի ճանապարհը վերանորոգելու համար։

Մեզ փորձում են զրկել Արցախից բոլոր մակարդակներում

Ահա այսպիսի նամակ է ստացել համաշխարհային խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկի կազմկոմիտեից էկոնոմիկայի նախարարությունը։
Այդ ցուցահանդեսը պետք է տեղի ունենա Բեռլինում՝ այս տարի, մարտի7-9:
Նամակում, եթե «ալարում եք» կարդալ, ասեմ, որ պսևդո- քաղաքական հիմնավորումներով հայկական կողմին զգուշացնում են, որ հանկարծ «քաղաքական բնույթի» որևէ նյութ, գրքույկ, ցուցանմուշ տուրիստական ցուցահանդեսին չներկայացվի։
Նամակում հստակ նշված է, որ խոսքը գնում է ԼՂ մասին։
Զարհուրելի է այն փաստը, որ ինչ-որ մի ցուցահանդեսի կազմակերպիչներ դա հիմնավորելու համար հղում են անում ՄԱԿ-ի ԱԽ կողմից ընդունված 4 բանաձևերին։
Մեզ փորձում են զրկել Արցախից բոլոր մակարդակներում, այդ թվում այսպիսի՝ զբոսաշրջային, մշակութային, մարդկային, տնտեսական և այլ հարթություններում։
Նախկինում համաշխարհային զբոսաշրջային շոուների ժամանակ հայկական տաղավարների մոտ մեծ աղմուկ էին բարձրացնում բացառապես ադրբեջանցիներն ու թուրքերը։
Սակայն երբեք և ոչ մի կազմկոմիտե, մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, չէր կարող արգելել և չէր արգելում հայկական զբոսաշրջային կազմակերպություններին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջային գրավչության մասին վկայող պատմական, մշակութային և այլ փաստեր ու նյութեր։
Բնական է, որ երբ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարում էր այս 4 բանաձևերի մասին՝ ասելով դե, վերջիվերջո, չմոռանանք այդ բանաձևերը ՝ ծառայելով ադրբեջանական քարոզչամեքենային և լինելով առաջին հայ պաշտոնյան, որ այդպիսի հիմար դավաճանություն էր արտաբերում ԱԺ ամբիոնից, զգուշացնում էինք, որ այսպիսի խոսույթի նպատակը գուցե սեփական իշխանությանը կառչելու փաստը հիմնավորելն է, այնուհանդերձ, հսկայական վնասներ է հասցնելու Հայաստանին և Արցախին։
Այս նամակն այդ դրսևորումներից ընդամենը մեկն է։
Հիշեցնեմ, որ նախկինում մենք Գերմանիայում ունեինք արդյունավետ աշխատող դեսպան: Հիմա իր փոխարեն Գերմանիայում դեսպան նշանակվեց հերթական դատարկ, մեծամիտ մի դեղնակտուց, չկայացած մի ուսապարկ՝ Վիկտոր Ենգիբարյանը։
Կրկնակի զավեշտալի է, որ այսպիսի նամակ ՀՀ- ն ստանում է ԱԳ նախարար կոչվող Արարատ Միրզոյանի՝ Գերմանիա վերջերս կատարած այցից անմիջապես հետո։
Դե, էկոնոմիկայի նախարար կոչվող անհայրենիք թյուրիմացության մասին էլ չասեմ։
Հայերի շահի համար, հայկականության համար այս իշխանությունները չեն պայքարում արտերկրում և սա դրա վկայություններից մեկն է։
Այսօր արգելում են ԼՂ մասին խոսել, վաղը կարգելեն ներկայացնել տոլման, դուդուկը, լավաշը, խաչքարերը, քոչարին, այն ամենն ինչ ստեղծվել է մեր պատմության ընթացքում, որպես հայկական մշակույթի վկայություններ և հայկական քաղաքակրթության նմուշ և այս ամենը Նիկոլ Փաշինյանը հերթով, կարգով, շարքով հանձնում է Ադրբեջանին

Բքի պատճառով Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհը դժվարանցանելի է

Այսօր՝ փետրվարի 17-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս դժվարանցանելի է։ 

Հիմնադրամը հորդորում է վարորդներին լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: