«Ոսկու շուկան» փակվել է

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշման համաձայն՝ դադարեցվել է Մ․ Խորենացու փողոց 24 հասցեում «Վաղարշ եւ Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատանքները։ 

«Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հունվարի 25-ի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, ք․ Երեւան, Մ․Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող «Վաղարշ եւ Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում:

Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2023 թվականի փետրվարի 6-ին կազմվել է արձանագրություն, եւ վարչական վարույթում առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ ընկերության կողմից ՀՀ, ք․ Երեւան, Մ․Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող շենքերը եւ շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով եւ խախտումներով, որոնք էլ կարող են անմիջականորեն եւ ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման եւ մարդկանց անվտանգության համար։

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել ամբողջությամբ դադարեցնել ՀՀ, քաղաք Երեւան, Մ․Խորենացու փողոց 24 հասցեում «Վաղարշ եւ Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատանքները»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Փաստորեն, ըստ Փաշինյանի, ԵՄ առաքելությունը գալիս է ոչ թե մեր անվտանգությունն ամրապնդելու, այլ ռուսական զորքի շարժը դիտարկելու համար․ Արմեն Աշոտյան

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում արեց սենսացիոն հայտարարություն:

Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է Հայաստան, որպեսզի դիտարկի, թե Հայաստանը ռուսական զորքերի հետ միասին պատրաստվու՞ մ է ընդդեմ Ադրբեջանի հարձակում իրականացնել, թե՞՝ ոչ, գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Այս հայտարարությունը սենսացիոն է մի քանի դրվագներով.

1. Մեզ երկար ժամանակ հրամցնում էին, որ ԵՄ առաքելությունը գալիս է Հայաստանին ադրբեջանական ագրեսիայից երաշխավորելու, Հայաստանի անվտանգությունն ամրացնելու, ադրբեջանական հնարավոր ոտնձգություններն արձանագրելու համար:

Փաստորեն՝ գալիս են, որպեսզի հակառակը տեսնեն ու համոզվեն, որ մենք ՝ հայերս, չենք պատրաստվում հարձակվել Ադրբեջանի վրա:

2. ԵՄ առաքելությանը վերագրել այդ թվում՝ ռուսական զորքի շարժերը դիտելու և արձանագրելու ֆունկցիան, աշխարհաքաղաքական կատարյալ աղետ է, որ հնչեց Նիկոլ Փաշինյանի շուրթերով:

Փաստորեն, ըստ Նիկոլի, գալիս են ոչ թե մեր անվտանգությունն ամրապնդելու, այլ ռուսական զորքի շարժը դիտարկելու համար:

Սրան ավելացրեք նաև երեկ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարարի հայտարարությունը, որ Եվրոպական առաքելությունը փաստացի Ադրբեջանի համար պիտի նույնպես շահավետ լինի։

Հիշեցնեմ նաեւ Խորվաթիայի ԱԳ նախարարի այսօրվա հայտարարությունը, որ ԵՄ առաքելությունը ստատուս-քվոն որեւէ կերպ չի երաշխավորելու և կհասկանաք, թե նիկոլենք հերթական ինչ գարշահոտ աջափ-սանդալն են եփում մեր գլխին աշխարհաքաղաքական նման փնթի խաղերով»,- սոցցանցի իր էջում գրել է Արմեն Աշոտյանը:

Քույր ու եղբայր ցրտահարվել, մահացել են. «սոցիալական ծառայողի տնայցի ծառայությունը պետք է լինի պարտադիր»

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն անդրադարձավ օրեր առաջ տեղի ունեցած մի դեպքի, երբ Մասիսի Նորամարգ գյուղում փրկարարները հայտնաբերել էինք քույր եւ եղբայր Ազնավուրյանների դիերը, հետո համայնքի ղեկավար Արթուր Բաբայանը նշել էր, որ պատճառը ցրտահարությունն է եղել:

Նա հետաքրքրվեց, թե համայնքների խոշորացման պարագայում ի՞նչ աշխտանքներ են արվել սոցիալական աշխատանքի ինստիտուտն ավելի ակտիվացնելու ուղղությամբ:

Ի պատասխան ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց. «Դեպքից տեղյակ եմ, իրավապահ համակարգի ներկայացուցիչները պատշաճ աշխատանք են կատարում, մանրամասները կհասկանանք:

Սոցիալական աշխատողի ինստիտուտին բավարար ուշադրություն դարձրել ենք, նման հաստիքներ նախատեսված են, համայքների խոշորացման հիմքում ընկած փաստարկներից մեկն էլ դա է եղել, որ համայնքներին նման փոքր կառուցվածքների դեպքում երբեմն հնարավոր չի լինում ուշադրություն դարձնել այդ խնդրին, իսկ խոշորացված համայնքում արդեն աշխատակազմում հնարավոր է ունենալ նման հաստիքներ: Նաեւ շատ համայնքներում այնպես է ստացվել, որ հենց համայնքների շենքում ունենք միասնական սոցիալական ծառայության գրասենյակներ, եւ իրար հետ փոխկապակացված աշխատում են»:

Զարոհի Բաթոյանն էլ նկատեց. «Օրենսդրական որոշակի կարգավորումներ բավարար չափով ունենք, բայց այնուամենայնիվ, կարծում եմ՝ սոցիալական աշխատողի պարտականություններում պետք է ամրագրել տունայցի պարտավորությունը, որը այսօր իրվունք է եւ հայեցողություն: Մենք պետք է վերանայենք այս ընթացակարգերը եւ ավելի շատ ուշդրություն կենտրոնացնենք կանխարգելման աշխատանքների վրա, որ խուսափենք տարատեսակն խնդիրներից»:

Սեյրան Օհանյանի վերաբերյալ որոշումն իրավական հարց չէ. փաստաբան

Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնվել է առանց նրա նկատմամբ անձեռնմխելիությունը հաղթահարելու եւ առանց վաղեմության ժամկետն հաշվի առնելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Անդրադառնալով Սեյրան Օհանյանի՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու ԱԺ-ի որոշմանը՝ փաստաբանն ասաց.

«Սա քաղաքական կոնկրետ թիմի կողմից իրականացվող քաղաքական դրդապատճառներ են, որ քրեական հետապնդման թույլատրելու հարցերը բարձրացվեն: Միանշանակ սպասելի էր, որ այդ որոշումը կկայացվի: Դա քաղաքական որոշում էր: Դա իրականում իրավական հարց չէր»:

Նշենք, որ քիչ առաջ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին Ազգային ժողովը համաձայնություն տվեց:

Առաջին միջնորդությանը 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը: Կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ քվերակող պատգամավոր չի եղել:

2-րդ միջնորդությանը 107 պատգամավորներից մասնակցել է 66 պատգամավոր, կողմ են քվեարկել 66-ը:

3-րդին 107 պատգամավորներից մասնակցել են 68-ը, կողմ է քվեարկել 68 պատգամավոր:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 3 միջնորդություն էր ներկայացրել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար: Միջնորդություններից մեկը քննարկվել է դռնփակ ռեժիմով, երկուսը՝ դռնբաց:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ էր ներկայացրել։ Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրել էր, թե ինչում է մեղադրվում Օհանյանը` հայտնելով, որ Օհանյանը, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որեւէ դիրքորոշում չի հայտնել։

Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ (2 դրվագ)։

Հալեպում վայրէջք է կատարել Հայաստանի կողմից մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը

Հալեպի օդանավակայանում վայրէջք է կատարել ՀՀ կառավարության կողմից Սիրիայի երկրաշարժից տուժածների համար մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը։

Նույն օդանավով մարդասիրական օգնության հետ միասին Հալեպ են ժամանել 29 հոգուց բաղկացած հայ փրկարարներ։

Հալեպի օդանավակայանում Հայաստանից ժամանած օդանավին դիմավորելու էին եկել Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, Սիրիայի Կարմիր մահիկի ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք։

Երկիրը պարտքով են պահում. Թադեւոս Ավետիսյան

Երկիրը պարտքով են պահում: Այս մասին նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը:

Նա նաեւ հավելել է. «Իշխանազավթումից հետո՝ 2018 թվականի հունիսին․

ՀՀ պետական պարտքը կազմել է 6 միլիարդ 704 միլիոն 240 հազար ԱՄՆ դոլար,

պետական պարքից 5 միլիարդ 449 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլարը եղել է արտաքին պարքը։

2022 թվականի դեկտեմբերին․

ՀՀ պետական պարտքը կազմել է 10 միլիարդ 637 միլիոն 664 հազար ԱՄՆ դոլար,

պետական պարքից 6 միլիարդ 450 միլիոն 840 հազար ԱՄՆ դոլարը եղել է արտաքին պարքը։

Փաստորեն, իշխանազավթումից չորսուկես տարի անց ․

ՀՀ պետական պարտքն աճել է թռիչքաձև՝ 3 միլիարդ 933 միլիոն 424 հազար ԱՄՆ դոլարով կամ 58,7 տոկոսով,

պետական պարտքի տարեկան միջին աճը կազմել է 13 տոկոս,

արտաքին պարքն աճել է 1 միլիարդ 1 միլիոն 640 հազար ԱՄՆ դոլարով կամ 18,4 տոկոսով։

Ամփոփելով՝ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո՝ 27 տարիների ընթացքում ձևավորվել է շուրջ 6,7 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով պետական պարտք, իսկ այս իշխանությունների պաշտոնավարման չորսուկես տարիներին պետական պարքն աճել է շուրջ 4 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 60 տոկոսով։

Հալեպում վայրէջք է կատարել Հայաստանի կողմից մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը

Հալեպի օդանավակայանում վայրէջք է կատարել ՀՀ կառավարության կողմից Սիրիայի երկրաշարժից տուժածների համար մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է Սիրիայում ՀՀ դեսպանությունից:

Նույն օդանավով մարդասիրական օգնության հետ միասին Հալեպ են ժամանել 29 հոգուց բաղկացած հայ փրկարարներ։

Հալեպի օդանավակայանում Հայաստանից ժամանած օդանավին դիմավորելու էին եկել Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, Սիրիայի Կարմիր մահիկի ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք։

Հալեպի օդանավակայանում վայրէջք է կատարել ՀՀ կառավարության կողմից Սիրիայի երկրաշարժից տուժածների համար մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է Սիրիայում ՀՀ դեսպանությունից:

Նույն օդանավով մարդասիրական օգնության հետ միասին Հալեպ են ժամանել 29 հոգուց բաղկացած հայ փրկարարներ։

Հալեպի օդանավակայանում Հայաստանից ժամանած օդանավին դիմավորելու էին եկել Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, Սիրիայի Կարմիր մահիկի ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք։

Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. Ազգային ժողովը տվեց համաձայնությունը

Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. Ազգային ժողովը տվեց համաձայնությունը:

Առաջին միջնորդությանը 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը: Կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ քվեարկող պատգամավոր չի եղել:

2-րդ միջնորդությանը 107 պատգամավորներից մասնակցել է 66 պատգամավոր, կողմ են քվեարկել 66-ը:
3-րդին 107 պատգամավորներից մասնակցել են 68-ը, կողմ է քվեարկել 68 պատգամավոր:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 3 միջնորդություն էր ներկայացրել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար:

Միջնորդություններից մեկը քննարկվել է դռնփակ ռեժիմով, երկուսը՝ դռնբաց:

Եղանակը Հայաստանում

Փետրվարի 9-ին Հայաստանի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն եւ մառախուղ։ Լեռնային շրջաններում կանխատեսվում է բուք եւ ցածր տեսանելիություն։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը գիշերը աստիճանաբար կնվազի։ Երեւանում գիշերը հնարավոր է թույլ ձյուն, մնացած օրերին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +2+4:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -1-5,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -10-13, ցերեկը՝ -2-4,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-6, ցերեկը՝ -1 + 2,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -3-6,

Լոռիում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0-4,

Տավուշում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ -1 + 3,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -12-15, ցերեկը՝ -3-5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -2 + 3,

Արարատում՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +4 + 6,

Արմավիրում՝ գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +3 + 5,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -11-15, ցերեկը՝ -4-6,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +3+5,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +1 + 4,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2-4,

Արցախում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0 + 3: