Ռոսիա մոլի աշխատակիցները նույնպես արժանացել են Մալաթիայի շուկայի աշխատակիցների բախտին

Ինչպես գիտեք Ռոսիա մոլը ագահ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանինն է ։ Ըստ օդում կախված լուրերի մոլի աշխատակիցները նույնպես արժանացել են Մալաթիայի շուկայի աշխատակիցների բախտին։ Աշխատակիցներից մեկի տված ինֆորմացիայով նրանց պարտադրում են լքել իրենց խանութները մինչև ամսի 15-ը և նրանց զգուշացրել են դրա մասին մի քանի օր առաջ ՝ Փետրվարի մեկին։ Սա անմարդկայնություն է , մարդիկ գումար են ներդրել , որպեսզի շահույթ ստանան իսկ թուրքամետ օլիգարխը կտրում է նրանց հացը։ Ըստ օդում կախված լուրերի Աշխատակիցները խնդրում են գոնե 6 ամիս ժամանակ, որպեսզի իրացնեն իրենց ապրանքները զեղչով և տեսնեն իրենց գլխի ճարը։ Այսպես է Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնում ժողովրդին իր գրպանի օլիգարխներով։ Սրանք հայ ազգի թշնամիներն են ու վերջ։

Ռուս պրանկերներ Վովանը և Լեքսուսը Պորոշենկոյի անունից զանգահարել են Բոլթոնին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը դարձել է ռուս պրանկերների՝ Վովանի (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսի (Ալեքսեյ Ստոլյարով) հերթական «զոհը», գրում է News.ru-ն:

Նրանք Բոլթոնին զանգահարել են Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի անունից և երկար զրուցել:

Չիմանալով զրուցակցի իրական ինքնության մասին՝ Բոլթոնը ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին «ռուս իմպերիալիստ» է անվանել։ Նա կասկած է հայտնել առ այն, որ ռուս քաղաքական գործիչը երբևէ հավատարիմ է եղել լիբերալ հայացքներին, թեև նման տպավորություն էր ստեղծել Վլադիմիր Պուտինից հետո ՌԴ նախագահ դառնալու օրոք։

«Ես վստահ չեմ, որ նա երբևէ իսկապես լիբերալ է եղել: Ինչպես գիտեք, նա նախագահ դարձավ մենաշնորհի և Ռուսաստանի Սահմանադրության պատճառով, Պուտինը չէր կարող ինքն իրեն նախագահ ընտրել։ Չեմ կարծում, որ Մեդվեդևը փոխվել է։ Կարծում եմ՝ նա միշտ էլ այսպիսին է եղել։ Մենք Արևմուտքում կարծում էինք, որ նա տնտեսության առումով լիբերալ է և որ նրա հետ կապված ամեն ինչ լավ կլինի։ Բայց հենց սկզբից նա ռուս իմպերիալիստ էր»,- ասել է Բոլթոնը։

Նշվում է, որ պրանկերները նախկինում  էկոակտիվիստ Գրետա Թունբերգի անունից զանգահարել են արքայազն Հարիին։ Զրույցում արքայազնը հայտարարել էր, որ հավանական է համարում ռուսական գահի նկատմամբ իր իրավունքների հավակնությունը։ Պրանկերները կատակել են նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Նրանք Թունբերգի անունից կապվել են Կանադայի կաբինետի ղեկավարի հետ և խնդրել են ազդել Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի վրա՝ ռազմական հակամարտություններից խուսափելու համար։

Եղանակը Հայաստանում

Հայաստանի շրջանների զգալի մասում փետրվարի 3-ի գիշերը սպասվում է ձյուն, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։ Օրվա երկրորդ կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է արեւմտյան քամու ուժգնացում՝ 18-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին գիշերը աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։ Երեւանում գիշերը եւ առավոտյան սպասվում է ձյուն, օրվա երկրորդ կեսին օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +1+3:

 Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -2-5,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -2-4,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0-2,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -2-5,

Լոռիում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -1 + 4,

Տավուշում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +3 + 7,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -4-6,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -2 + 2,

Արարատում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3 + 5,

Արմավիրում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +2 + 4,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ -2-4,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+5,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2 + 2, ցերեկը՝ + 3 + 6,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -1 + 3,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2 + 2, ցերեկը՝ + 4 + 8։

Երեւանի քաղաքապետարանի դանակահարված աշխատակիցներից մեկը վիրահատվել է

Այս գիշերը դանակահարված Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի երկու աշխատակիցները տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, նրանցից մեկը վիրահատվել է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից։

«Դանակահարված քաղաքացիներից մեկն ունեցել է անոթների, ձախ թուլակողի շրջանում կտրած-ծակած վնասումներ, մկանների պատռվածք: Քաղաքացին վիրահատվել է, կատարվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն ու միջամտությունները, այս պահին նա գտնվում է բաժանմունքում՝ դինամիկ հսկողության տակ: Բժիշկներին հաջողվել է փրկել քաղաքացուն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Երկրորդ քաղաքացու մոտ եղել է կտրած-ծակած վերք շեքի հատվածում եւ ձախ արմնկային ոսկորի կոտրվածք: Վերջինը ստացել է համապատասխան բժշկական օգնություն, կատարվել են բուժական բոլոր միջոցառումները, վիճակի կայունացումից հետո նա հրաժարվել է հոսպիտալացումից ու հետագա բուժումից: Կեսգիշերին վիրավորներին է այցելել Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ցանկացած պաշտոնյա` դաշնակից, գործընկեր, թե հակառակորդ երկրից, պետք է իմանա՝ մենք չենք նահանջելու Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարից. Էդուարդ Շարմազանով

«Ադրբեջանը ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի մի մասը։

Ադրբեջանն ագրեսոր և օկուպանտ պետություն է

Ադրբեջանը ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել է Շուշին,Հադրութն ու Արցախի Հանրապետության մի մասը։

Ադրբեջանի իշխանությունները «թքեցին» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա) վրա, երբ պատերազմով որոշեցին լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը։

Որևէ մեկն ինքնորոշման իրավունքը չի չեղարկել։

Այն ՄԱԿ-ի նպատակներից է։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի է։

Ցանկացած պաշտոնյա՝ դաշնակից երկրից, գործընկեր երկրից, թե հակառակորդ երկրից լինի, պետք է իմանա՝ մենք չենք նահանջելու Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարից։

Արցախը չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։

Թքած ունեմ այն կարգերի ու աշխարհի վրա, որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքն անքակտելի չի լինելու»,- սոցցանցի իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։

ՀՀ վարձու աշխատողների զգալի մասի կենսամակարդակը էապես նվազել է բարձր տնտեսական աճի պայմաններում. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին։

Հարկ է նշել, որ պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և պակասուրդի դեկտեմբեր ամսվա ցուցանիշներն անհայտ պատճառով դեռևս չեն հրապարակվել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, այդ պատճառով դրանց վերլուծությանն անդրադարձ կկատարվի տվյալների հասանելի դառնալուց հետո

Այսպես՝

2022թ. տնտեսական ցուցանիշները բավական տպավորիչ են, սակայն հիմնված չեն կայուն և տնտեսության ներուժը մեծացնող գործոնների վրա:Մասնավորապես, տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշներ են գրանցվել մի կողմից` ՌԴ-ից դեպի ՀՀ մեծ քանակությամբ աշխատուժի և կապիտալի ներհոսքի, մյուս կողմից` ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պայմաններում ՀՀ-ից վերարտահանման աննախադեպ աճերի արդյունքում: Սակայն պետք է հիշել, որ աշխարհաքաղաքական գործոնները, որոնք պայմանավորել են վերոհիշյալ հոսքերը, կարող են անսպասելիորեն փոխվել, ինչը կարող է փոխել նաև ՀՀ-ի համար բարձր տնտեսական աճի գործոնների դինամիկան՝ առաջացնելով տնտեսական աճի դանդաղում: Այս առումով, 2022թ. բարձր տնտեսական ակտիվությունը (ՏԱՑ-ը` 14.2%) չի կարող համարվել կայուն, ինչը պետք է հաշվի առնել հաջորդ տարիների պետական քաղաքականության մշակման ժամանակ:

Արդյունաբերության աճի տեմպը (դեկտեմբերին գրանցվել է բավական ցածր մակարդակում՝ կազմելով 2.7%) էականորեն զիջել է ընդհանուր տնտեսության աճի տեմպին, ինչը նշանակում է, որ արդյունաբերության կշիռը տնտեսությունում նվազել է:Սա նույնպես խոսում է 2022թ. տնտեսական աճի ոչ բավարար «որակի» մասին: Խնդիրն այն է, որ բարձր աճի շարժիչ ուժ հանդիսացող ոլորտները ծառայությունները և առևտուրն են, որոնք կայուն չեն, և դրական շոկերի չեզոքացման պարագայում (օրինակ՝ ՌԴ քաղաքացիների արտահոսքի կամ դրամական փոխանցումների նվազման դեպքում) կարող են կտրուկ անկում ապրել՝ տնտեսությանը թողնելով արդեն իսկ «թուլացած» ներուժով (փոքր արդյունաբերության կշռով) և նույնպիսի արտահանելի հատվածով, որը կորցնում է մրցունակությունը փոխարեժքի արժևորման հետևանքով:

Ֆինանսական համակարգում ավանդների և վարկերի դինամիկան նույնպես մատնանշում է տնտեսության ներուժի ոչ բավարար աճի մասին:Մասնավորապես, բանկային համակարգում 2022թ. էականորեն աճել են ձեռնարկությունների ավանդները, մինչդեռ ձեռնարկություններին տրամադրված վարկերի ծավալը նվազել է: Այս իրավիճակը խոսում է ներդրումային ակտիվության նվազման մասին, քանի որ ձեռնարկությունները իրենց ազատ միջոցները ներդնելու փոխարեն տեղաբաշխում են բանկերում, և նոր վարկեր չեն ներգրավվում: Իսկ ցածր ներդրումային ակտիվությունը միանշանակ բացասական գործոն է տնտեսության ներուժի և երկարաժամկետ կայունության տեսանկյունից:

Իրական աշխատավարձերի աճը մնացել է ցածր մակարդակում, ինչը մի կողմից նշանակում է, որ տնտեսությունում ստեղծվող արդյունքն անհավասարաչափ է բաշխվել՝ առավելապես բաժին հասնելով սեփականատերերին, այլ ոչ թե աշխատողներին, մյուս կողմից ցույց է տալիս, որ բարձր տնտեսական աճի պայմաններում, ՀՀ աշխատող բնակչության զգալի մասի կենսամակարդակը էապես նվազել է: Տնտեսությունում միջին անվանական աշխատավարձերը զգալի աճել են 2022թ.: Սակայն, միաժամանակ էական է եղել նաև գնաճը, ինչի արդյունքում իրական աշխատավարձերի աճը մնացել է ցածր մակարդակում: Այսպես, իրական միջին աշխատավարձը ընդհանուր տնտեսությունում աճել է 6.4%-ով, մասնավոր հատվածում՝ 9.6%-ով, իսկ պետական հատվածում՝ նվազել է 4.0%-ով: Սա բավական մտահոգիչ է մի քանի պատճառներով: Նախ՝ եթե հաշվի առնենք, որ ՏԱՑ-ը, որն իրական աճի ցուցանիշ է, կազմել է 14.2%, ապա ակնհայտ է դառնում, որ իրական աշխատավարձերի աճը (ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնավոր հատվածի) էապես զիջում է տնտեսությունում ստեղծվող արդյունքի աճին, ինչը նշանակում է, որ ստեղծվող լրացուցիչ արդյունքն անհավասարաչափ է բաշխվել՝ առավելապես ուղղվելով շահույթների մեծացմանը և բաժին հասնելով սեփականատերերին, այլ ոչ թե աշխատողներին:

Մյուս կողմից, մտահոգիչ է պատկերը պետական հատվածում, որտեղ ներառվում են նաև ուսուցիչները և պետական հաստատություններում աշխատող բժիշկները: Այստեղ իրական աշխատավարձը նվազել է շուրջ 4.0%-ով: Այսինքն, բարձր տնտեսական աճի պայմաններում, ՀՀ վարձու աշխատողների զգալի մասի (շուրջ 30%-ի) կենսամակարդակը էապես նվազել է:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հղումով:

Լավրովն ասել է, որ Հայաստանը համաձայնվել է խաղաղությանը՝ թողնելով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում

Երբ Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ-ի հետ ստորագրեցին փաստաթուղթ Ալմա-Աթայի հռչակագրում նշված պայմաններով խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, մեզ համար ինչ-որ կերպ դժվարացավ նույնիսկ հետագա քայլերի մասին որոշում կայացնելը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, հռչակագրում ասվում է, որ նորանկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են միութենական հանրապետությունների վարչական սահմաններով։

«Իսկ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։ Այնպես որ, այստեղ իրավիճակը բազմաշերտ է»,- ասել է Լավրովը։

Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջան. Բաքուն վերադարձրել է իրեն պատկանող հողերը. Լավրով

Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը, հեռուստալրագրող Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ ղարաբաղյան պատերազմի պատմությունը տասնամյակների պատմություն ունի։

Լավրովը նշել է, որ Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի շուրջ յոթ շրջան, իսկ Ռուսաստանն «առաջարկել է բազմաթիվ տարբերակներ, որոնք Հայաստանի նախկին ղեկավարությունը այնքան էլ դրական չի ընկալել՝ ցանկանալով պահպանել տարածքները, որոնց երբեք չի հավակնել»։

«Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը», — ասել է Լավրովը

ՀՀԿ ներկայացուցիչները Մայր Հայաստան հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հավերժական կրակի մոտ

Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Մայր Հայաստան հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հավերժական կրակի մոտ

Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ՝ սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Միջերկրական ծովից ՀՀ տարածք ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 2-ին կեսօրից հետո դեպի երեկո և փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն։

Լոռիում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային գոտում ինտենսիվ, առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Արարատյան դաշտում և Երևանում կեսօրից հետո սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև, երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը՝ ձյուն։

Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց, վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։

Հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կդադարեն փետրվարի 3-ի ցերեկը։