Դիմադրող Արցախն ապացուցում է՝ անմնացորդ նվիրումն ու անձնազոհությունը մեզ անկոտրում են դարձրել. Ռուբեն Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առիթով.

«Այսօր մենք տոնում ենք Հայոց ազգային բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը: Սա իսկապես շատ կարևոր ու նշանակալից տոն է բոլոր հայերիս համար:

Հայոց բանակի դերն ու նշանակությունն անուրանալի է Հայաստանի Հանրապետության պաշտպանության և, իհարկե, Արցախը հայկական պահելու հարցում, իսկ դա հայկական աշխարհի պաշտպանության երաշխիք է: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմներում Հայոց բանակի բազմաթիվ կամավորներ անձնվիրաբար կռվել են և պաշտպանել Արցախը՝ կանխելով Արցախի ժողովրդի դեմ իրագործվող էթնիկ զտման քաղաքականությունը:

Իմ խոնարհումն եմ հայտնում իրենց կյանքը հանուն հայրենիքի նվիրաբերածներին: Այսօր բազմաթիվ փորձությունների դիմադրող Արցախն ապացուցում է, որ ձեր անմնացորդ նվիրումն ու անձնազոհությունը մեզ ուժեղ ու անկոտրում են դարձրել:

Ուղերձս ամփոփեմ Հայոց բանակի պաշտպանության առաջին նախարար, սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերով, որն ուղղված է մեզ բոլորիս. «Բանակը ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային։ Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտություն եմ ասում»:

Սասուն Միքաելյանի այսօրվա խոսքերին ի պատասխան և նրա հիշողության թարմացման համար բերեմ մի քանի փաստեր.

Սասուն Միքաելյանի այսօրվա խոսքերին ի պատասխան և նրա հիշողության թարմացման համար բերեմ մի քանի փաստեր.
❗️Մինչև քո ու նիկոլի իշխանության գալը Արցախի 75% -ը կորսված չէր։
Մեր հայրենիքի ամեն սանտիմետրը պահպանվում էր բանակի և բանակում ծառայող զինորի հաշվին:
❗️Մինչև քո ու նիկոլի իշխանության գալը, մեր բանակը պարտության էր մատնում թշնամուն ( 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմ), Ալիևը վախվորած պնդում էր, որ նրան փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Այդ ամենը՝ Հայոց բանակի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերի շնորհիվ էր:
❗️Մինչ քո ու նիկոլի իշխանության գալը Հայաստանի սուվերեն տարածքում չկային ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներ, չկային մեկ պարզ պատճառով՝ Հայոց բանակն էր պաշտպանում երկրի անվտանգությունը։
❗️Մինչև քո ու նիկոլի իշխանության գալը, Բերձորի միջանցքը տասնամյակներ շարունակ բաց էր և մարդիկ անարգել մուտք ու ելք ունեին միայն Հայոց բանակի շնորհիվ։
❗️Մինչև քո ու նիկոլի իշխանության գալը ՀՀ ՊՆ նախարարը չէր հայտարարում՝ նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց և հանձնում այդ տարածքները թշնամուն:
❗️Մինչև քո ու նիկոլի իշխանության գալը Հայաստանի ոչ մի ղեկավար Ադրբեջանի նախագահին չէր անվանում կառուցողական և կիրթ, այնուհետև մի գրչի հարվածով հանձնում Արցախի 75%-ը:
❗️Դու ու նիկոլը հանրության շրջանակում այլևս ասոցացվում եք պարտության, դավաճանություն և կապիտուլյացիայի հետ:
Հ.Գ Հայաստանը ի դեմս ձեզ չունի ղեկավարություն: Հայաստանը ունեցե’ լ է, ունի’ և ունենալու’ է փառապանծ բանակ։ Ձեր օրոք Հայ զինվորը, Հայոց բանակը չի’ պարտվել, այլ դավաճանվել է: Դուք վառ ապացույց եք նրա, թե ի՞ նչ է լինում, երբ առյուծների բանակը ղեկավարում են ոչխարները: Իսկ երբ առյուծներին ղեկավարում էին առյուծները, մեր բանակը միայն հաղթանակներ էր գրանցում։

Սպասվում է ձյուն և մառախուղ. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`

հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ը, փետրվարի 1-2-ը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ։

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 29-30-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, ցերեկը՝ 4-6 աստիճանով։

Երեւանում հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ը, փետրվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն:

Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -3- 5, վաղը ցերեկը՝ +3+5։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -5 -10, ցերեկը՝ -1 +3,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -5 -9 ցերեկը՝ -1 + 2,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2+ 4,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -5 -10, ցերեկը՝ -2 +2,

Լոռիում՝ գիշերը՝ 0 -4, ցերեկը՝ +7 +10,

Տավուշում՝ գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ +10 + 13,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -7-9, ցերեկը` -2+1,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1 -4, ցերեկը՝ +2 +5,

Արարատում՝ գիշերը՝ -2 -4, ցերեկը՝ + 4 + 6,

Արմավիրում՝ գիշերը՝ -3 -5, ցերեկը՝ +4 + 6,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ 0 -2,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ +3 +5,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +9+ 13,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +6 +10,

Արցախում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +9+ 12:

Արցախում 13 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում

9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

13 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի ամենօրյա տեղեկագրում:

Արդեն 174 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 515 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 49 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար

Սերժ Սարգսյանի անունից «Եռաբլուր»-ում ծաղկեպսակ է դրվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել և հարգանքի տուրք մատուցվել Հայոց բանակի ձևավորման ու բանակաշինության գործում մեծագույն ավանդ ունեցած, Հայրենիքի պաշտպանության, ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալ հայորդիների հիշատակին:

Հայկական բանակն այսօր այդքան մարտունակ չէ. թող ոչ մեկ չկասկածի, որ կարող է նորից պատերազմ սկսվել. Սասուն Միքայելյան

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը կարծում է, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգության պատճառը կորպուսի հրամկազմի թերացումներն են եղել:

«Բանակում խնդիրներ կան, կորպուսի հրամկազմի թերացումներն է եղել, նրանք հեռացվել են պաշտոններից», — լրագրողների հետ զրույցում հայտարարեց Միքայելյանը:

Նա ընդգծեց՝ պետք է շատ հետևողական լինել:

«Ազգային ողբերգություն է տեղի ունեցել, բնականաբար, թերացումներ են եղել, երեխեքին այդպես բարձիթողի չպետք է թողնեն, բարձիթողի վիճակ է այնտեղ», — նշեց ԵԿՄ նախագահը:

Միքայելյանը խոստովանեց՝ հայկական բանակն այսօր այդքան մարտունակ չէ:

«Ադրբեջանցիք, ունենալով  հզոր ռազմատեխնիկա, ամեն հնարավորության սահմաններում փորձում են հարձակվել մեր պետական սահմանների վրա: Թող ոչ մեկ չկասկածի, որ կարող է նորից պատերազմ սկսվել, ես կանգնած եմ հայ զինվորի կողքին, որ մեր բանակը մարտունակ դառնա», — ասաց նա:

Ադրբեջանի հատուկ ծառայությունները ստեփանակերտցիներին տարհանելու մասին հերթական կեղծ փաստաթուղթն են տարածում. ԱՀ ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԱԾ-ն:

«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում: Կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,-ասվում է հաղորդագրության մեջ: