Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` հունվարի 22-ի ցերեկը Լոռիում և Տավուշում՝ առանձին հատվածներում, հնարավոր է թույլ ձյուն։ Հունվարի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երեւանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -4- 6, վաղը ցերեկը՝ +6+8։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -8 -13, ցերեկը՝ -1 +4,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -8 -12 ցերեկը՝ 0 + 3,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +3+ 5,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -10 -14, ցերեկը՝ -3 +1,

Լոռիում՝ գիշերը՝ -5 -10, ցերեկը՝ 0 +4,

Տավուշում՝ գիշերը՝ -2 -7, ցերեկը՝ +1 + 5,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -9 -14, ցերեկը` -3+1,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -3 -6, ցերեկը՝ +3 +6,

Արարատում՝ գիշերը՝ -4 -8, ցերեկը՝ + 6 + 8,

Արմավիրում՝ գիշերը՝ -5 -8, ցերեկը՝ +5 + 7,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -9 -14, ցերեկը՝ -2 +1,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -4 -7, ցերեկը՝ +5 +8,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +4+ 8,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -5 -10, ցերեկը՝ -1 +3,

Արցախում՝ գիշերը՝ 0 — 5, ցերեկը՝ +4+ 7:

Այսօրվա չկահավորված բանակի միակ մեղավորը գործող իշխանությունն է և դա է դավաճանությունը

Ինձ իսկապես շատ հետաքրքիր է չե՞ ն հոգնել այն լատենտ նիկոլականները, ովքեր ամեն ինչում մեղադրում են ընդդիմությանը։ Իշխանությունների արած կամ ավել շատ չարած գործողությունների արդյունքները վերագրել ընդդիմությանը։ Իշխանությունն է պատասխանատու այս երկրում տեղի ունեցող ցանկացած գործողության համար, իշխանությունն է իր քայլերով դավաճանում սեփական երկրին ու ժողովրդին, իսկ ընդդիմության գործառույթը այդ ամենը րոպե առաջ կանխելն ու բարձրաձայնելն է, մարդկանց աչքերը բացելն ու իրականության իրական կողմը ցույց տալն է։
Այսօրվա չկահավորված բանակի միակ մեղավորը գործող իշխանությունն է և դա է դավաճանությունը, այլ ոչ թե այն մարդկանց ու մասնագետների ( տվյալ դեպքում ՝ լրագրողների) աշխատանքը, ովքեր ցույց են տալիս այն, ինչը այսօր տեղի է ունենում իրականում։ Ու՞ ր մնաց ձեր թափանցիկ աշխատելաոճը, երբ աշխատելու և արարելու էիք միայն այս ժողովրդի համար, իսկ իրականում՝ բացի աղետ բերելուց, ոչինչ էլ չարեցիք այս ազգի համար։
Դավաճանները փորձում են դավաճանություն որակել այն մարդկանց քայլերը, ովքեր ի ցույց են դնում թե ինչպիսի պայմաններում են մնացել զինվորները։ Իսկ հաճախ տրվող հարցերին թե ինչու՞ առաջնագիծը չի կահավորվում նիկոլը պատասխանում էր. Ես ուրախ եմ, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլև Դուք չեք կարող տեսնել արվող աշխատանքը: Ինչ արվում է, գաղտնի է արվում:
Հ.Գ Հենց նման «գաղտնի» ձևով էլ բանակը կազմաքանդեցիք ու պետությունը հասցրեցիք ձեր ցածր՝ զրոյական մակարդակին։