Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մենք ունեցել ենք Ազատ և Անկախ Արցախ, ուր ամեն մեկս կարող էինք մեկնել ըստ ՄԵՐ ցանկության

Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին քաղաքական դաշտի առողջ հատվածը երբևիցե չի մտածել, որ բանակցությունները սխալ ուղղով են գնում: Հակառակը, բոլորը վստահ էին որ ամենինչ ճիշտ հունով է գնում :Հիմա ինչ-որ խոզանման կենդանու կողմից կառավարվող ուղղակի գործիք հանդիսացող և հոսթինգային սերվերում անիմաստ տեղ զբաղացնող մի թափոն փորձում է կրկին ֆեյք նյուզ տարածել և ստապվորություն ստեղծել թե նախորդ իշխանությունը կյանքի չի կոչել այս կամ այն փաստաթուղթը: Կիվիկ եք, չիվիկ եք չգիտեմ ինչ եք, վերջին տաս օրը ձեր համար բենեֆիսային էին, մեկ ձեր արևին վրաերթի մասին սուտ նյութեք սարքում, մեկ պեռֆեկտ թիվիական զրնգուն վերնագրով հաղթական նյութ եք գցում, հիմա էլ «նախկինների» գրպանը ինչ որ չստորգրած փաստաթուղթ եք ուզում գցեք:
Հարգելի ընթերցող մի թույլ տուր քեզ խաբեն, այն էլ սենց էժան ձևի: Ճշմատրությունը հասկանալու համար շատ խորանալ պետք չէ, կարելի է ուղղակի հիշել, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մենք ունեցել ենք Ազատ և Անկախ Արցախ, ուր ամեն մեկս կարող էինք մեկնել ըստ ՄԵՐ ցանկության, իսկ հիմա այդ ամենը չկա, չկա Արցախի 80 տոկոսը, չկա Շուշին, որը նիքոլի կողմից հռչակվեց դժբախտ և դժգույն քաղաք: Ինչ փոխօգնության համաձայնագիր, ինչ այլ փաստաթուղթ՞՞՞ Թշնամին ի լուր աշխարհի գոռում էր, որ իրեն ստիպում են ընդունել Արցախի Անկախությունը, դա անհերքելի ՓԱՍՏ է:
Առաջնորդվեք փաստերով հերիք է լուրջ վերլուծություններ անեք, ինչ որ գաղտնի բաներ փնտրեք և այլն, մենք դրա ժամանակը ցավոք չունենք այս կապիտուլյանտի և նրա խունտայի շնորհիվ:
Հիշեք դավաճանը ասում էր ես ամենինչ սկսում եմ իմ սեփական կետից ես չեմ օգտագործելու Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը, այն ժառանգությունը, որն ի դեպ լավ թե վատ բայց հարաբերական խաղաղության ժամանակահատված էր մեր երկրի և մեր բոլոիս համար: Առաջնորդվեք սովորական ՓԱՍՏԵՐՈՎ այլ բան պետք չէ, սիրուն տերմիններ, լալահառաճ հայտարարություններ բոլորը անխտիր կարող են անել, նայեք հետ և տեսեք ինչ երկիր ենք ունեցել ու ինչ ենք դարձել հիմա, բոլոր ոլորտներում:

Մենք պայքարում ենք կապիտուլյանտի, իր թայֆայի ու իր տերերի դեմ

Մարդ ինչքան անուղեղ պետք ա լինի, որ երկիրն էս վիճակում լինի, բայց իրանք մտածեն ոնց Սերժ Սարգսյանին կպնեն, ինչ ա թե իրանց առաջնորդի աչքին բարձրանան: Մի խոսքով, ով ասում ա, որ «Նիկոլին Սերժն ա բերել», «Նիկոլը Սերժի պրոյեկտն ա» ու նման այլ զառանցանքներ, ես էդ մարդկանց անվանում եմ անբարոյականի վաստակներ: Մեղմ եմ գրում, շա՜տ մեղմ:
Մեր համբերությունն անսպառ չի տիկնայք և պարոնայք: Մենք պայքարում ենք կապիտուլյանտի, իր թայֆայի ու իր տերերի դեմ, բայց եթե ցանկացողներ կան, որ իրանց հերթն էլ առաջ ընկնի, ապա խնդրեմ: Հետո չասեք, թե բա չենք հասկացել, ասել էին, որ էդպես գրենք ևն ևն:
Հ.Գ. ՁԼՔ

Արուսյակ Ալեքսանյանը կալանքի տակ կմնա

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Ալեքսանյանի նկատմամբ գրավ կամ տնային կալանք կիրառելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժվել է։

Պաշտպանները միջնորդել էին Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կիրառել գրավ կամ տնային կալանք՝ որպես գրավ առաջարկելով 55 մլն դրամ արժողությամբ բնակարանը

Դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով կալանքը՝ երեք ամիս ժամկետով։

Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման կարիքների համար Արաբկիր բժշկական համալիրը 2․500․000 դրամ գումար կհատկացնի


Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Արցախի մարդասիրական աջակցության նախաձեռնության աշխատանքային խմբի անդամներ՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանին և Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին։

Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած առողջապահական համակարգի խնդիրները, դիտարկել դրանց հաղթահարմանն ուղղված հնարավոր մեխանիզմներն ու քայլերը։ Բժիշկների խոսքով՝ Արցախի մարդասիրական աջակցության նախաձեռնությունը նպատակ ունի Արցախի շուրջ համախմբել հայ բժիշկներին ոչ միայն Հայաստանից, այլ նաև Սփյուռքից, աշխարհի հեղինակավոր առողջապահական կառույցներում հնարավոր բոլոր միջոցներով իրազեկել արցախահայությանը սպառնացող հումանիտար աղետի մասին, աջակցություն ցուցաբերել Արցախի Հանրապետության՝ ծանր պայմաններում հայտնված առողջապահական համակարգին։

Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ նախաձեռնության մեկնարկն արդեն տրվել է. առաջիկայում Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման կարիքների համար Արաբկիր բժշկական համալիրը 2․500․000 դրամ գումար կհատկացնի:

Արցախի մարդասիրական աջակցության նախաձեռնությունը նախատեսում է նաև Արցախի առողջապահական հիմնարկներին աջակցելու կոչով դիմել ՀՀ առողջապահական բոլոր կառույցներին

Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի երթևեկության համար, այդ հարցը մոտ ապագայում կլուծվի․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման խնդրին։

«Երեկ ես հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Լաչինի միջանցքը, ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի, պետք է ազատ լինի երկու ուղղություններով բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների և տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Կարծում եմ՝ այդ հարցը մոտ ժամանակներս կլուծվի»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը

«Իհարկե, այնտեղ առանձին ամրագրված է նաև, որ այդ ճանապարհով ռազմական բեռներ չպետք է ուղարկվեն։

Մեր զինծառայողներն այժմ ուսումնասիրում են ադրբեջանցիների տրամադրած տվյալները, ըստ որոնց հայկական կողմն ականներ է տեղափոխել այդ միջանցքով, հետո դրանք օգտագործվել են՝ ադրբեջանական դիրքերի մոտ գտնվող տարածքներն ականապատելու համար և այլն։ Շատ կան փոխադարձ մեղադրանքներ»,- հավելել է Սերգեյ Լավրովը։

Մեր երեխաների համար ավելի մեծ վտանգ են այն «հայերը», որոնք փորձում են Արցախը «խոթել» Ադրբեջանի մեջ. Դավիթ Բաբայան

Ադրբեջանցի էկոահաբեկիչների գործողություններն արցախցի երեխաների նկատմամբ ցեղասպանական ու նացիստական քաղաքականության ամենաակնառու դրսևորումն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Նա, նաեւ հավելել է. «Աշխարհը պետք է արձագանքի, պարզապես պարտավոր է: Բայց մենք ինքներս պետք է համապատասխան եզրակացություններ անենք։ Մեր երեխաների և նրանց ապագայի համար ավելի մեծ վտանգ են ներկայացնում այն «հայերը», ովքեր փորձում են Արցախը «խոթել» Ադրբեջանի մեջ»։

Եվրոպան այլեւս իրավունք չունի ֆինանսավորել այս ահաբեկչական պետությանը. Ֆրանսուա-Քսավիե Բելամի

Եվրոպան այլևս իրավունք չունի նյութապես աջակցելու Ադրբեջանի ահաբեկչական պետությանը: Այս մասին Twitter_ի իր միկրոգլոգում գրել է Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին։

«Արդեն մեկ ամսից ավելի է, որ Ադրբեջանի կողմից փակվել է դեպի Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհը. Ալիևը պատանդ է վերցրել 120 հազար հայ խաղաղ բնակիչների՝ կտրված ամեն ինչից, զրկված սննդից և առողջապահությունից։ Եվրոպան այլևս իրավունք չունի ֆինանսավորել այս ահաբեկչական պետությունը, և մենք պետք է պատժենք Ալիևին: Մենք պետք է Ալիևի դեմքին նայելով ասենք՝ բռնությունը չի կարող հաղթել, և արդարությունը կլինի ամենից առավել»,- ասել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը։

Նա նաև հավելել է, որ Եվրոպան պետք է մարդասիրական առաքելություն ուղարկի Արցախ:

Երկրաշարժ՝ Իրանում. 3-4 ու 2-3 բալ ուժգնությամբ այն զգացվել է նաև Հայաստանում

Հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը՝ 14:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.29⁰ և արևելյան երկայնության 44.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում 3-4 բալ, Արարատ, Արմավիրի մարզերում  և Երևան քաղաքում ` 2-3 բալ  ուժգնությամբ։

Երեւանի վաճառքի կետերում և մայթեզրերին հայտնաբերված սիգի վաճառքը կասեցվել է

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության, ՀՀ ոստիկանության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները համատեղ ծառայություն իրականացնելիս մայրաքաղաքի վաճառքի կետերում և մայթեզրերին հայտնաբերել են սիգի վաճառք, որն անմիջապես կասեցվել է։

Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչությունից զգուշացնում են, որ 2022 թ. դեկտեմբերի 15-ից 2023 թ. հունվարի 20-ը ներառյալ սիգ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածում որսը խստորեն արգելված է, հետևաբար իրավախախտների նկատմամբ ներողամտություն չի ցուցաբերվելու:

Ողբերգական դեպք՝ Երևանում․ Ալավերդիից տեղափոխված 7 օրական երեխան մահացել է. Shamshyan.com

Երեւանում, հունվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 18։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Էդիկ Ս․-ն ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել է, որ իր 7 օրական երեխան մահացել է, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Էդիկ Ս․-ի երեխան՝ նորածին Ադամ Ս․-ն, հունվարի 10-ին Ալավերդու հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում՝ շնչառական խնդիրներով, տեղափոխվել է Երևան, «Մուրացան» մանկական բժշկական կենտրոն, որտեղ հունվարի 17-ի առավոտյան, մահացել է։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ երեխայի մոտ առողջական լուրջ խնդիրներն առաջացել են «Ալավերդի» բժշկական կենտրոնում։