Ժուռնալիստների միությունը կոչ է անում ապահովել բոլոր լրատվամիջոցների մասնակցությունը Նիկոլ Փաշինյանի ասուլիսին

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ տասնյակ լրատվամիջոցներ զրկված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վաղը հրավիրած մամուլի ասուլիսին մասնակցելու հնարավորությունից

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Կիրակի օրը Կառավարությունից հայտնել են, որ հունվարի 10–ին կայանալու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցելու համար լրագրողներից պահանջել են ներկայացնել մասնակիցների անունները։

Այսօր, սակայն, ինչպես պարզ է դարձել տարբեր հրապարակումներից, շուրջ մեկ տասնյակ լրատվամիջոցներ զրկվել են Նիկոլ Փաշինյանի ասուլիսին մասնակցելու և նրան հարցեր հղելու հնարավորությունից։

Այդ լրատվամիջոցների արգելքի համար պաշտոնապես որևէ ողջամիտ բացատրություն չի ներկայացվել, ինչն, արդեն ողջամիտ կասկած է հարուցել առ այն, որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին մասնակցելուց առանձին լրատվամիջոցներ զրկվել են ոչ իշխանական դիրքավորման համար։

Մյուս կողմից, սակայն, մամլո ասուլիսին մասնակցելու հրավեր ստացել են նաև ոչ իշխանական մի քանի այլ լրատվամիջոցներ։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը դատապարտում է պետական պաշտոնյայի մասնակցությամբ կայանալիք հրապարակային միջոցառման մասնակիցների ընտրության հարցում Կառավարության կամ վարչապետի աշխատակազմի կողմից ցուցաբերված խտրականությունը, որը հակասում է ժողովրդավարության, մամուլի ազատության և հավասարության հիմնարար սկզբունքներին և ավելի է խորացնում երկրում առանց այդ էլ ահագնացող փոխադարձ անհասկացվածության ու անհանդուրժողականության մթնոլորտը։

Կառավարության աշխատակազմին կոչ ենք անում առավելագույն սեղմ ժամկետում չեղարկել այդ խտրական որոշումը և հունվարի 10-ին կայանալիք մամլո ասուլիսին ապահովել առանց բացառության բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունը։

Հաշվետվողականությունը, թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունը, ինչի նպատակով պետական պաշտոնյաները ստիպված են անցկացնել մամլո ասուլիսներ, չեն կարող լինել հատվածական, խտրական կամ ընտրովի։ Հակառակ դեպքում, ձևախեղվում են բոլոր այն նպատակադրումները, որոնց համար նախատեսվում են նման հանրային միջոցառումները»։

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 2505 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 2-ից 9-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2505 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 22 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 28 վարորդ։

Ոստիկանությունից հայտնում են, որ 14 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 84-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Այս պահի դրությամբ արձագանք չունենք. ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանին ուղղված առաջարկների մասին. «Փաստինֆո»

Հայկական կողմի՝ Ադրբեջանին ուղարկած առաջարկների վերաբերյալ դեռևս որևէ արձագանք չկա: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

«Ինչպես նախկինում հայտարարել էինք, դեկտեմբերին Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի առաջարկները։ Այս պահի դրությամբ արձագանք չունենք»,- նշեց Հունանյանը։

Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Բաքուն դեռևս պատրաստ չէ ամբողջական պատասխան տալ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանից փոխանցված առաջարկներին։

Դեկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դեռ մի քանի ամիս առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի հետագա աշխատանքների վերաբերյալ իր առաջարկները: Երևանը նաև առաջարկներ է ուղարկել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հնարավոր է համարել  Ուկրաինայի ԶՈՒ-ին Leopard եւ Abrams տանկերի մատակարարումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Svenska Dagbladet-ին տված հարցազրույցում ասել է, որ չի բացառում Ուկրաինային Leopard եւ Abrams ծանր տանկեր մատակարարելու հնարավորությունը։

«Ոչ, չեմ բացառում։ Բայց չեմ կարող նաեւ ոչինչ խոստանալ»,- պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին՝ ասել է նա։
Ստոլտենբերգը նշել է, որ ուկրաինացիների համար խաղաղության ճանապարհը զենքի մատակարարումների ավելացումն է, չնայած նրան, որ ուկրաինական հակամարտությունը կարող է երկար տեւել։

Նրա խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է «զենքով աջակցել», որպեսզի նա «անկախ մնա»։ Գլխավոր քարտուղարը հավելել է, որ դաշինքն արդեն ավելի շատ զենք է մատակարարել Կիեւին, քան կարելի էր պատկերացնել։

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մարտինես․ Ռոնալդուն արժանի է հարգանքի, ես կխոսեմ նրա հետ

Պորտուգալիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, իսպանացի Ռոբերտո Մարտինեսը խոսել է ազգային թիմի ավագ, Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Կրիշտիանու Ռոնալդուն ազգային թիմի կազմում անցկացրած 19 տարուց հետո արժանի է հարգանքի։ Ես կզրուցեմ նրա հետ այնպես, ինչպես 2022թ․ աշխարհի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակում ընդգրկված մյուս 25 խաղացողների հետ»,- Մարտինեսի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի ռեկորդակիրն է անցկացրած հանդիպումներով (196) եւ խփած գոլերով (118)։ Ռոնալդուն հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել Եվրո-2024-ին։

«Գործի դնեք ձեր բոլոր կապերը, ռեսուրսներն ու ջանքերը». Արցախի մայրերի ակցիան՝ Կարմիր Խաչի դիմաց

Արցախի մայրերի նախաձեռնությամբ խաղաղ ակցիա է իրականացվել Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության Արցախի գրասենյակի դիմաց։ Մայրերը խնդրել և կոչ են արել Կարմիր Խաչին լիարժեք կատարել միջազգայնորեն ամրագրված իր գործառույթները, որից հետո Արցախի մայրերի ակումբի անունից նամակ են փոխանցել ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավարին։

Ստորև ներկայացնում եմ նամակը։

«Մենք` Արցախի մայրերս, գրեթե 1 ամիս մեր երեխաների հետ գոյատևելով ադրբեջանական տոտալ շրջափակման պայմաններում, սպառվել ենք հոգեպես և սպառվել են մեր բոլոր ռեսուրսները։ Մեր երեխաները թերի են սնվում, մենք սարսափում ենք այն մտքից, որ երեխան կարող է հիվանդանալ, քանի որ առաջին անհրաժեշտության մի շարք դեղեր իսպառ բացակայում են։ Բազմաթիվ կաթնախառնուրդով սնվող երեխաների մայրեր սարսափում են ամեն օր դեղատնից դեղատուն գնալով և կաթնախառնուրդ չգտնելով։

Այսօր մեր երեխաները պիտի գնային մանկապարտեզ ու դպրոց, բայց նրանք մեզ հետ այս ցրտին կանգնած են ձեր գրասենյակի առաջ, քանի որ սննդի դիֆիցիտի պայմաններում փակվել են հանրակրթական մի շարք հաստատություններ և ի թիվս այլ հիմնարար իրավունքների, նրանք նաև զրկված են կրթություն ստանալու իրենց հիմնարար իրավունքից։

Նրանցից որոշները արդեն 1 ամիս է հեռու են իրենց ծնողներից և չգիտեն նույնիսկ, թե երբ նորից հնարավորություն կունենան գրկել իրենց մայրերին ու հայրերին…

Մենք գնահատում ենք Կարմիր Խաչի մինչ այս գործադրած բոլոր ջանքերը ճգնաժամը մեղմացնելու ուղղությամբ և շնորհակալ ենք ցուցաբերած սրտացավության համար, բայց, ցավոք, իրավիճակի սրության պայմաններում դրանք բավարար չեն և աղետը գնալով ահագնանում է, ուստի խնդրում և կոչ ենք ենք ձեզ, որպես աշխարհում ամենաազդեցիկ հումանիտար կազմակերպություն, գործի դնեք ձեր բոլոր կապերը, ռեսուրսներն ու ջանքերը այս ճգնաժամի գոնե հումանիտար կողմը կանխելու համար։

Ձեր նշանաբանն է. «Բարեգործություն պատերազմի ընթացքում», սրանից էլ դաժան պատերա՞զմ…»:

Ղազախստանը չեղյալ կհայտարարի ռուբլու եւ թենգեի փոխարկելիության համաձայնագիրը Ռուսաստանի հետ

Ղազախստանի իշխանությունները մտադիր են չեղյալ հայտարարել Ռուսաստանի հետ համաձայնագիրը ռուբլու եւ թենգեի փոխադարձ փոխարկելիության եւ փոխարժեքների կայունության միջոցների մասին, քանի որ այն կորցրել է արդիականությունը։ Այս մասին, հղում կատարելով հանրապետության կառավարության որոշման նախագծին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Պայմանագիրը կնքվել է 1995թ. հունվարի 20-ին։ Փաստաթղթի նախագիծը հանրային քննարկման է դրվել մինչեւ հունվարի 20-ը։ Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը, փաստաթղթի ընդունման դեպքում, պետք է Ռուսաստանի կառավարությանը տեղեկացնի չեղարկման մտադրության մասին։
Անցած տարվա վերջին Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդին երկիր էր հրավիրել Ռուսաստանից հեռացած բոլոր օտարերկրյա ընկերություններին։ Նրա խոսքով՝ հանրապետությունն օտարերկրյա ներդրումների օգնությամբ կկարողանար դառնալ տարածք, որը Եվրոպան կկապեր Ասիայի հետ։ Ճապոնական հեռուստաալիքի եթերում դիվանագետը խոստացել էր, որ Աստանան պատժամիջոցներ չի մտցնի Մոսկվայի դեմ, բայց եւ արեւմտյան սահմանափակումները շրջանցելուն չի օգնի։

Ղազախստանը, ռուսական նավթից Գերմանիայի հրաժարվելու ֆոնին, հաստատել է նաեւ իր նավթը եվրոպական երկիր «Դրուժբա» նավթամուղով մատակարարելու պլանները։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը նշել է, որ Մոսկվան պատրաստ է հավանություն տալ համապատասխան հայտին։

«Գործի դնեք ձեր բոլոր կապերը, ռեսուրսներն ու ջանքերը». Արցախի մայրերի ակցիան՝ Կարմիր Խաչի դիմաց

Արցախի մայրերի նախաձեռնությամբ խաղաղ ակցիա է իրականացվել Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության Արցախի գրասենյակի դիմաց։ Մայրերը խնդրել և կոչ են արել Կարմիր Խաչին լիարժեք կատարել միջազգայնորեն ամրագրված իր գործառույթները, որից հետո Արցախի մայրերի ակումբի անունից նամակ են փոխանցել ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավարին։

Ստորև ներկայացնում եմ նամակը։

«Մենք` Արցախի մայրերս, գրեթե 1 ամիս մեր երեխաների հետ գոյատևելով ադրբեջանական տոտալ շրջափակման պայմաններում, սպառվել ենք հոգեպես և սպառվել են մեր բոլոր ռեսուրսները։ Մեր երեխաները թերի են սնվում, մենք սարսափում ենք այն մտքից, որ երեխան կարող է հիվանդանալ, քանի որ առաջին անհրաժեշտության մի շարք դեղեր իսպառ բացակայում են։ Բազմաթիվ կաթնախառնուրդով սնվող երեխաների մայրեր սարսափում են ամեն օր դեղատնից դեղատուն գնալով և կաթնախառնուրդ չգտնելով։

Այսօր մեր երեխաները պիտի գնային մանկապարտեզ ու դպրոց, բայց նրանք մեզ հետ այս ցրտին կանգնած են ձեր գրասենյակի առաջ, քանի որ սննդի դիֆիցիտի պայմաններում փակվել են հանրակրթական մի շարք հաստատություններ և ի թիվս այլ հիմնարար իրավունքների, նրանք նաև զրկված են կրթություն ստանալու իրենց հիմնարար իրավունքից։

Նրանցից որոշները արդեն 1 ամիս է հեռու են իրենց ծնողներից և չգիտեն նույնիսկ, թե երբ նորից հնարավորություն կունենան գրկել իրենց մայրերին ու հայրերին…

Մենք գնահատում ենք Կարմիր Խաչի մինչ այս գործադրած բոլոր ջանքերը ճգնաժամը մեղմացնելու ուղղությամբ և շնորհակալ ենք ցուցաբերած սրտացավության համար, բայց, ցավոք, իրավիճակի սրության պայմաններում դրանք բավարար չեն և աղետը գնալով ահագնանում է, ուստի խնդրում և կոչ ենք ենք ձեզ, որպես աշխարհում ամենաազդեցիկ հումանիտար կազմակերպություն, գործի դնեք ձեր բոլոր կապերը, ռեսուրսներն ու ջանքերը այս ճգնաժամի գոնե հումանիտար կողմը կանխելու համար։

Ձեր նշանաբանն է. «Բարեգործություն պատերազմի ընթացքում», սրանից էլ դաժան պատերա՞զմ…»:

Մեկնարկեց ձմեռային զորակոչը

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր միջոցառմամբ մեկնարկել է տարվա առաջին զորակոչը, որին ներկա էին Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Պետրոսյանը, համայնքների ղեկավարներ:

Էջմիածնի քաղաքապետարանից հայտնում են՝ միջոցառումը սկսվել է տերունական աղոթքով և ծաղկեդրմամբ:

Օրհնության կարգ է կատարել թեմակալ առաջնորդ Սիոն Սրբազանը՝ իր աղոթքում խաղաղություն հայցելով մեր երկրի և անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորների համար:

Նորակոչիկները զինվորական կենտրոնական հավաքակայան են մեկնել բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գիտակցումով: