Անհրաժեշտ ենք համարում Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարությունը միջազգային գործընկերների եւ ողջ առաջադեմ մարդկության ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ ավելի քան երեք շաբաթ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը եւ արգելափակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ ողջ աշխարհին կապող կյանքի ճանապարհը։

ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է․

 «Արդեն 23-րդ օրն է, ինչ Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առջեւ բռնի տեղահանության է դրդում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ շարունակելով էթնիկ զտումների իր քաղաքականությունը:

 Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում օրեցօր ահագնանում է։ Ավելի ու ավելի զգալի է դառնում առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի ու դեղորայքի պակասը: Շոշափելի է դառնում թերսնման վտանգը: Հարյուրավոր ընտանիքներ շարունակում են բաժանված մնալ՝ գտնվելով ադրբեջանական բլոկադայի տարբեր կողմերում: 120 հազար մարդ հայտնվել են փաստացի գերեվարված կարգավիճակում:

Ադրբեջնական կողմի պնդումները, թե Լաչինի միջանցքն իրականում բաց է, միանգամայն անհիմն են, ինչի ապացույցն է առնվազն այն, որ միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով է թույլատրվում կյանքի վտանգի առաջացման դեպքում սահմանափակ թվով հիվանդների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն:

 Ստեղծված իրավիճակում կարեւորում ենք 2022թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի անցկացումը, որը հրավիրվել էր հայկական կողմի խնդրանքին ի պատասխան՝ Լաչինի միջանցքի փակման եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա դրա հումանիտար հետեւանքները քննարկելու նպատակով։ Մենք մեծապես գնահատում ենք ԱԽ անդամների գերակշիռ մեծամասնության կողմից հանրայնորեն արտահայտված ու հստակ կոչերը` Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը վերացնելու  եւ միջազգային կառույցների՝ Լեռնային Ղարաբաղ մուտք ապահովելու վերաբերյալ։ Ողջունում ենք նաեւ ԱԽ հիշյալ նիստին հաջորդած տասնօրյա ժամանակահատվածում Ֆրանսիայի ջանքերը՝ իրավիճակի վերաբերյալ ԱԽ նախագահողի մամուլի հայտարարություն ընդունելու ուղղությամբ։

 Հայաստանը շարունակելու է նպատակամղված քայլեր ձեռնարկել բոլոր հնարավոր ձեւաչափերում, ներառյալ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի եւ միջազգային ու տարածաշրջանային կառույցների շրջանակներում՝ այդ կառույցների մանդատից եւ գործառույթներից բխող վճռական արձագանք եւ գործողություններ ապահովելու ուղղությամբ՝ Լաչինի միջանցքի շրջափակումը ու դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության առջեւ ծառացած հումանիտար ճգնաժամը վերացնելու նպատակով։ 

Անհրաժեշտ ենք համարում նաեւ Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաեւ ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը:

Ադրբեջանը պարտավոր է անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով ամրագրված սկզբունքներով, համաձայն որի՝ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը, եւ Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո: Քանի որ Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետեւանքով եռակողմ հայտարարության դրույթները խախտված են,  ակնկալում ենք նաեւ ՌԴ կողմից հստակ ջանքերի իրականացումը՝ ուղղված այս կոպտագույն խախտումն առանց որեւէ նախապայմանի վերացնելուն»։

Հանրապետության տարածքում առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում`հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 6-8-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վ արագությամբ։ Քամին` արեւմտյան` 2-3 մ/վ։ Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի եւ Երեւանի, հունվարի 3-ի ցերեկը կբարձրանա եւս 1-2 աստիճանով։

Երեւանում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի -5 -7, ցերեկը +5 +9:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ +1+5,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -10-13, ցերեկը՝ +5+ 7,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +5+7,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -9 -14, ցերեկը՝ +4 + 8,

Լոռիում՝ գիշերը՝ -1 -6, ցերեկը՝ +13 + 16,

Տավուշում՝ գիշերը՝ 0 +5, ցերեկը՝ +14 + 18,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -10-1, ցերեկը՝ +4 + 6,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +4 +7,

Արարատում՝ գիշերը՝ -9-11, ցերեկը՝ + 7 + 9,

Արմավիրում՝ գիշերը՝ -10-12, ցերեկը՝ +7 +9,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -6 -9, ցերեկը՝ +6 + 8,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +6+8,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1 +4, ցերեկը՝ +13 + 17,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +10 +14,

Արցախում՝ գիշերը՝ 0 +5, ցերեկը՝ + 13 + 18

Ամանորին կոտրել են երգչուհի Սոնա Շահգելդյանի մեքենայի ապակին և գողացել գումարը. Shamshyan.com

Երևանում կողոպուտի է ենթարկվել երգչուհի Սոնա Շահգելդյանը։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝
 դեկտեմբերի 31-ին Սոնա Շահգելդյանն ահազանգել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ նույն օրը, ժամը 01։30-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վ․ Համբարձումյան փողոցի շենքերից մեկի բակում կոտրել են իրեն պատկանող NIssan մակնիշի ավտոմեքենայի դռան ապակին և սրահից հափշտակել այնտեղ եղած գումարը։

Ահազանգով ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպեր լիազորի գլխավորությամբ։

Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նախկինում դատապարտված կինը դանակով հարվածել է 33-ամյա կնոջը

Ոստիկանության Կումայրիի բաժնում հունվարի 1-ին տեղեկություններ էին ստացվել, որ Հովսեփյան փողոցի տնակներից մեկում դանակահարություն է եղել: 

Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 32 և 33 տարեկան երկու կանանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախկինում դատված 32-ամյա կինը դանակով խփել է մյուսի կրծքավանդակին:

Ոստիկանները դանակահարվածին տեղափոխել են հիվանդանոց, իսկ դանակահարողին՝ Կումայրիի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են ։ 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մի քանի գյուղեր ժամանակավորապես կհոսանքազրկվեն

Հայաստանի երկու մարզերի մի քանի գյուղերում այսօր՝ հունվարի 3-ին եւ վաղը՝ հունվարի 4-ին էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին տեղեկացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը:

Հունվարի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Արարատի մարզի՝

11։00-12։40 Ոստան գյուղ մասնակի,

Կոտայքի մարզի՝

11:00-17:00 Կոտայք և Նոր Գյուղ գյուղեր մասնակի։

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ 2023թ. հունվարի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Արարատի մարզի՝

11։00-16։00 Ոստան գյուղ մասնակի,

Կոտայքի մարզի՝

11։00-17։00 Մայակովսկի գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Բենեդիկտոս XVI-ին հրաժեշտի առաջին օրը Վատիկան է այցելել 65 հազար մարդ

Մոտ 65 հազար մարդ այցելել է Սուրբ Պետրոսի տաճար՝ հրաժեշտ տալու Հռոմի պատվավոր Բենեդիկտոս 16-րդ պապին, ով մահացել է դեկտեմբերի 31-ին։ Հրաժեշտի արարողության առաջին օրվա տվյալները հայտնել է Վատիկանի ժանդարմերիան։

Ի սկզբանե Վատիկանի իշխանությունները ակնկալում էին օրական մոտ 30-40 հազար այցելու։ Հանգուցյալի մարմինը կաթոլիկ աշխարհի գլխավոր տաճարում կլինի մինչև հինգշաբթի, այդ օրն էլ նախատեսված է հուղարկավորությունը։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հաստատել է, որ Բենեդիկտոս 16-րդը կհուարկավորվի իր նախորդի՝ Հովհաննես Պողոս II-ի (1920-2005) սկզբնական գերեզմանում՝ տաճարի խորանի տակ գտնվող դամբարանում։ Հովհաննես Պողոս II-ի սրբի աստիճանի բարձրացումից հետո նրա աճյունը տեղափոխվել է տաճարի վերին հատված։