2023-ին կոչերից անցնենք դրանց բովանդակության իմպլեմենտացիայի փուլին

Սիրելի ֆեյսբուքյան ընկերներ, ֆեյսբուքում տարբեր տեսակի կոչերի ու վերջնագրերի փոխարեն եկեք փորձենք էդ կոչերի ու հռչակած սկզբունքների մեջ ապրել: Վստահ եմ, որ անձնական օրինակը լավագույն «կոչն» է: Դնում եք մոլերի նկարներ ու կոչ անում, գրում եք ոնց են «թալանում» սուպերմարկետները ու կոչ եք անում. չգիտեմ, թե որտեղից եք տեսնում էդ «թալանը», եթե դուք էդ նույն գործընթացի մեջ չեք: Դուք էլ եք առևտուր անում (թեկուզ նվազագույն), դուք էլ եք որևէ կերպ նոր տարվան պատրաստվում (վստահ եմ մեծամասնությունը), դուք էլ եք հանգստանալու գնում ամռանը կամ ձմռանը, բայց անխնա կոչեր եք անում ու դատապարտում նրանց, ովքեր դա անում են ու «պալիտ են» լինում: էդ սաղ կոչերի ու դատապարտումների փոխարեն ուղղակի դուք մի արեք էն ինչն էդքան դատապարտելի ա ձեր համար ու հավատացնում եմ էդ դեպքում ավելի հանգիստ խղճով կապրեք ու կզգաք, որ կոչերի կարիք չունեք: Ես տենց եմ փորձում ապրել, ճիշտ ա՝ դժվար ա, բայց փորձում եմ ու ամեն անգամ մի քայլ առաջ եմ գնում իմ խղճի հանգստության համար: Ես էս գրառումով կոչ չեմ անում ուղղղակի մաղթում եմ ձեզ լինել էնպիսին ինչպիսին կուզեիք, որ լինեին բոլորը՝ սկզբունքային, անձնական ու ազգային արժապատվություն ունեցող, իշխանությունների առաջ չկզող, չհարմարվող ու ոռ չմտնող: Եթե 2023-ին կոչերից անցնենք դրանց բովանդակության իմպլեմենտացիայի փուլին հաստատ վիժվածքներն էս երկրում իշխանություն չեն ունենա մենք էլ տոնական տրամադրություն ունենալու լեգիտիմ առիթ կունենանք: Բոլորիդ արդյունավետ հանգստյան օրեր և 2023-ին հանուն Հայաստանի ազատագրման պայքարելու պատրաստակամության բարձրացում: Հուսով եմ, որ սա իմ վերջին գրառումն է չարաբաստիկ 2022 թվականին:

Լրահոս