Հիմա երբ փոքրիկներն են իրար մաղթում խաղաղություն և անվտանգություն, հասկանում ես, թե որքան դժբախտ ենք մենք Հայաստանյան հանրույթով

Ընդամենը մի քանի տարի առաջ երբ Հայաստանի փոքրիկներին խաղաղություն և անվտանգություն էինք մաղթում նրանց համար դա չգիտակցվող, ենթադրվող իրականություն էր։
Անգամ մեծերն այդ մաղթանքները հղելիս ներքին համոզմունք ունեին,որ խաղաղության և անվտանգության իրավունքները ձեռք են բերել ազատագրելով Արցախն ու պահելով Հայաստանը։
Հիմա երբ փոքրիկներն են իրար մաղթում խաղաղություն և անվտանգություն այդչափ առարկայական, այդչափ ընկալվող. հասկանում ես թե որքան դժբախտ ենք մենք Հայաստանյան հանրույթով։
Չեմ ասում այս ամենը, հիասթափեցնելու համար, քանզի հուսահատությունը մեղք է։ Բայց չեմ էլ կարող ու չեմ էլ ուզում փախչել այս իրականությունից։
Հ.Գ. Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:
Ս. Սարգսյան

Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել Պելեի մահվան կապակցությամբ

Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել աշխարհի եռակի չեմպիոն, ֆուտբոլի արքա Պելեի մահվան կապակցությամբ։

«Սույն հրամանագրի հրապարակման օրվանից եռօրյա համապետական ​​պաշտոնական սուգ է հայտարարված նախկին ֆուտբոլիստ Էդսոն Արանտես դու Նասիմենտոյի՝ Պելեի մահվան կապակցությամբ», — ասված է հրամանագրի տեքստում։

Պելեն մահացել է դեկտեմբերի 29-ին՝ Սան Պաուլոյի մասնավոր կլինիկայում, ուր ընդունվել էր մեկ ամիս առաջ՝ ուղիղ աղիքի պրոգրեսիվ քաղցկեղի ֆոնին առողջական վատթարացման պատճառով։ Նա 82 տարեկան էր։

Ֆուտբոլիստի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 2-ին՝ Սան Պաուլո նահանգի հարազատ «Սանտոս» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում։ 

Երեքշաբթի օրը՝ հունվարի 3-ին, նախկին ֆուտբոլիստին կհուղարկավորեն Էկումենիկա նեկրոպոլիսի տարածքում, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաբարձր ուղղահայաց գերեզմանոց: Արարողության այս հատվածը փակ է լինելու հյուրերի և պաշտոնյաների համար։ Նախկին հարձակվողի ընկերներն ու հարազատները հանգչում են նույն գերեզմանատանը։