Արցախում հումանիտար իրավիճակն օրեցօր վատանում է. Արցախի ՄԻՊ

Արցախում վտանգված են 120 հազար մարդու կյանքի, առողջության, տեղաշարժի ազատության, կրթության և այլ հիմնարար իրավունքները, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Արցախի շրջափակման 17-րդ օրը. վտանգված են 120 հազար մարդու կյանքի, առողջության, տեղաշարժի ազատության, կրթության և այլ հիմնարար իրավունքները։ Արցախում հումանիտար իրավիճակն օրեցօր վատանում է»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը:

Ուղեբեռի զննությամբ ատրճանակ է հայտնաբերվել

Դեկտեմբերի 27-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ավիացիոն անվտանգությունից ահազանգ է ստացվել, որ Երևան-Մախաչկալա չվերթի ուղևորներից մեկի ուղեբեռում չթույլատրվող իր կա:
Օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները և ավիացիոն անվտանգության աշխատակիցները նշված չվերթի ուղևոր 21-ամյա օտարերկրացու ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են «CTT» գրառմամբ ատրճանակ:
Երիտասարդը տարվել է գծային բաժին, ապա հանձնվել է նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն:

Սննդամթերքի սղությամբ և էլեկտրաէներգիայի խնայողությամբ պայմանավորված՝ Արցախում հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ կկիրառվեն

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում քննարկվել և հավանություն է տրվել հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումների սահմանման վերաբերյալ Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագծին: Նշվել է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում սննդամթերքի սղությունը և էլեկտրաէներգիայի խնայողությունները:

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, որ ոլորտի պատասխանատուների հետ երեկ հանդիպում է ունեցել տնտեսվարողների հետ՝ քննարկելու համար սահմանափակումների կիրառման նպատակահարմարությունը և ողջունելի է համարել վերջիններիս կողմից ցուցաբերված լիակատար փոխըմբռնումն ու աջակցությունը: Նրանցից շատերն արդեն իսկ չեղարկել են բազմամարդ հանդիսությունները՝ այս իրավիճակում դրանք ոչ նպատակահարմար համարելով: Պետնախարարը հանձնարարել է պատասխանատուներին հանդիպման ընթացքում տնտեսվարողների կողմից արված առաջարկները հաշվի առնել կառավարության որոշման նախագծում:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև կանխիկ դրամաշրջանառության հետ կապված իրավիճակին: Զեկուցվել է, որ հանրապետությունում առկա է կանխիկ գումարի բավարար ծավալ, պարզապես իրավիճակով պայմանավորված՝ կազմակերպություններն ու անհատ անձինք սկսել են ավելի շատ դրամ կանխիկացնել և չծախսել այն, ինչն անդրադառնում է կանխիկի շրջանառության ծավալների վրա: Պետնախարարը նկատել է, որ ստեղծված պայմաններում շատ ավելի ճիշտ է գումարը պահել անկախիկ եղանակով, և հանձնարարել է իրազեկման համապատասխան աշխատանքներ իրականացնել:

Նիստի ընթացքում զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը: Ներկայացվել են էներգամատակարարման, ջրամատակարարման և ենթակառուցվածքների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ իրականացվող քայլերը:

ՀՀԿ-ի երիտասարդ ներկայացուցիչներին հետապնդում են․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ երիտասարդ ներկայացուցիչներ Միքայել Գրիգորյանին ու Վլադիմիր Մանուկյանին հետապնդում են եւ մեղադրում ապօրինի զենք պահելու մեջ։ Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Երեկ Մանուկյանին կոպիտ ձեւով դիմակներով երկու մետրանոց վերզիլաները բերման են ենթարկել, իսկ Գրիգորյանին մեքենայով են հետեւում», — նշեց նա։

Աշոտյանը կոչ արեց «այդ վերզիլաներին» գնալ Լաչինի միջանցք եւ բացել ճանապարհը, այլ ոչ թե «Երեւանում երիտասարդների առեւանգել»։

«Միքայել Գրիգորյանը եւ Վլադիմիր Գրիգորյանը համարձակվել են հայտնվել Փաշինյանի դստեր հետ նույն տեղում։ Իշխանությունը կորցրել է ադեկվատությունը», – ասաց Աշոտյանը։

Նա Փաշինյանին կոչ արեց երեխաներին չներքաշել քաղաքականության մեջ։

Փաշինյանն ու Ալիևը համատեղ աշխարհաքաղաքական խաղ են խաղում Լաչինի միջանցքի շուրջ՝ Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար. ՀՀԿ փոխնախագահ

Ադրբեջանը Հայաստանի հետ խաղում է ուժային շախմատ, ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ես տեսնում եմ Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի համատեղ աշխարհաքաղաքական խաղը Լաչինի միջանցքի շուրջ՝ Ռուսաստանին ոչ միայն ռեպուտացիոն, այլև ավելի հեռահար գեոպոլիտիկ հարվածներ հասցնելու համար», — նշեց նա։

Աշոտյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը «պասերով ընկերություն են անում»։

Նա վստահ է՝ Լաչինի միջանցքի խնդիրը ժամանակավորապես կկարգավորվի, բայց դառնալու է «ճաքած ապակի», որը մի օր «շրխկալու է»։

Անվտանգություն բառն էլ ժամանակին շատ մարդիկ չէին էլ հասկանում, իսկ այսօր կենցաղային բառ է այլևս

Ամեն տարի տարեվերջին հիշում ենք բոլոր կորուստները՝ ունենալով միայն մի ցանկություն, որ այդ կորուստները վերջինը լինեն։ 2022-ի սկսվելով էլ մտածում էինք, որ 2021-ի կորուստներն ամենածանր էին ու փափագում, որ վերջինները լինեն։
Բայց ոչ միայն վերջինը չէին, այլ ընդհակառակը նոր թափով, նոր մասշտաբների կորուտներ ենք տարել ողջ երկրով մեկ։
Մարդկային զոհեր տարածքային կորուստներ, պետության դիրքերի արհամարհում։
Վերջին տարիներին անընդհատ ասում ենք, որ քանի սրանք կան մեր կորուստները այսքանով չեն ավարտվելու և տարին տարվա ետևից մենք համոզվում ենք։
Անվտանգություն բառն էլ ժամանակին շատ մարդիկ չէին էլ հասկանում, իսկ այսօր կենցաղային բառ է այլևս, որովհետև այն և՛ գոյություն չունի, և՛ դրանով ոչ մեկ չի զբաղվում։
Հուսանք, որ բոլորիս ջանքերն եկող տարի կհանգեցնեն ձեռքբերումների, եղածը պահելուն, շտկելուն, ամրացնելուն։
Անվտանգություն բառի ամենաընդգրկուն ու լայն իմաստով իրականություն։

Հունվարի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 29-31-ը, հունվարի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ` լուսադեմին ցածրադիր գոտում՝ մառախուղ:

Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 29-31-ը, հունվարի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 29-31-ը, հունվարի 1-ի և 2-ի լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Գյումրիում տղամարդը ցած է նետվել 4-րդ հարկից. հիվանդանոցում նրա կյանքը փրկել չի հաջողվել. Armlur.am

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, գանգուղեղային վնասվածքով «Գյումրի» Բ/Կ բուժօգնության է տեղափոխվել 39 տարեկան Ա.Վարդանյանը:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ մայրը հայտնել է, որ որդին վնասվածքները ստացել է նույն օրը ժ.06.30-ի սահմաններում իրենց 4-րդ հարկի բնակարանի հյուրասենյակի պատուհանից վայր ընկնելու հետևանքով:

Ասել է, թե տղամարդը ինքանասպանության փորձ է կատարել: Առավոտյան Ա.Վարդանյանը հիվանդանոցում մահացել է:

Դուք բոլորդ պատասխան եք տալու Ձեր անհայրենիք դրսևորման և պահվածքի համար

Միքայել Գրիգորյան -ը իմ ընկերն է , իսկ Влад Манукян -ը իմ կրտսեր ընկերն է։
Նրանք բոլորիս նման արդարացիորեն պայքարում են դավաճանական իշխանությունների դեմ ՝ պարկեշտ մարդիկ են։
Արդեն 5 օրից ավել է Միքայելին հետապնդում են պետական բոլոր ուժային կառույցները, կարծես նա միջազգային մակարդակի ահաբեկիչ է , իսկ Վլադին, ով 18 տարեկան է, երեկ ամենակոպիտ ձևով դիմակավոր անձինք ապորինաբար և ցինիկաբար , հարվածներ հասցնելով առևանգել են և զենք զինամթերք պահելու կասկածանքով հարցաքննել , կարծես թե Վլադն էլ Լաչինի միջանցքի ճգնաժամի կազմակերպիչն է։
Խոսքեր չունեմ պարզապես , երբ երկիրը նման անվտանգային խնդիրների և պետականության կորստի առջև է կանգնած, դուք դավաճանի աղջկան եք բավարարում ՝ <<Ֆիոնային>>, ում ընտանիքը 5000 զոհի և հայրենիքի վաճառքի միակ մեղավորն է։
Թքեմ ես Ձեր նման պետական ծառայողի երեսին , դուք փողոցի խուլիգան եք ՝ հասարակ խուժան, դուք բոլորդ պատասխան եք տալու Ձեր անհայրենիք դրսևորման և պահվածքի համար։