Ամանորի տոներին Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:

Մետրոպոլիտենից հայտնում են, որ Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Միայն ս․թ․ դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն 2023 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 03:00-ին:

Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր և անխափան երթևեկություն:

Դոլարի առքի նվազագույն գինը 392 դրամ է. Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։

Դոլարի առքի նվազագույն գինը 392 դրամ է, վաճառքինը՝ 400.50 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 405 դրամ է։

Ռուբլու առքի նվազագույն գինը 4.80 դրամ է, վաճառքինը՝ 5.68։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 6 դրամ է։

Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 409 դրամով, վաճառվում՝ 426 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 432 դրամ է։

Պեսկովը սադրիչ է համարում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները սադրիչ է համարում։

«Նման հայտարարությունները կարելի է համարել սադրիչ։ Դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ռուս պաշտոնյաներից ոչ ոք դա չի ասել և որեւէ մեկի միջոցով դա չի ներկայացրել հայկական կողմին»,- NEWS.am-ի խնդրանքին ի պատասխան՝ ասել է Պեսկովը։

Նշենք, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Հայաստանին ստիպում է իր ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ինչպես նաև միանալ միութենական պետությանը, հայտնել էր «Ազատությունը»։

Հանրային հեռուստաընկերության եթերում նա նշել է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը տեղավորվում են Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշման շրջանակում։

Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի համայնքները ներկայացնում է ադրբեջանական կեղծ անվանումներով. «Թաթոյան» հիմնադրամ

Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի համայնքները տևական ժամանակ է ներկայացնում է ադրբեջանական հորինված, կեղծ անվանումներով՝ այդ կերպ տպավորություն ստեղծելով, թե իբր ՀՀ այդ տարածքներն ունեն ադրբեջանական պատկանելիություն։ Այս մասին հաղորդում է «Թաթոյան» հիմնադրամը:

Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այս փաստի վրա և վստահ պնդում, որ սա Ադրբեջանի իշխանությունների հայատյաց ու թշնամանքի քաղաքականության մաս է, այն ցույց է տալիս նրանց իրական մտադրություններն ու Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները։

Մասնավորապես, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունների մեջ Ջերմուկն իրենց լեզվով անվանում են İstisu, Սիսիանը՝ Qarakilsə, Վաղատուրը՝ Vağudi, Վարդենիսը՝ Basarkeçər, Նորաբակը՝ Əzizli, Վերին Շորժան՝ Yukhari Shorzha և այլն։

Փոխարենը, անտեսելով Արցախի հայկական բնակավայրերի պատմական անվանումները, ամեն կերպ փորձում են ներկայացնել ադրբեջանական կեղծ տարբերակներով՝ բացարձակ անտեսելով բնիկ հայ ժողովրդի իրավունքներն ու շահերը (օրինակ՝ Մարտակերտն անվանում են Ağdəra, Մարտունին՝ Xocavənd և այլն)։

Այս փաստը հերթական ապացույցն է, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության Հայաստանի հետ, ավելին՝ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում անգամ այդ փաստաթուղթը չի գործելու, քանի դեռ միջազգային հանրությունը գործուն միջոցներ չի ձեռարկում՝ վերացնելու համար Ադրբեջանի իշխանությունների պատերազմ հրահրելու ու թշնամանքի քաղաքականությունը։

Այս ապացույցները ևս փաստագրվում են միջազգային կազմակերպությունների ուղարկելու, ինչպես նաև տարաբնույթն հանդիպումների ժամանակ ներկայացնելու նպատակով։

Արցախցիները քայլերթով շարժվել են դեպի Ստեփանակերտի օդանավակայան՝ պահանջելու հանդիպում խաղաղապահների հրամանատարի հետ

Մի խումբ արցախցիներ դեկտեմբերի 27-ին «Մենք ենք Մեր սարերը» հուշակոթողի տարածքից քայլերթով շարժվել են դեպի Ստեփանակերտի օդանավակայան:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացրել են նախաձեռնողները, ակցիայի նպատակը Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպումն է և իրենց իրավունքներին պահանջատեր լինելը:

Դեկտեմբերի 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ` գիշերը և առավոտյան ժամերին ցածրադիր գոտում՝ մառախուղ:ա

Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դեկտեմբերի 28-31-ի գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Միխայիլ Շուֆուտինսկին ծրագրում է երրորդ երեխան ունենալ

Երգիչ Միխայիլ Շուֆուտինսկին mk.ru-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ նախատեսում է երրորդ երեխան ունենալ։

Շուֆուտինսկին պատմել է, որ կնոջ՝ Սվետլանա Յուրազովայի հետ «աշխատում են այդ ուղղությամբ»։ Երգիչը նշել է, որ երեխայի սեռն իր համար կարեւոր չէ. «Գլխավորն այն է, որ դու սիրում ես մարդուն, ուրեմն ինչ տարբերություն՝ աղջիկ, թե տղա: Ավելին, ես աղջիկներ ունեմ։ Երկու թոռնուհի ունեմ։ Հաննան ապրում է Ֆիլադելֆիայում, իսկ Անեչկան՝ այստեղ՝ Ռուսաստանում»,- պատմել է երաժիշտը։

Շուֆուտինսկին նախորդ ամուսնությունից երկու չափահաս որդի ունի՝ Դեւիդն ու Անտոնը: Առաջնեկը ծնվել է 1972թ. –ին, իսկ կրտսեր որդին՝ 1974թ.։

Ստացվում է՝ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ. Փաշինյանը՝ Պուտինին

Այս պահին գլխավոր հարցը, ամենահրատապ խնդիրը Լաչինի միջանցքի ճգնաժամն է, Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լաչինի միջանցքը գրեթե 20 օր փակ է։ Սա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է Լեռնային Ղարաբաղում։ Եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների հսկողության ներքո, իսկ Ադրբեջանը երաշխավորում է ուղևորների, բեռների, մարդկանց անխոչընդոտ անցումը»,- ասաց Փաշինյանը։

«Հիմա ստացվում է, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ։ Իհարկե, ես կցանկանայի քննարկել այս իրավիճակը, թե ինչ տարբերակներ կան»,- ասաց Փաշինյանը։

Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը զրույց են ունեցել

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Պուտինը հայտարարեց, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթնաժողովում իրեն, Փաշինյանին և Ալիևին հաջողվել է միասին զրուցել։

«Հիմնական խնդիրը Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է, հայ-ադրբեջանական հարաբերությունները, Ղարաբաղի հետ կապված ամեն ինչ»,- հանդիպման սկզբում ասաց ՌԴ նախագահը։

«Այսպիսով՝ ինչպես պայմանավորվել ենք, մենք մանրամասն կքննարկենք այս բոլոր հարցերը»,- ասաց նա։

Քաղաքականացված և չքաղաքականացված անձանց մասին

Մարդիկ, ովքեր խոսում են քաղաքական քայլերից, որոնք քաղաքական լուծումներ են պահանջում, բայց կողմ չեն քաղաքականացված պրոցեսներին, դառնում են նիկոլի հերթական զոհը։
Այս օրերին, երբ փակ է Լաչինի միջանցքը, երբ հազարավոր մեր հայրենակիցներ գտնվում են շրջափակման մեջ, այս խնդրով մտահոգ տարբեր մարդիկ փորձում են գտնել պայքարի իրենց եղանակը։
Խնդիրն այն է, որ օրերս հայտնիների կողմից ի պաշտպանություն արցախցիների ակցիա էր իրականացվել, որի նպատակը Լաչինի միջանցքի և շրջափակված մեր հայրենակիցների խնդրի բարձրաձայնումն էր: Ակցիայի իրականացումից հետո ՊԵԿ-ը որոշել է տուգանել Թամարա Պետրոսյանին (Տոմա) և Տարոն Իսպիրյանին (Պոնչին) 1 մլն դրամով: Ըստ ՊԵԿ-ի՝ արտիստներին առաջարկվել է վարել հարսանեկան հանդիսություն, որի դիմաց պահանջված գումարը կազմել է 2 մլն դրամ։ Այդ նպատակով կանխիկ վճարված 500 հազար ՀՀ դրամ կանխավճարի դիմաց չի տրամադրվել ՀԴՄ կտրոն, և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները:
Ողջունելով այդ անձանց նախաձեռնությունները, ովքեր ինքնակամ որոշել են Արցախի խնդիրը դարձնել էլ ավելի լսելի հանրության տարբեր շրջանակների և միջազգային տարբեր կառույցների համար, ուզում եմ նաև նշել, որ հնարավոր չէ քաղաքականացված գործընթաց սկսել և հայտարարել, որ իրենք լրիվ ապաքաղաքական քայլեր են իրականացնում։
Քաղաքական տարբեր բռնաճնշումներով, ընդդիմադիր հայացքներ ունեցող, այլակարծությամբ հանդես եկող անձանց խոսքը սահմանափակող և նրանց վրա քաղաքական ճնշումներ գործադրող իշխանությունների քայլերը չպետք է երկար տևեն։
❗️Ռուբեն Վարդանյանը մինչ այս պահը արել է միայն գովելի քայլեր, ում արած գործողություններն ուղղված են եղել ի նպաստ իր ժողովրդի։ Այս առումով, ուզում եմ ասել, որ Ռուբեն Վարդանյանի բախտը շատ է բերել, որ նախկինում իշխանության մաս չի եղել և բարեբախտաբար մանիպուլյացիոն այն քարոզի մեջ չի մտնում՝ անդադար ժողովրդին կերակրվող այն թեզերով, որ ամեն ինչում նախկիններն են մեղավոր, ռուս խաղաղապահներն են մեղավոր, բոլորն են մեղավոր, բացի՝ նիկոլից։ Հակառակ դեպքում Լաչինի միջանցքի այսօրվա փակվելը կկապեին 30 տարի առաջ ինչ-որ պայմանավորվածության և մտադրված փակելու հետ։
❗️Ջուր պղտորողներին, բանսարկուներին, խոսք տանող բերողներին, մարդկանց, ովքեր կեղծ ժպտում են, ֆեյք էջերով իրենց իրական մտքերն են արտահայտում և մարդկանց, ովքեր տալիս են այդ պատվերները, ուզում եմ հիասթափեցնել ու ասել, որ ձեր անուններն ու մականունները, ձեր տեղը և ինչ-որ ուղղությամբ ձեզ քշող կենտրոնները մեզ համար գաղտնիք չեն և դուք ևս ինչ-որ պահի նիկոլի հետ հայտնվելու եք պատմության աղբանոցում, իսկ թե երբ կգա դիմակները պատռելու ժամանակը՝ կորոշենք մենք։ Իսկ մինչ այդ, պարզապես, ոտքի տակ մի’ ընկեք)