Վերածննդի հրապարակում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ փաստեցին` վերածնված Արցախ լինելու է. Արման Թաթոյան

«Արցախի բնիկ ժողովուրդը հայ ժողովուրդն է, մեզանից յուրաքանչյուրի անբաժան մասը:

Հայրենիքին արժանի է դառնում նա, ով չի ընկրկում դժվարությունների առաջ, գիտակցում է պատմական պատասխանատվությունն, իսկ երկրի անվտանգությունը, ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը չի զոհաբերում հանուն իշխանության ու պաշտոնի:

Վտանգը կդառնա կործանարար, եթե թույլ տանք մեզ համոզեն, թե անելանելի վիճակի մեջ ենք, պայքարն անիմաստ է, և մեզ շարունակեն պառակտել։

Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ փաստեցին` վերածնված Արցախ լինելու է»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ արդեն 2 շաբաթ լիակատար շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության մայրաքաղաքում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել` պահանջով, որ բացվի Արցախի «կյանքի ճանապարհը»:

Իրավիճակը ճանապարհներին 17։30-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Ջերմուկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ես իմ գիտելիքները, կապերը, անունը, ունեցվածքը ծառայեցնելու եմ անկախ ու երջանիկ Արցախ ունենալուն. Ռուբեն Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ելույթ ունենալով Ստեփանակերտի Վերածննդի բազմահազարանոց հրապարակում, նշեց՝ ես 20 տարի Արցախ եմ գալիս, վերջին 52 օրը պետնախարար եմ, վերջին 14 օրը գլխավորում եմ օպերատիվ շտաբը, ես իսկապես հպարտության և հարգանքի զգացում ունմ, որ այստեղ մարդիկ չնայած դժվարությունների՝ ընդունում են իրավիճակը, պատրաստ են պայքարի:

«Պատմությունը կրկնվում է, թեև 1988 թվականին Արցախում չեմ եղել, բայց հիմա այստեղ լինելով զգում եմ, որ ամեն բան նույնն է, նույն արդար պայքարն է և մենք հավատում ենք մեր արդար պայքարին: Շուտով կլրանա Արցախի արդար պայքարի 35 տարին, ամեն բան պետք է անենք, որ հաջորդ սերունդը հաղթանակած հայրենիք ժառանգի, ունենանք անկախ և երջանիկ Արցախ»:

Պետնախարարն ընգծեց՝ այս օրերին հսկայածավալ աշխատաք է արվում, որ հաճախ կարող է և տեսանելի չլինել, վստահեցրեց՝ տեղյակ են յուրաքանչյուրի հոգսերի ու խնդիրների մասին: «Հաղթահարելու ենք բոլոր խոչընդոտները, կարողանալու ենք իրավիճակ փոխել, օրինակ դառնալ այլ պետությունների համար: Հարևան երկիրը, որ «էկոակտիվիսստներ» է ուղարկում, պետք է հասկանա, որ այդ իրենք պիտի մեզնից սովորեն, մենք ենք իրենց սովորեցնելու՝ ինչպես ապրել, իրենք չեն հասկանում՝ ում հետ են շփվում, չեն հասկանում, որ մեր ուժը նաև սրա մեջ է, որ կարող ենք անկաշկանդ հավաքվել հրապարակում, խոսել իրար հետ: Մեր ուժը մեր պետությունն է, մեր սահմանադրությունը, ազգային ժողովը, կառավարությունը, հասարակական կազմակերպությունները, աշխարհը պետք է տեսնի, որ մենք իսկապես դարձել ենք հանրություն, որ գիտենք՝ ինչ է ժողովրդավարությունը, ազատ խոսքը, մարդու իրավունքները»:

Ռուբեն Վարդանյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում երեք ճանապարհ կա՝ կամ ենթարկվել, կամաց-կամաց ինտեգրվել Ադրբեջանին, կամ լքել Արցախը, կամ պայքարել: «Ես իմ որոշումը կայացրել եմ սեպտեմբերի երկուսին, ես այստեղ եմ, այստեղից չեմ գնալու, պայքարելու եմ, չեմ ենթարկվելու Ադրբեջանի պահանջներն: Խոստանում եմ՝ իմ գիտելիքները, կապերը, անունը, ունեցվածքը, ամեն ինչ տալու եմ Արցախի անկախության և Արցախի հաջողության համար, այլ տարբերակ չկա»:

Ռուբեն Վարադանյանը կոչ արեց հանրությանը համբերատար լինել, հրաշքի ակնկալիքով չապրել՝ նշելով՝ սպասվում է ծանր ճանապարհ, միասին ենք անցնելու, արյուն ու քրտինք ենք թափելու, շատ ենք աշատելու, անպայման հաջողելու ենք, որովհետև գիտակցում ենք՝ Արցախն ամենակարևորն է, այս հողի վրա ապրելը մեր կյանքի իմաստն է:

«Արցախն արմատն է հայկական աշխարհի, առանց չափազանցնելու Արցախն արմատ է նաև աշխարհի համար, մենք նոր արժեքների, վերածննդի օրինակ ենք դառնալու. ես 120 և ավելի երկրում եմ եղել, վստահորեն ասում եմ՝ չնայած դժվարություններին՝ Արցախն ամնենասքչանչելի տեղն է աշխարհում: Արցախի համար մեռնելը պատիվ է, ավելի մեծ պատիվ է Արցախում ապրելը»:

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հայաստանը Կարմիր խաչի միջոցով 10 տոննա սնունդ և դեղորայք է ուղարկել Արցախ

Կարմիր խաչի մեքենաներով այսօր 10 տոննա հումանիտար բեռ (մանկական կեր, սննդի պարագաներ, դեղորայք) է տեղափոխվել Արցախ։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Կարմիր խաչից նշում են նաև, որ բեռը տրամադրել են Հայաստանի իրավասու մարմինները։

Էս կառավարություն չի` փորձանք ա

Նիկոլին ընտրելուց որոշ ժամանակ անց, «նիկոլականին» հարցնում են.
-ինչպե՞ս ես ապրում, գո՞հ ես Նիկոլի կառավարումից:
Նա բարկացած պատասխանում է.
— ինչի՞ց եմ գոհ, սնունդը, կոմունալը խայտառակ թանկացել ա, երկու տղերքս թողել փախել են Ռուսաստան, ադրբեջանցիք ամեն օր կրակում են ախպորս գյուղի վրա, մեծ աղջիկս Շենգավիթի տները ծախել ընտանիքով գնում ա Ամերիկա, որ թուրքերը մի օր չգան ու տան մեջ ընտանիքին վնասեն, երկու ջահել թոռներս դառնում են թմրամոլ, փոքր աղջիկս առանց քաշվելու` լգբտ-ների հետ ա ժամանակ անցկացնում, նիկոլենք միլիոններով պարգևավճարները ստանում են, իսկ թոշակները երեք հազար դրամով են բարձրացնում, ու էդպես լիքը պրոբլեմներ: Սենց որ գնա, ժողովուրդ չի մնալու Հայաստանում, ով ինչ հիվանդություն ասես` ունի արդեն: Էսի կառավարություն չի, էսի փորձանք ա այ ախպեր…
— Բա հիմա ո՞վ ա մեղավոր, դու´ ես ընտրել, ինչի՞ ես դժգոհում:
— Ո՞նց թե, պարզ չի՞, որ «նախկիններն» են մեղավոր: Իրանք մեզ ասում էին Նիկոլը դավաճան ա, մի´ ընտրեք` շատ լավ իմանալով, որ հենց իրանց ինադու գնալու ենք Նիկոլին ընտրենք: Իրանք պետք ա մեզ ասեին Նիկոլին ընտրեք, որ իրանց ինադու մենք նիկոլ չընտրեինք, ու հիմա էս օրի չէինք լինի: Այ սենց նախկինների պատճատով մեր ժողովուրդը Նիկոլի ձեռքը տանջվում ա:)

Կոտայքի մարզում 22-ամյա վարորդը վրացական համարանիշներով BMW-ով բախվել է պատին․ կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 22-ամյա Գոռ Խ-ն իր վարած BMW մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցով ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել 10 հասցեին հարակից քարե պատին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Գոռ Խ-ն, նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Հարություն Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» ԲԿ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Մենք պետք է որոշում կայացնենք, որ գնանք առաջ, ուրիշ ճանապարհ չունենք. Ռուբեն Վարդանյանի կոչն արցախցիներին

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեռփանակերտի Վերածննդի հրապարակից բոլոր արցախցիներին հրավիրեց մասնակցել այսօր` ժամը 14:00-ին, հրավիրված հանրահավաքին: Այս մասին նա ասաց իր ֆեյսբուքյան ուղերձում` արված Ստեփանակերտի Վարծննդի հրապարակից:

«Այսօր կիրակի օր է, աշխարհի մի մասը նշում է Սուրբ ծնունդը: Ես կանգնած եմ Ստեփանակերտի գլխավոր հրապարակում եւ ուզում եմ բոլորիդ կոչ անել, այսօր ժամը 14:00-ին, գալ այստեղ ընտանիքներով, որովհետեւ մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ մենք կանք: Մենք պետք է միանանք իրար հետ ու ասենք, որ մենք պաշտպանելու ենք մեր պետությունը, մենք պաշտպանելու ենք մեր արժանապատվությունը, մենք պաշտպանելու ենք մեր պատմությունն ու մեր ապագան: Մենք վերջին շաբաթում հանդիպումներ ունեցանք Մարտակերտում, Կաշենում, Մարտունիում, Ասկերանում եւ երեկ Ստեփանակերտում եւ ես վստահ եմ, որ մենք բոլորս հասկանում ենք` ինչքան լուրջ է այս իրավիճակը:  Բայց միեւնույն ժամանակ բոլորս պատրաստ ենք, եթե հասկանում ենք` ուր ենք գնում, ոնց ենք անում եւ ինչի համար ենք անում, պետք է իրար հետ միանանք ու հաղթահարենք բոլոր դժվարությունները»,- ասաց նա:

Ռուբեն Վարդանյանը նշեց, որ մարդիկ կան, որ դեմ են այսօրվա հանրահավաքին, մարդիկ կան, որ ամեն ինչ անում են, որ իրենք ուրիշ ճանապարհով գնան, բայց ինքը վստահ է, որ կարող են մնալ արժանապատիվ արցախցի միայն միասին պաշտպանելով Արցախի Հանրապետությունը:

«Ուրիշ ճանապարհ չունենք, դրա համար բոլորիդ կոչ եմ անում` եկեք այսօր այստեղ ժամը 14:00-ին, մենք պետք է որոշում կայացնենք, որ գնանք առաջ, ուրիշ ճանապարհ չունենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, արդեն 14 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։

Տաթև-Վերին Խոտանան ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Տաթև-Վերին Խոտանան ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։