Լաչինի միջանցքի ճգնաժամը Նիկոլ-Ալիեւ համատեղ մշակված օպերացիա է

Նկատեցի՞ք, որ Լավրովն այսօր Արցախի հանքերի շահագործման հարցի վերջնական լուծումը կապեց խաղաղության պայմանագրի հետ։
Իսկ ԱԽՔ Արմեն Գրիգիրյանն օրեր առաջ ասաց, որ Հայաստանի ներկայացված առաջարկությունների ոչ մի կետ Արցախ չի ներառում։
Երկու հիմնական եզրահանգում.
1. Ռուսակական տարբերակում շարունակվում է ներառվել Արցախի հարցը, թեպետ Հայաստանը ներկայացնող ոհմակն Արցախից հետեւողականորեն հրաժարվում է։
2. Հայաստանը ինտենսիվ բանակցում է արեւմտյան տարբերակը, որով Արցախը ներառվում է Ադրբեջանի կազմ։
Ակնհայտ է, որ Լաչինի միջանցքի ճգնաժամը Նիկոլ-Ալիեւ համատեղ մշակված օպերացիա է, որի նպատակն է Ռուսաստանին դուրս մղելը, իսկ մեր վճարվելիք գինը՝ Արցախի ադրբեջանացումը։

Գալուստ Սահակյանը ամենադիպուկ, ամենահամառոտ խորհուրդներ տալու ունակություններ ուներ. Հայկ Մամիջանյան

Գալուստ Սահակյանը երեւի եզակի համադրություն ուներ Հայաստանի ներքաղաքական կյանքում. մարդու, ում մեջ միավորվում էին եւ ամենանվիրական, ազնիվ մարդկային հատկանիշները, միևնույն ժամանակ պետականամետ մտածողությունն ու  հայրենասիրությունը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Գալուստ Սահակյանի հոգեհանգստի արարողության ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը:

«Գալուստ Գրիգորիչն իրական հանրապետական էր։ Վստահ եմ, որ պարոն Սահակյանին այս մեկ ընդգրկուն բառով նկարագրությունը դուր կգար։ Ամենադիպուկ, ամենահամառոտ խորհուրդներ տալու ունակություններ ուներ Գալուստ Գրիգորիչը։ Այդ խորհուրդներն ինձ պետք են գալու և ուղեղումս միշտ հնչելու են Գալուստ Գրիգորիչի հանգիստ ու խաղաղ ձայնով։

Մենք կորցրել ենք մեծ պետական գործչի և հայրենասերի։ Ես շատ կուզեի, որ ինքն այլ իրավիճակում տեսներ Հայաստանն ու Արցախը։ Նա հատուկություն ուներ միշտ լավը տեսնելու»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրում՝ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:30-13:00-ը, իսկ հուղարկավորությունը՝ նույն օրը՝ Երևանի Սպանդարյան գերեզմանատանը:

Գալուստ Սահակյանը եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, 2014-2017 թվականներին եղել է ՀՀ ԱԺ նախագահը։

Վիճաբանություն և դանակահարություն Արարատ քաղաքում. Գտել են դանակը՝ արյան հետքերով

Դեկտեմբերի 22-ին, ժամը 02.25-ին, «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով ու սալջարդով բուժօգնության է ընդունվել 32-ամյա մի տղամարդ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել է, որ նա վնասվածքը ստացել է ժամը 02.00-ի սահմաններում Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցում մի խումբ անձանց միջև տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ Վանաշեն գյուղի 31-ամյա բնակիչը դանակահարել էր Արարատ քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդուն:

Արարատի բաժնի և Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները ժամը 07.50-ի սահմաններում Վանաշեն գյուղի տներից մեկում 31-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են Արարատի բաժին:

Խուզարկությամբ հանցագործության գործիք դանակը, որի վրա արնանման հետքեր կային, հայտնաբերվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:

Ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման հերթական դեպքը

Բնապահպանական ոլորտի հանցագործությունները և իրավախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով Թումանյանի ոստիկանների հերթական միջոցառումը դեկտեմբերի 17-ին էր:

Ժամը 18.30-ի սահմաններում Շնողի անտառպետության Շևուտ հանդամասում ոստիկանները նկատել են բենզասղոցով ծառ հատող անձանց, մոտեցել և պարզել են, որ երկուսն էլ Շնող գյուղի բնակիչ են: Մոտակայքում կայանված «ՈՒԱԶ»-ն արդեն բարձված էր շուրջ 1,5 խորանարդ մետր հաճարենու փայտանյութով, մոտ 3 խմ փայտանյութ էլ թափված էր շրջակաքում:

Շնողցիները իրավապահներին ներկայացրել են թափուկ փայտանյութի օգտագործման տոմսեր, սակայն ստուգմամբ պարզվել է, որ վերոհիշյալ փայտանյութը պատրաստվել է ապօրինի, ինչի արդյունքում բնությանը պատճառվել է 151 հազար դրամի վնաս:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին:

Կասեցվել է «Բրենդլիդեր» ՍՊԸ-ին պատկանող «Բոնուս» սուպերմարկետում գործող ևս մեկ հացի արտադրամաս

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող «Բոնուս» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում (Երևան, Նոր-Նորքի 5-րդ զանգված):

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրությունն իրականացվում է մի շարք խախտումներով, մասնավորապես՝ արտադրական տարածքը և որոշ սարքավորումներ (հացի թխման վառարաններ, հովացման դարակաշարեր), պատերի որոշ հատվածներ, սեղանների մակերեսները չեն պահվում մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, պատերը պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող նյութից՝ սալիկները պոկված են, իսկ առաստաղից մասնիկներ են թափվում, բացվող ներքին պատուհանը չունի հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանց: Արտադրական շինությունում պահվում են անձնակազմի անձնական հագուստը և սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ:
Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամանակ խախտումները վերացնելու համար:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կասեցվել է «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող «Բոնուս» սուպերմարկետների ցանցի 3 մասնաճյուղերում գործող 3 հացի արտադրամասերի գործունեությունը՝ նույնանման խախտումների պատճառով:
Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամանակ խախտումները վերացնելու համար:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կասեցվել է «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող «Բոնուս» սուպերմարկետների ցանցի 3 մասնաճյուղերում գործող 3 հացի արտադրամասերի գործունեությունը՝ նույնանման խախտումների պատճառով:

Համալիրում բացվել է ամանորյա ամենամեծ ցուցահանդես-տոնավաճառը՝ «Big Christmas market with Coca-Cola 2023»-ը

Դեկտեմբերի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պաշտոնապես բացվեց ամանորյա ամենամեծ ցուցահանդես-տոնավաճառը՝ «Big Christmas market with Coca-Cola 2023»-ը, որը բաց է լինելու մինչև դեկտեմբերի 27-ը ներառյալ՝ 12:00-23:00:
«Big Projects»-ի կողմից կազմակերպված տարվա ամենամեծ ու մասշտաբային ամանորյա իրադարձությունը ընդգրկում է 280-ից ավել ամենատարբեր մասշտաբի բիզնեսներ, ձեռագործ աշխատանքներ ներկայացնող անհատներ: Ընկերությունների մեծամասնությունը հայկական փոքր և միջին բիզնեսներն են, որոնք կարողանում են ներկայանալ միջազգային մի շարք խոշոր բրենդերի կողքին՝ մեկ հարթակում:

Միջոցառման նպատակն է նախ քաղաքացիների համար ամանորյա գնումները համատեղել հետաքրքիր ժամանցի հետ, ինչպես նաև՝ խթանել Հայաստանում արտադրող-սպառող կապի ամրապնդումը, բիզնեսներին տալ հնարավորություն միանգամից մեծ թվով այցելուների համար ներկայացնել իրենց արտադրանքը և, իհարկե, օգտագործել ցուցահանդեսը որպես բրենդի առաջխաղացման գործիք՝ իր բոլոր հնարավորություններով: Կազմակերպիչները միջոցառմանը պատրաստվել են դեռ հունիսից:

Ցուցահանդեսի շրջանակներում լինելու է նաև սոցիալական անկյուն, որտեղ ներկայացված են լինելու հասարակական և բարեգործական մի շարք կազմակերպություններ:

Պաշտոնական բացմանը ներկա է եղել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որն իր խոսքում նշել է.
«Այս ամանորյա խոշորագույն միջոցառումը կարևոր հարթակ է տեղական ընկերությունների համար ներկայացնելու իրենց արտադրանքը միջազգային մի շարք խոշոր բրենդերի կողքին։ Այս ցուցահանդեսը նաև հրաշալի հնարավորություն է ոլորտում ներգրավված տնտեսավարողների համար սեփական արտադրանքի մրցունակությունը գնահատելու և նոր գործարար կապեր հաստատելու համար»:

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը ողջունելով բոլորին՝ նշեց.
«Զբոսաշրջության կոմիտեն սիրով աջակցում է միջոցառմանը, ուրախ ենք, որ ցուցահանդեսը կրում է շարունակական բնույթ. ամեն տարի 250-ից ավել ընկերություն ներկայացնում են մեծամասամբ հայկական արտադրության ապրանքներ՝ պարգևելով մեզ ամանոյա տրամադրություն։ Վստահ եմ, որ այս տարվա տոնավաճառը ևս կլինի հիշարժան և հաճելի պահերով լի, մաղթում եմ բոլորիս լավ տրամադրություն և հաճելի գնումներ»:

Ցուցահանդեսի հիմնական գործընկեր «Կոկա Կոլա Հելլենիկ Բոթլինգ ընկերության» գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը, ողջունելով ներկաներին, նշեց. «Կոկա-Կոլա» ընկերությունը ևս ներկայացված է իր ըմպելիքներով, Սանտայի հայտնի տնակով և նորարարական լուծումներով հագեցած տաղավարով: Մեր նպատակն է ստեղծել ջերմ և կախարդական մթնոլորտ բոլոր այցելուների համար, զովացնել և երջանկացնել նրանց մեր ըմպելիքներորվ, ինչպես նաև աջակցել տեղական բիզնեսներին՝ ամանորյա հրաշք ակնթարթներ պարգևելով մեր սպառողներին։

Ցուցահանդեսի գլխավոր հովանավոր Գիմեքս ՍՊԸ-ի (Orig Inn market) հիմնադիր տնօրեն Ալֆրեդ Աբեդին շնորհակալություն հայտնեց նման միջոցառման կազմակերպման համար։ Արդեն 2-րդ տարին է, ինչ Գիմեքս ընկերությունը մասնակցում է Big Christmas Market — ին, և այս տարի որպես գլխավոր հովանավոր։ Նա շնորհավորեց բոլորին՝ նման մասշտաբային նախագծի իրականացման համար, որն ըստ իրեն ամենակայացածն է ՀՀ-ում։
«Ուրախալի է, որ մեզ մոտ քայլ առ քայլ զարգանում են ցուցահանդեսները թե՛ որակապես, թե՛ իրենց մասշտաբներով»,-հավելեց նա:

Ցուցահանդեսի գլխավոր գործընկեր «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը նշեց.

«Ուրախ ենք` արդեն երկրորդ տարին մասնակցելու այս նախաձեռնությանը որպես գլխավոր գործընկեր: Մենք կարևորում ենք տարբեր գործուն հարթակներին աջակցությունը` խթանելու բիզնես միջավայրի ակտիվությունը Հայաստանում»:

Ներկաներին ողջունեց ցուցահանդեսի կազմակերպիչ՝ «Big Projects» ընկերության հիմնադիր տնօրեն Համլետ Խնկոյանը:

«Մեր թիմն առանց որևէ ջանք խնայելու հունիսից պատրաստվել է այս օրվան: Շնորհակալություն եմ հայտնում մեզ վստահած 280 գործընկերներին՝ չնայած անկայուն և դժվար ժամանակներին: Վստահ ենք, որ սա լավ առիթ է համատեղելու հաճելին օգտակարի հետ՝ կատարել ամանորյա գնումները՝ մեկ վայրից և խթանել է տեղական արտադրության սպառմանը»:

Մեգա և Սպրինտ խաղարկություններ, արժեքավոր բազմաթիվ նվերներ, ամանորյա թեմատիկ
միջոցառումներ, նեոնային ֆանտաստիկ ֆոտոզոնաներ. դեկտեմբերի 23-27, ժամը 12:00-23:00, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այս ամենը Ձեզ է սպասում: Մուտքն ազատ է, իսկ Հանրապետության Հրապարակից դեպի համալիր են շարժվելու անվճար ավտոբուսներ՝ ժամը մեկ: «Big Christmas market with Coca-Cola 2023»-ի կազմակերպիչը Big Projects-ն է, հիմնական գործընկեր՝ Coca-Cola, գլխավոր հովանավորն է Orig Inn-ը, գլխավոր գործընկեր՝ Galaxy Group of Companies, իսկ հովանավոր՝ Idplus:

Հայաստանը պարտավոր է ամեն ինչ անել, որ Լաչինի միջանցքը ժամ առաջ, վայրկյան առաջ բացվի. ՀՀ նախագահ

Հայաստանը պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի Լաչինի միջանցքն օր առաջ բացվի։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` անդրադառնալով երկրի անվտանգային խնդիրներին։

«Կյանքը շարունակվում է, մենք բոլոր ուղղություններով պարտավոր ենք աշխատել։ Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի Լաչինի միջանցքը մեկ օր, մեկ ժամ առաջ, մեկ վայրկյան առաջ բացվի, բայց դա չի նշանակում, որ մնացած աշխատանքները չպետք է անենք։ Կյանքն այդպես է, եթե չես անում, Լաչինի հարցն էլ չենք կարողանալու լուծել»,– նշեց նախագահը։
Նա հանրությանը խնդրեց առօրյա կյանքում հանդիպող բոլոր պարտավորություններն անել, հատկապես պետական կառույցներում։ «Պատահական չէ, որ խոսում եմ տնտեսական հաջողություններից: Եթե տնտեսական հաջողություններ չունենանք, ոչ մի խնդիր էլ չենք կարող լուծել: Պետք է բոլորն իմանան, որ մեր պետությունն աստիճանաբար ոտքի է կանգնում։ Մեր հակառակորդ պետությունը, որն այդպես էլ չի ցանկանում խաղաղ ապրել, բայց ստիպված է լինելու դա անել, իրենք թույլ չեն տա, որպեսզի մեր տնտեսական հաջողությունները շարունակական լինեն։ Պետք է կարողանանք սա ապահովել»,– նշեց ՀՀ նախագահը:

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։

Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։

Թուրքիայում գազային հանգույցի վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել 2023 թվականին. Նովակ

Թուրքիայում գազային հանգույց ձեւավորելու ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում, որոշումը կարող է ընդունվել 2023 թվականին։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այժմ «Գազպրոմն» ակտիվորեն աշխատում է թուրք գործընկերների հետ՝ Թուրքիայում գազային հանգույցի ձեւավորման հարցով։ Կարծում եմ՝ 2023 թվականի ընթացքում կմշակվեն, կընդունվեն որոշումներ»,-ասել է նա։

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն հերքել է Ռուսաստան զինամթերք մատակարարելու ԶԼՄ-ների տեղեկությունը

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն հերքել է Ռուսաստան զինամթերք մատակարարելու ԶԼՄ-ների տեղեկությունը՝ այն անվանելով «անհիմն», եւ դատապարտել է ԱՄՆ-ին Ուկրաինային մահասփյուռ զենք տրամադրելու համար, տեղեկացրել է Հյուսիսային Կորեայի պաշտոնական տեղեկատվական գործակալությունը։

Ճապոնական Tokyo Shimbun թերթն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հյուսիսային Կորեան, իբր, անցած ամիս գնացքով զինամթերք, այդ թվում հրետանային արկեր է ուղարկել Ռուսաստան, լրացուցիչ մատակարարումներ են սպասվում առաջիկա շաբաթներին։
«Ճապոնական ԶԼՄ-ների կեղծ տեղեկությունները, թե Հյուսիսային Կորեան զինամթերք է առաջարկել Ռուսաստանին, ամենաանհեթեթ շեղիչ խուսանավում են, որոնք անգամ մեկնաբանության արժանի չեն»,- ասել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը։

«Հյուսիսային Կորեան հավատարիմ է իր սկզբունքային դիրքորոշմանը երկրի եւ Ռուսաստանի միջեւ «զենքի գործարքի» հարցում, որը երբեք չի եղել»,- ասել է Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ հենց Միացյալ Նահանգներն է «Ուկրաինա արյունահեղություն եւ ավերածություններ բերում՝ տարբեր տեսակի մահասփյուռ զենք մատակարարելով»։

Խոշոր տեխնոլոգիական ընկերությունները հրաժարվում են Եվրոպայում ունեցած գրասենյակներից

Խոշոր տեխնոլոգիական ընկերությունները հրաժարվում են Եվրոպայում վարձած գրասենյակներից, քանի որ սեկտորի արագ աճը դադարել է։

Ինչպես գրել է FT-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին, Google Alphabet-ը, Meta-ն եւ կորպորատիվ ծրագրային ապահովման հսկան՝ Salesforce-ը, մտնում են ամերիկյան տեխնոլոգիական այն խմբերի մեջ, որոնք փորձում են հրաժարվել Լոնդոնում եւ Դուբլինում վարձակալած գրասենյակներից։
Այս քայլերը տեղի են ունենում այն ժամանակ, երբ ընկերություններն արձագանքում են տեխնոլոգիական ընկերությունների արժեթղթերի անկմանը ծախսերի, այդ թվում աշխատատեղերի կրճատմամբ։

Գրասենյակների վարձավճարն իջնում է Ատլանտիկայի երկու կողմում՝ տոկոսադրույքների աճի, մռայլ տնտեսական հեռանկարների եւ հեռավար աշխատանքի աճի պատճառով։

Կորոնավիրուսի համավարակի ժամանակ հեռավար աշխատելու պահանջները որոշ տեխնոլոգիական ընկերությունների վերածել են պատահական վարձատուների, որոնք այժմ փորձում են նորից վարձով տալ ավելորդ մակերեսներն անշարժ գույքի բարդ շուկայում։