Սպասվում են նաև տեղումներ․ ԱԻՆ–ը հայտնում է առաջիկա հինգ օրվա եղանակի տեսությունը


Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է առաջիկա հինգ օրվա եղանակի տեսությունը։

 

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 27-ի ցերեկը առանձին շրջաններում, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 28-ին ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

 

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև:

 

Հոռոմ գյուղում բախվել են Արթիկի համայնքապետարանում բաժնի պետի Mercedes-ն ու Toyota-ն, վիրավոր երեխան տեղափոխվել է ԲԿ

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 15։35-ի սահմաններում Հոռոմ գյուղի 1-ին փողոցում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 41-ամյա Աշոտ Պասկևիչյանի վարած Mercedes մակնիշի և 45-ամյա Արման Հակոբյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վերջինիս ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ, 14-ամյա Լ. Հ-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։
Ըստ կայքի տեղեկությունների՝ վարորդներից Ա. Պասկևիչյանը աշխատում է Արթիկի համայնքապետարանի բնապահպանության և գյուղատնտեսության բաժնի պետ։ Իսկ բախման հետևանքով Toyota-ն գլխիվայր շրջվել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ի ժամը 22։35-ից նոյեմբերի 27-ի ժամը 08։37֊ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններիի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։