Այնթափում 32-ամյա տղամարդը շինաշխատանքներ կատարելիս, հոսանքահարվել, տեղում մահացել է.դին տանիքից իջեցրել են փրկարարները

Արարատի մարզում, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում. Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Այնթափ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկում քաղաքացին հոսանքահարվել է և մահացել։ Դին տեղափոխելու հաամար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, քաղաքացիները հրշեջների օգնությամբ նշված փողոցի նոր կառուցվող տան տանիքից իջեցրել են դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ըստ նախնական տեղեկությունների՝ հոսանքահարման հետևանքով մահացածը 32-ամյա Ջիվան Բ․-ն է։

Ալվես․ Եթե Մբապեն գնդակ տար Մեսիին եւ Նեյմարին, ՊՍԺ-ն 150 գոլ կխփեր

Բրազիլիայի հավաքականի 39-ամյա պաշտպան Դանի Ալվես Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին խորհուրդ է տվել փարիզյան թիմում ավելի շատո փոխանցումներ կատարեի հարձակվողներ՝ բրազիլացի Նեյմարին եւ արգենտինացի Լիոնել Մեսիին։

«Մբապեն բացառիկ խաղացող է, որը սակայն դեռ չի հասկացել, որ իր հետ ՊՍԺ-ի հարձակման գծում խաղում են էլի ավելի բացառիկ հարձակվողներ՝ Նեյմարն ու Մեսին։
Պետք է խելացի գործել, որպեսզի առավել մեծ օգուտ քաղես թիմի համար։ Նեյմարն ու Մեսին հանճարեղ ֆուտբոլիստներ են։

Եթե Մբապեն գնդակ տար Մեսիին եւ Նեյմարին, ՊՍԺ-ն 150 գոլ կխփեր ամեն մրցաշրջանում»,- Դանի Ալվեսի խոսքը մեջբերում է Marca-ն։

Դանի Ալվեսը Մեսիի եւ Նեյմարի հետ խաղացել է «Բարսելոնայում»։

Աշխարհաքաղաքական և միջազգային իրավունքի տեսանկյունից շատ ավելի բարդ իրավիճակում ՀԱՊԿ-ը շատ ավելի հայանպաստ դիրքորոշմամբ է հանդես եկել, քանի որ Հայաստանում իշխանության էին հայրենասեր մարդիկ․ Մամիջանյան

Հայաստանին օգնություն տրամադրելու վերաբերյալ ՀԱՊԿ-ի փաստաթղթերի չստորագրելուն կարող են տարբեր հետևանքներ հաջորդել, ճեպազրույցի ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Պատգամավորը միևնույն ժամանակ հիշեցրեց՝ հաշվի առնելով երեկ Երևանում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ավարտին Կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարությունը՝ ենթադրվում է փաստաթղթերում որոշակի փոփոխություններ ու լրամշակումներ անելուց հետո փաթեթը ներկայացնել ստորագրման։ Այնուհանդերձ, ըստ Հայկ Մամիջանյանի, հայկական կողմը միջազգային հարթակներում անհրաժեշտ գործիքակազմը չի օգտագործում։
«Եթե հայկական կողմը մեր գերի տղաների վերադարձը, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զինյալների հեռացումը չի օգտագործում որպես, չեմ ուզում նախապայման բառն օգտագործեմ, բայց որպես բանակցային գործընթացում Հայաստանի անկյունաքարային մոտեցում, դիրք, կարևորագույն կետ, ուրեմն ինչու՞ ենք մենք ակնկալիք ունենում այլ երկրների ղեկավարներից կամ միջազգային կառույցներից, որ մեզանից ավելի հայրենասեր են լինելու»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը նաև հիշեցրեց՝ աշխարհաքաղաքական և միջազգային իրավունքի տեսանկյունից շատ ավելի բարդ իրավիճակում, այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ը պատասխանատվություն է կրում ՀՀ սուվերեն տարածքի համար, սակայն 2016 թվականին Արցախի նկատմամբ էր Ադրբեջանի կողմից ագրեսիա տեղի ունեցել, ՀԱՊԿ-ը շատ ավելի հայանպաստ դիրքորոշմամբ է հանդես եկել, քանի որ Հայաստանի իշխանության ղեկին գիտակ ու հայրենասեր անձինք էին։
«Համեմատության համար հիշեցնեմ 2016 թվականի հոկտեմբերը։ Հայաստանը նորից նախագահող երկիր էր ՀԱՊԿ-ում, Հայաստանում նորից տեղի էր ունենում գագաթնաժողով, նորից պատերազմական գործողություններից մի քանի ամիս անց էր անցկացվում այդ գագաթնաժողովի նիստը, պարզապես երկու տարբերություն կար։ Առաջին տարբերությունը՝ տեղի ունեցած պատերազմում հայկական կողմը հաղթող էր, երկրորդ տարբերությունը՝ իշխանության ղեկին հայրենասեր մարդիկ էին։ Արդյունքում գագաթնաժողովում ընդունվեց փաստաթուղթ, որին միացան բոլոր երկրները։ Առնվազն Ռուսաստանի և Բելառուսի պպարագայում ղեկավարները նույնն անձինք էին, Ղազախստանի պարագայում Նազարբաևն էր, և ընդունվեց մի փաստաթուղթ, որտեղ հստակ նշվում էր ազգերի ինքնորոշման իրավունքը, հստակ նշվում էր Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների կարևորությունը և մի շարք այլ հայանպաստ կետեր»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։

Այս համատեքստում նա քաղաքացիներին հորդորեց հետևություն անել՝ արդյոք խնդիրը միջազգային կառույցի մե՞ջ է, թե՞ այդ միջազգային կառույցում Հայաստանը ներկայացնող, այսպես կոչված, պաշտոնյաների մեջ, որոնք Հայաստանը միջազգային հարաբերություններում սուբյեկտից վերածել են օբյեկտի։

Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերում շչակներ են գործարկվելու

Նոյեմբերի 25-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերում անցկացվելու են «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություններ։

Գործարկվելու են բնակավայրերի շչակները:

Վարդենիսի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են՝ Ոստիկանության Վարդենիսի բաժնում ապօրինի ծառահատման վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Վարդենիսի ոստիկանները պարզել են, որ Փոքր Մասրիկ բնակավայրի 35-ամյա բնակիչը նոյեմբերի 20-ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արեգունի» տեղամասից ապօրինի հատել է 6 ակացիա և 15 թեղի ու տեղափոխել իր տան բակ:
35-ամյա տղամարդը հրավիրվել է ոստիկանության Վարդենիսի բաժին և խոստովանել արարքը: Ապօրինի հատված ծառերից 18-ը նրա տան բակում հայտնաբերվել և տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին:

ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Գյումրիում 2 մարդու կյանք խլած հրդեհից

Նոյեմբերի 24-ին, ժամը 11։21-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Ա․ Մ․-ի (ծնված 1980 թ.) և Ա․ Շ․-ի (ծնված 1981 թ.) դիերը:

Պարզվել է, որ բնակարանի հյուրասենյակում (մոտ 20 քմ) հրդեհ է բռնկվել, որն ինքնամարվել է։

Փրկարարները դիերը մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

Բացահայտվել են պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու նոր դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով բացահայտվել են վարչական իրավախախտումները չարձանագրելու համար ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպքեր:

Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես` նախաքննությամբ պարզվել է, որ պարեկ Գ. Պ.-ն իր երկու ծառայակիցների հետ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել է Գ. Շ.-ի վարած ավտոմեքենան և ստուգմամբ պարզել, որ տվյալ տրանսպորտային միջոցը չունի ԱՊՊԱ պայմանագիր, իսկ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում` ալկոհոլի ազդեցության տակ: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց Գ. Շ.-ն պարեկ Գ. Պ.-ին առաջարկել է 20.000 ՀՀ դրամ, որը վերջինս չի վերցրել` վարորդին զգուշացնելով հնարավոր քրեական պատասխանատվության մասին: Կաշառք առաջարկելուց զերծ մնալու` պարեկի հորդորներից հետո վարորդը գրպանից ևս մեկ 20.000 ՀՀ դրամ է հանել` որպես կաշառք առաջարկելով արդեն 40.000 ՀՀ դրամ գումար, որից հետո ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ վարորդ Ռ. Ե.-ն իր կողմից թույլ տրված վարչական իրավախախտումը չարձանագրելու համար դարձյալ կաշառք է առաջարկել ՀՀ ոստիկանության պարեկին:

Նախաքննությամբ պարզվել է, որ պարեկներ Հ. Ա.-ն և Ռ. Մ.-ն Երևանյան խճուղում ծառայություն իրականացնելիս նկատել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի առջևի հատվածում տեղադրված են եղել սահմանված չափանիշներին չհամապատասխանող լուսային ազդանշաններ արձակող սարքավորումներ։ Վարորդ Ռ. Ե.-ն իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներից մեկին առաջարկել է 2000 ՀՀ դրամ կաշառք, որից անմիջապես հետո ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին:

Պարեկներին կաշառք առաջարկելու համար վարորդներ Գ. Շ.-ին և Ռ. Ե.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Վերը նշված երկու վարույթների նախաքննությունն ավարտվել է: Վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչն Ադրբեջանում է

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն Ադրբեջանում է։

Այսօր նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Իգոր Խովաևի այցին ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ հատուկ ներկայացուցիչը նոյեմբերի 14-ին Երևանում էր, այժմ այցելել է նաև Բաքու։

«Այդ շփումների ընթացքում քննարկվում է, այդ թվում, խաղաղության պայմանագրի հարցը»,- ասել է Մարիա Զախարովան։

Շահումով խաղերի նկատմամբ կախվածությունն այսօր տարածվում է նաև կանանց շրջանում. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ահազանգում է շահումով խաղերից և ինտերնետ շահումով խաղերից կախվածության, դրա հետևանքով ընտանիքների կործանմա մասին։

«Կարևոր թեմա, որին պետք է անդրադառնանք յուրաքանչյուրս, այն պահանջում է հանրային առավել մեծ ուշադրություն և համատեղված ջանքեր։

Թեև պատերազմից առաջ էլ արցախյան հասարակության մեջ բավականին տարածված էր շահումով խաղերից և ինտերնետ շահումով խաղերից կախվածությունը, և մեր շրջապատում մշտապես տեսնում էինք մարդկանց ու ընտանիքներ, որոնք ուղղակի մեր աչքի առաջ կործանվում էին, այնուամենայնիվ պատերազմից հետո պատկերն իրապես աղետալի է, ինչը միանշանակ կապված է նաև հասարակության ընդհանուր սոցիալ֊հոգեբանական խոցելի իրավիճակով։

Խաղամոլությամբ տառապող մարդիկ սոցիալ֊հոգեբանական անկայուն իրավիճակում հայտնում են վաշխառուների ձեռքում, որոնք մեծ տոկոսներով գումարներ են առաջարկում՝ վերջնականապես անդունդը գլորելով օգնության կարիք ունեցող անձին։

Քայքայվում են ընտանիքներ, խեղվում են այդ ընտանիքներում մեծացող երեխաների ճակատագրերը, որոնք լիարժեք ու համերաշխ ընտանիքում ապրելու իրավունք ունեն։ Եվ ի վերջո թուլանում է հասարակությունը։

Ընդորում այս կախվածության զոհ են դառնում ոչ միայն չափահասները, այլև հասարակության անչափահաս անդամները՝ վաղ տարիքում խրվելով պարտքերի մեջ ու հայտնվելով անելանելի իրավիճակում։ Նման իրավիճակներն էլ հոգեբանորեն անկայուն մարդուն դրդում են ամենատարբեր աղետալի գործողությունների։

Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ եթե նախկինում ազարտային, շահումով խաղերի նկատմամբ կախվածություն ունեին հիմնականում հասարակության արական սեռի ներկայացուցիչները, ապա այսօր այն տարածվում է նաև կանանց շրջանում։

Հաղթելու և հաջողության մեկ֊երկու օրինակներն էլ այնպիսիս արագությամբ են տարածվում արցախյան փոքր հասարակության շրջանում, որ գայթակղում և օրեցօր ծուղակն են գցում ավելի ու ավելի շատ մարդկանց։

Ինքնին պարզ է, որ ինտերնետ շահումով խաղերի կայքերի արգելափակումը միայն հարցի լուծում չէ՝ հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։ Խնդիրը նման մեկ քայլանոց և մակերեսային լուծում չունի։

Այս մարտահրավերի դեմ պայքարի համապարփակ քայլեր են պետք՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, հանրային ազդեցություն ունեցող անձանց, բժիշկների, հոգեբան֊մասնագետների ուժերի համատեղմամբ։

Պետք է ակտիվորեն խոսել այս բացասական երևույթի մասին՝ այն հասցեագրելով որպես հիվանդություն, և այդ հիվանդության բուժման ուղղությամբ իրականացնել թիրախային քայլեր։ Խաղամոլությունը, այո, հիվանդություն է, և այն հնարավոր է բուժել մասնագետի աջակցությամբ։

Պետք է խոսել շատ՝ օգտագործելով հանրային բոլոր հնարավորություններն ու հարթակները, ներգրավել հանրային խոսքի ազդեցություն ունեցող անձանց և դերակատարներին։ Պետք է խոսել դպրոցներում, համալսարաններում, կոլեկտիվներում և ամենուր։

Հոգեբան մասնագետների ակտիվ մասնակցությամբ ձևավորել հարթակ, որտեղ խաղամոլությամբ տառապող մարդիկ խորհրդապահական պայմաններում կարողանան հոգեբանական աջակցություն ստանալ։

Կազմակերպել հանրային միջոցառումներ՝ ցույց տալով խաղամոլության կործանարար հետևանքները և բացառել գովազդը։

Մեխանիզմներ ներդնել, որոնք օրինական ճանապարհով կզսպեն մարդկանց ներգրավվածությունը։

Մենք՝ որպես հասարակություն, պետք է օգնենք մարդկանց դուրս գալու այդ աղետալի շրջանից, որից տուժում է ինչպես անձն անհատապես, այնպես էլ հասարակությունն ընդհանուր առմամբ»։

ՀԱՊԿ-ն հեռանում է Հարավային Կովկասի տարածաշրջանից․ ԱԺ խոսնակ

Մենք երբեք չենք ասել, որ պատրաստվում ենք դուրս գալ ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ-ն է հեռանում տարածաշրջանից եւ մենք մտահոգված ենք դրանով։ Նոյեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Պետք է հարցնել մեր գործընկերներին՝ արդյոք ՀԱՊԿ-ն որոշել է հեռանալ Հարավային Կովկասից։ Եթե այո, ապա պետք է այդ մասին բարձրաձայն հայտարարել», – հավելեց նա։
Սիմոնյանի խոսքով՝ այսօր ՀԱՊԿ անդամ երկրի տարածքում գտնվում են երրորդ երկրի՝ Ադրբեջանի զորքերը։

«Չգիտեմ՝ ինչպես կարող են ՀԱՊԿ անդամ երկրները հաշտվել դրա հետ», – ասաց Սիմոնյանը։