«Ադրբեջանի նախագահը, բարձրաձայնում է մի ձևաչափ, որը փաստացի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափն է, բայց…». Արմեն Աշոտյան

Օրերս Եվրոպական միության Արևելյան գործընկերության գծով հատուկ բանագնաց Դիրկ Շուբելի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի ուշագրավ հայտարարություն է արել, որը դուրս է մնացել հանրային-հասարակական քննարկումներից:
Ալիևը հայտարարել է, որ.
«Мы готовы говорить с людьми, которые живут в Карабахе и хотят там жить. Мы готовы к этому. Кстати, этот процесс начался. Если не будет вмешательства извне некоторых стран, о которых я только что упомянул, и не будут предприниматься попытки остановить этот процесс, то, считаю, он мог бы идти более динамично. Однако к Пашиняну и его правительству это не имеет никакого отношения. Как я уже сказал, должен быть консенсус между Азербайджаном, Европейским Союзом, Соединенными Штатами и Россией, то есть между теми странами и структурами, которые Азербайджан считает способными оказать содействие в этом деле.»
Ինչո՞վ է ուշագրավ այս հայտարարությունը:
Ադրբեջանի նախագահը, բարձրաձայնում է մի ձևաչափ, որը փաստացի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափն է(Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ, ի դեմս՝ Ֆրանսիայի):
Միակ խանգարող հանգամանքը, պարզվում է, Հայաստանն է, և առիթից առիթ արտահայտվելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ինստիտուտների դեմ, Ալիևն այդուհանդերձ, փաստացի, արձանագրում է, որ այդպիսի միջազգային ձևաչափը կարևոր է Արցախի ապագայի քննարկումների համատեքստում:
Ուրիշ բան, որ՝
1. ելնելով սեփական շահերից, նա փորձում է կտրել այդ ձևաչափից Հայաստանը,
2. Արցախի սուբյեկտայնությունը լղոզելու համար հարցադրումները ձևակերպում է այնպես, կարծես՝ Ադրբեջանը մետրոպոլիա է:
Բայց փաստը մնում է փաստ. Ալիևի արտահայտած մտքում ԵՄ, ԱՄՆ, ՌԴ համատեղ ջանքերի կարևորության մասին, իրեն ցանկալի ենթատեքստում, այնուամենայնիվ, երևում է ՄԽ համանախագահների ֆորմատի հետագա կենսունակության խոստովանությունը:
Դեռ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանին զգուշացնում էինք, որ սարսափելի վտանգավոր է Մինսկի Խմբի համանախագահության ձևաչափից դուրս, շնչակտուր «երկկողմ» կամ «եռակողմ» ձևաչափերով քննարկել Արցախի հիմնախնդրի հանգուցալուծումն այն դեպքում, երբ, առնվազն դե յուրե, գոյություն ունի ՄԽ մանդատային ձևաչափը:
Փաստորեն, Ալիևի վերոնշյալ արտահայտությունը, եթե ունենայինք նորմալ իշխանություն, կարելի էր օգտագործել ՄԽ համանախագահների ինստիտուտի կենսունակությունը, աշխատանքի ֆրոնտը ընդգծելու և ապահովելու համար, իհարկե, Հայաստանի մասնակցությամբ եւ ԵԱՀԿ ՄԽ մանդատին համահունչ։

Լեհաստանը ցանկանում է սառեցնել տնային տնտեսությունների համար գազի գինը 2022 թվականի մակարդակում

Լեհաստանը ցանկանում է սառեցնել տնային տնտեսությունների համար գազի գինը 2022 թվականի մակարդակում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ հավելելով, որ օրինագիծը կարող է հաջորդ շաբաթ փոխանցվել խորհրդարան, սակայն նախազգուշացրել է, որ ցանկացած նման միջոց կարող է ուղեկցվել եկամտի չափանիշներով, հաղորդում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ գործող սակագների գործողության ժամկետը, որոնք սահմանափակում են տնային տնտեսությունների գները, լրանում է 2022 թվականի վերջին, որոշումը կկայացվի առաջիկա օրերին։ «Մենք ցանկանում ենք սառեցնել գազի գինը բոլոր տնային տնտեսությունների համար այս տարվա մակարդակով»,-ասել է նա։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովն առաջարկել էր բլոկի համար գազի գնի շեմ սահմանել 275 եվրոյի մակարդակում։

Նիկոլը ընդհանրապես հակապետական քայլերից բացի ուրիշ գործողությունների ընդունա՞կ է

Ինչքան նոր արհավիրքներ են տեղի ունենում, այնքան ավելի պարզ է դառնում դրանց բուն իմաստը,պատճառահետևանքային կապերը,բայց իսկզբանե միայն մեկ փաստ կա ,որը մենք հստակ իմացել ենք,որ այդ ամենը շահագրգռողը Նիկոլ Փաշինյանն է:2018-ի հեղափոխությունը հանուն պետությա՞ն էիք անվանում,հանուն վաղվա օրվա բարեկեցությա՞ն,դո՞ւք եք ինքներդ ձեզ ծաղրում, թե՞ նա է անդադար ձեզ ծաղրում, ձեր տգիտության համար:Ինչպե՞ս կարող է բանական գիտակից մարդը ՝ ով ծնվել ,մեծացել ,կռվել է իր հայրենիքում ,դեմ դուրս գալ իր երկրին աջակցողին,իր երկիրը բարելավողին և տարիներով իր կողքին կանգնողին:
Կա ժողովրդի մի մասսա,որը միշտ եղել է ու կմնա ուրոցող:Նման տեսակ մարդկանց համար երբեք իրենց կյանքի ապրուստի միջոցները բավարար չեն լինի,երբեք իրենց երախտագիտությունը չեն արտահայտի զինվորին ՝ ով իր կյանքն է դրել նժարի վրա հանուն հայրենիքի,որում իդեպ ապրում են նման անշնորհակալները:Անշնորհակալները ՝ում համար ձեռնտու չէ Ռուսաստանից գազ ստանալը,հավանաբար իրենք հույսը այլ բանի վրա են դրել ՝ ինչ-որ վերացական գոյություն չունեցող բարերարի:Անշնորհակալները ովքեր ռուս խաղաղապահներին կարիք չեն գտնում երախտագիտություն հայտնելու ,որովհետև անգամ Արցախ բառը արտաբերած չկան:
Նիկոլը ընդհանրապես հակապետական քայլերից բացի ուրիշ գործողությունների ընդունա՞կ է, թե իր ուղեղի միայն 0,0005% օգտագործվող հատվածը պատասխանատու է հակաղարաբաղյան,հակառուաական,հակահայկական շարժումներ ստեղծելով:

Այդ մարդիկ մազոխիստ ե՞ն,թե՞ արևմտյան գռանտներից կուրացած դավաճաններ

Միշտ հակառուսական քարոզով զբաղվողներին լսելիս և այսօրվա հակառուսական ակցիաները տեսնելիս` միշտ մտքումս մի հարց է ինձ տանջել.այդ մարդիկ մազոխիստ ե՞ն,թե՞ արևմտյան գռանտներից կուրացած դավաճաններ։
Եթե առաջին տարբերակն է, ուրեմն թուրքի կողմից ցեղասպանվելու անհագ ցանկություն ունեն, եթե երկրորդ տարբերակն է, որը, ի դեպ, ցավալիորեն բայց իրականությանը ավելի մոտ է, ուրեմն ողբամ քեզ հայոց աշխարհ, որ սերունդներիդ մեջ կան մարդիկ, ովքեր հանուն փողի պատրաստ են իրենց հայրենիքի շահերին ու անվտանգությանը դեմ գնալ։
Արձանագրված փաստ է, որ ներկայիս իշխանությունների թեթև ձեռքով է Հայաստանում սկիզբ դրվել ու շատ ակտիվ պռոպագանդվել հակառուսականությունը։
Ժողովրդի մեջ տարածել են հետևյալ թեզը.« Թե բա Ռուսաստանը ինչու՞ զորք չուղարկեց 44 օրյա պաերազմի ժամանակ» ու նմանատիպ անիմաստ թեզեր, որոնք փչացնում են հարաբերությունները մեր հյուսիսի բարեկամի հետ։Պարզապես պետք է հիշել, որ ոչ մի պետություն մեր փոխարեն չի պաշտպանելու մեր երկիրը ։
Իհարկե Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականությունը միշտ չէ, որ համընկնելու է Հայաստանի շահերի հետ,ու դա նորմալ երևույթ է. նրանք ունեն իրենց շահերը ու իրենց պետականությանը ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգները։
Հաշվի է պետք առնել նաև, որ Ռուսաստանի կողմից շատ քայլեր պայմանավորված է եղել ներկայիս իշխանության հակառուսական տրամադրություններով։

Իսկ հակառուսական փոքրաթիվ հանրահավաքները փորձում են շփոթեցնել մարդկանց սակայն ամեն բան ապարդյուն է

Տասնամյակներ շարունակ Ռուսաստանը եղել է Հայաստանի հավատարիմ և հզոր դաշնակիցը, բայց ներկա իշխանության վարած քաղաքականությունը վանում է Ռուսաստանին և կործանում Հայաստանը։
Մենք պետք է համախմբվենք և միասնական գնանք դեպի իշխանափոխության և ունենանք ամուր դիվանագիտական կառավարություն։
Իսկ հակառուսական փոքրաթիվ հանրահավաքները փորձում են շփոթեցնել մարդկանց սակայն ամեն բան ապարդյուն է։

Ինչքան նոր արհավիրքներ են տեղի ունենում, այնքան ավելի պարզ է դառնում դրանց բուն իմաստը,պատճառահետևանքային կապերը,բայց իսկզբանե միայն մեկ փաստ կա ,որը մենք հստակ իմացել ենք,որ այդ ամենը շահագրգռողը Նիկոլ Փաշինյանն է:2018-ի հեղափոխությունը հանուն պետությա՞ն էիք անվանում,հանուն վաղվա օրվա բարեկեցությա՞ն,դո՞ւք եք ինքներդ ձեզ ծաղրում, թե՞ նա է անդադար ձեզ ծաղրում, ձեր տգիտության համար:Ինչպե՞ս կարող է բանական գիտակից մարդը ՝ ով ծնվել ,մեծացել ,կռվել է իր հայրենիքում ,դեմ դուրս գալ իր երկրին աջակցողին,իր երկիրը բարելավողին և տարիներով իր կողքին կանգնողին:
Կա ժողովրդի մի մասսա,որը միշտ եղել է ու կմնա ուրոցող:Նման տեսակ մարդկանց համար երբեք իրենց կյանքի ապրուստի միջոցները բավարար չեն լինի,երբեք իրենց երախտագիտությունը չեն արտահայտի զինվորին ՝ ով իր կյանքն է դրել նժարի վրա հանուն հայրենիքի,որում իդեպ ապրում են նման անշնորհակալները:Անշնորհակալները ՝ում համար ձեռնտու չէ Ռուսաստանից գազ ստանալը,հավանաբար իրենք հույսը այլ բանի վրա են դրել ՝ ինչ-որ վերացական գոյություն չունեցող բարերարի:Անշնորհակալները ովքեր ռուս խաղաղապահներին կարիք չեն գտնում երախտագիտություն հայտնելու ,որովհետև անգամ Արցախ բառը արտաբերած չկան:
Նիկոլը ընդհանրապես հակապետական քայլերից բացի ուրիշ գործողությունների ընդունա՞կ է, թե իր ուղեղի միայն 0,0005% օգտագործվող հատվածը պատասխանատու է հակաղարաբաղյան,հակառուաական,հակահայկական շարժումներ ստեղծելով:

Նոյեմբերի 24-ի էլեկտրաէներգիայի անջատումների մասին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքի՝
10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորքի Այգիներ փ. 255 առանձնատուն, Արմենակյան փ. 36-40, 49-55 առանձնատներ, Այգեստան 11 փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ազատության պող. 1, 3, 7, 7Ա, 10, 11Ա, 13/1 շենքեր, Զարյան փ. 49-138 առանձնատներ, Դավիթ Անհաղթ փ. 6/1, 6/2, 6/3, 6/4, 6/5, 6/6 շենքեր և 8/7 առանձնատուն, Ահարոնյան փ. 18, 20 շենքեր և 1-69 առանձնատներ, Դալլաքյան փ. 1-ին նրբ․ 1-67 առանձնատներ, Սարկավագի փ. 3-րդ նրբ․ 8/2 շենք, Սարկավագի փ. 1-16 առանձնատներ, Սարկավագի փ. 1-ին նրբ․ 1-15, 2-րդ նրբ, 1-6Ա, 3-րդ նրբ․ 1 առանձնատներ, Թբիլիսյան խճ․ 1/8 շենք, Քանաքեռ թաղ. 1-24 առանձնատներ, Քանաքեռ 1փ․ 1-43; 4փ. 17 առանձնատներ, Քանաքեռ թաղ. 2-րդ նրբ․ 9/3, 20 առանձնատներ,Հասրաթյան փ. 2/13, 5/1, 5/2 շենքեր և 2/4, 2/15, 2/19, 14 առանձնատներ, Ուլնեցի փ. 3-րդ փակ. 7 շենք, Ուլնեցի փ. 141/4, 141/7 առանձնատներ, Լեփսիուսի 2փ․ 2/2 առանձնատուն, Պ․Սևակի փ. 1/1, 1/2, 1/3, 1/4, 1/5 առանձնատներ, Աղասու փ. 1-37 առանձնատներ,
10:00-17:00 Րաֆֆու փ. 91, 93, 97, 99, 101, 103 շենքեր,

11:00-16:00 Ջրաշեն գյուղ 3 և 4 փողոցներ,
11:00-17:00 Ջրվեժ՝ Քոչինյան փողոց, «Թուֆենժի» ՍՊԸ, «Նատ Ֆուդ» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արմավիրի մարզի`

11:00-17:00 Էջմիածին քաղաք՝ Չարենց թաղամաս մասնակի, Աթարբեկյան և Խորոնք գյուղեր,

Արագածոտնի մարզի`

11:00-17:00 Կաքավաձոր, Ագարակավան, Օթևան, Դիան գյուղեր մասնակի, Ներքին Բազմաբերդ գյուղ,

Արարատի մարզի`

10:00-14:00 Մասիս քաղաք մասնակի,

11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Աթարբեկյան փողոց մասնակի, Քաղցրաշեն գյուղ և Այգեզարդ գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզի՝

10:00-16:00 Զառիթափ գյուղ մասնակի,

11:00-15:00 Շատին գյուղ մասնակի,

Կոտայքի մարզի՝

11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի,

Գեղարքունիքի մարզի՝

14։00-16։00 Անտառամեջ, Ձորավանք, Դպրաբակ, Այգուտ, Կալավան, Բարեպատ, Գետիկ և Մարտունի գյուղեր,

15։00-17։00 Ծովագյուղ-Ճամբարակ մայրուղուն հարակից «Արևիկ» առողջարան, «Արթ Բլիթ» ՍՊԸ, «ՎՏԲ-Հայաստանբանկ» ընկերություն, Հովիկ Աբրահամյանին, Արմեն Եսայանին պատկանող հանգստի գոտիներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Շիրակի մարզի՝

10:00-16:00 Արթիկի տարածաշրջան՝ Սարատակ գյուղի 1-ին, 3-րդ և 6-րդ փողոցներ մասնակի, Անիի տարածաշրջան՝ Մարալիկ քաղաքի 2-րդ թաղամաս մասնակի,

11:00-17:00 Ամասիայի տարածաշրջան՝ Ողջի, Մեղրաշատ, Բյուրակն, Կամխուտ, Գտաշեն, Արեգնադեմ գյուղեր և հարակից բջջային օպերատորների կայաններ,

Լոռու մարզի՝

10:30-12:30 Անտառաշեն գյուղ,

11:00-14:00 Ալավերդի քաղաք՝ Բաղրամյան, Սանահին-կայարան թաղամասեր, Մարտի 8փ. 8 շենք,

13:00-16:00 Ձորագյուղ և Ձորագետավան գյուղեր:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Իհարկե պարզ է,որ այդ ամենը տեղի է ունենում նիկոլի հրամանով

Պատմությունը ցույց է տվել,որ հակառուսական քարոզները միշտ հնչել են նիկոլի ու իրեն սատարող մարդկանց կողմից:Այսօր Երևանի փողոցներում հնչում են նույն տեքստերը,անհեթեթությունները։
Մարդիկ չեն կարողանում դիմակայել փողի գայթակղությանը։
Իհարկե պարզ է,որ այդ ամենը տեղի է ունենում նիկոլի հրամանով։
Երևի մոռացել են 2020թ.,երբ պատերազմի ժամանակ երազում էինք դուրս բերել մեր տղերքին մսաղացից ու ակնկալում Ռուսաստանի օգնությունը,ինչն իհարկե ստացանք։
ՌԴ-ի դեմ միտինգ եք անում,որ Ալիև՞ն ուրախանա, թե՞ Էրդողանը։
Էտ Նիկոլն էր,որ Արցախի հայությանը «անտեր» թողեց ու «ձեռքերը լվաց»,իսկ ռուս խաղաղապահները մինչև այսօր մեր տղերքի հետ սահմանին կանգնած են:Նրանք են Թուրքիայի հետ սահմանի պահպանման,Արցախի ու Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը։
Էն սահմանը,որը ժամանակին կարիք չուներ ալտերնատիվ օգնության ու նույն՝ հակառուս նիկոլի պատճառով, մենք հասանք էս վիճակին։
Զգուշացեք հակառուսական քարոզներից,նրանք մեզ տանում են դեպի Հայաստանի թրքացմանը։

Արաբկիր վարչական շրջանում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 24-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 25-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Ղափանցյան, Գրիբոյեդովի, Արղության, Գ․Արծրունի, Ռիգայի, Ադոնցի, Շիրվանզադեի, Ա․Խաչատրյան, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27, 29, 41, 43, 49, 51, 53 փողոցների, Հ․ Էմինի 125-184 համարների, Ա․ Խաչատրյան 24/1, 26/1, 26/2, 26/3, 28, 29, 29/1, 30, 31, 31/1, 32, 33, 33/1, 33/2 համարների, Վ․ Այգեկցի 98-105 համարների, Փափազյան 12, 16, 16/1, 16/2, 22, 22/2 համարների, Գյուլբենկյան 29, 31, 33 համարների, Կասյան 10, 12 համարների, Սունդուկյան 21, 23, 25, 29 համարների, Վրացական 1-21 համարների և 4-րդ նրբանցքի, Վաղարշյան 13, 15, 17, 18, 19/1, 20, 22 համարների, Նաիրի Զարյան 1-140 համարների և 1-ին նրբանցքի, Կոմիտասի պող. 23-67 կենտ, 12-66 զույգ համարների և 1-ին նրբանցքի, Հ․ Քոչարի 7, 9, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 27, 29-171 կենտ, 44, 44/1 համարների և 1-ին նրբանցքի, Ազատության պող. 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4, 19, 21, 23, 24, 25, 26, 27 համարների՝ իրենց կոտորակներով, Գրիբոյեդովի 1-ին, Մալխասյանց փողոցի նրբանցքների, Թբիլիսյան խճուղու, Շրջանցիկ թունելի, Կոմիտասի անցուղին իր այգով, «Արաբկիր» բժշկական կենտրոնի, Արաբկիրի թիվ 26 մանկապարտեզի, «Քանաքեռ ՀԷԿ» ջրամբարի հարակից նորակառույց թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մարդը հո ամբողջ կյանքում մի տեղ պաշտոնի չի լինելու. դա որևէ ձևով չի ազդում իմ դուխի վրա. Դավիթ Բաբայան

Դավիթ Բաբայանը, որ այսօր ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից և նշանակվել արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, գրառում է արել Facebook-ի իր էջում՝ անդրադառնալով իր ազատմանը:

«Կառավարության փոփոխությունները օբյեկտիվ բնույթ են կրում։ Ի վերջո մարդը հո ամբողջ կյանքում մի տեղ պաշտոնի չի լինելու։

Դրա համար պետք է հանգիստ վերաբերել այդ ամենին, հատկապես հանգիստ պետք է վերաբերեն կայացած և պետական գործիչները։ Ես շարունակում եմ իմ աշխատանքը, դա ՝ մի մտածեք։

Ցանկացած փոփոխություն պետք է արդյունավետությունը բարձրացնի։ Ես միշտ ասել եմ դրա մասին, երբեք որևէ մեկի մեջքի հետևից չեմ խոսել։

Այո՝ փոփոխություններ են պետք, բայց դա պետք է արվի այնպես, որ հիմնական շեշտը դրվի պրոֆեսիոնալների ու հայրենասերի վրա։

Այս պահին մեր առջև միայն մեկ խնդիր կա՝ փրկել Արցախը»։