Հայտնի է 1-12-րդ դասարանների ձմեռային արձակուրդի տևողությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են դպրոցականների արձակուրդների օրերը:
Առաջին եւ երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրամադրվում են 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի 22-ը ներառյալ։

3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդները տրամադրվում են 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի 8-ը ներառյալ։
Ըստ ուսպլանի՝ ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում:

Այդ փոփոխությունները կարող է կատարել նաև ուսհաստատությունը՝ բաց թողնված ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու կամ ուսումնական պարապմունքները հեռավար եղանակով կազմակերպելու՝ լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: Սահմանվել է նաև, որ 2022-2023 ուստարվա պարապմունքներն ավարտվում են 2023 թ. մայիսի 26-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 27-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:

Հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում

Նոյեմբերի 20-ին, ժամը 15։03-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ։

Վերաքննիչ քրեական դատարանի մոտ բախվել են Toyota Camry-ն, Toyota Corolla-ն ու կայանված Opel-ը, կա վիրավոր Shamshyan.com

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 13։30-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցի վրա գտնվող Վերաքննիչ քրեական գործերով դատարանի հարևանությամբ գտնվող «Տաշիր պիցցա»-ի դիմաց բախվել են Toyota Camry, Toyota Corolla և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Toyota Camry-ն բախվել է ճամփեզրին բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի ավտմեքենային։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ։

Վարորդներին և վիրավորին առաջինը օգնության են հասել ԱԻն ՓԾ Երևանի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և «Տաշիր պիցցա»-ի աշխատակիցները։ Բժիշկները վիրավորին, մինչև մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Երևանի Ջրաշեն թաղամասում քարաթափման հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է

Նոյեմբերի 20-ին, ժամը 11։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրաշեն թաղամասում տեղի է ունեցել քարաթափում․ երթևեկությունը երկկողմանի փակվել է:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Կամչատկայում ժայթքել է Կլյուչևսկոյ հրաբուխը

Կամչակտակայում ժայթքել է Եվրասիայի ամենաբարձր հրաբուխը` Կլյուչևսկոյը:

Ժայթքումը սկսվել է հրաբխի գագաթային խառնարանում, արտանետումները լինում են մինչև մեկ ժամում 10 պայթյուն հաճախականությամբ:

Արագածոտնում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու տուֆով բարձված «ԶԻԼ»-ը, վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր. Shamshyan.com

Արագածոտնի մարզում, նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 14։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 48-ամյա Յուրիկ Ա- վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան և 33-ամյա Էդգար Մ-ի վարած քարով բարձված ԶԻԼ մակնիշի բեռնատարը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդներից Յուրիկ Ա-ն բժշկական օգնություն ստանալով՝ տեղափոխվել է «Աշտարակ» ԲԿ։

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Բախման հետևանքով Զիլը, որը բարձված է եղել տուֆ քարով, կողաշրջվել է։