Ի սրտե շնորհավորում եմ հայ երիտասարդներին համաշխարհային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ.Հենրիխ Դանիելյան

Նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր: Ի սրտե շնորհավորում եմ հայ երիտասարդներին համաշխարհային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։
Սիրելի’ երիտասարդներ, Ձեզանից յուրաքանչյուրը պետության կայացման գործում նշանակալից դեր ունեցող,
նոր գաղափարների, ազգային արժեքների կրողն է և երկրի շարժիչ ուժը:
Ձեզանից մի զգալի հատված այսօր կանգնած է սահմանին, ապահովում է բոլորիս անվտանգությունն ու խաղաղությունը` դառնալով հերոսացման և հայրենասիրության լավագույն օրինակ:
Մենք բոլորս այսօր ապրում և արարում ենք պատմական բարդ ժամանակաշրջանում, որտեղ միջազգային երիտասարդական քաղաքականության օրակարգում՝ պայքար է հանուն խաղաղության ու անվտանգության ապահովման։
Ծառայեցրե’ ք ձեր գիտելիքներն ու հմտությունները ի նպաստ Հայաստանի ու Արցախի հետագա զարգացման։
Իրագործե’ք ձեր հայրենանվեր ծրագրերը, քանի որ դուք եք կերտելու մեր հայրենիքի ապագան ու շարունակվող Հայաստանը կախված է լինելու միմիայն Ձեզանից։

Հիշատակդ վառ, մե՛ր Այա՜.Վարդ Ուզումյան

Կին, որ ունի Հարիկ մեծավոր՝
Կբերի Որդի անկասկած,
Նմանվող Հորն իր սրտով՝
Հողի ուժովը իր Տան։
Կին, որ ունի խնկահոտ՝
Բար ու բանումը յուր տան,
Արյան կշռովն իր Հորոտ՝
Կտա օրհնանքը Որդան։
Կին, որ ընտրէ շողացող
Ասեղնագործ խոսքն ու տառ.
Կպտտի չարխն Արևն֊օղ
Իր օջախի մեծ Դռան։
Կին, որ Թագուհի ծնված՝
Պիտի ծնի Թվան կոթ,
Որ թագակիր իր Որդին՝
Պատիվ տա հողին Մորոտ։
…Այա՜՝ անմահն ես դու,
Բյուրակն գոտին հավերժի,
Ծնված Հարիկի Կռան պես,
Ծնողը՝ Թագավորին Նռանի…
Օձունց Հակոբի Վարդէ 7.11.2021թ.
Հիշատակդ վառ, մե՛ր Այա՜🙏🙏🙏

Եռագույնը՝ Խաչ Պատերազմի

🇦🇲Եռագույնը՝ Խաչ Պատերազմի//
Դեմ ամեն արհեստականի և հանուն ՀԱՅԻ գոյության, այն գոյության,որ Օրհնված է ի Արարում։
Եռագույն է Մակրո Ծիր Կաթինը🌀
Եռագույն է նաև Միկրո Տիեզերքը՝ յուրաքանչյուր Հայ🦅

❤⚡🌞Կարմիր// Ծիր Կաթինում Արարման Պրոցեսը Մեծ Բախում էր՝ Հոգու՝ Լույսի ճշգրիտ բաշխում՝ Տիեզերական Օվկիիանոսի կարգավորում՝ Հրածին…
💙💦🌝Կապույտ// Այնուհետև Ջրային Զանգվածի հստակ տեղաբաշխումն էր Արեգակնային համակարգում՝ Երկրի վրա, որն էլ հանդիսացավ Ոգու բաղադրությունը։
🧡📿Ծիրանագույն// և Օրհնվեց Հայ Կնոջ Եղեգան Փողը. ՀԱՎԵՐԺ ՀԱՅ ԾՆԵԼՈՒ, ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ և ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՅ ԳԵՆՈՖՈՆԴԸ՝ միկրո Արևխաչի՝ Դեղին Հեղուկի միջոցով։

🇦🇲Միկրո Տիեզերքում՝ Հայ// Արարչածնի համար// Եռագույնը խտացվեց Արյան մեջ ։
🇦🇲Կարմիր Արյունը Կապույտ գետեր դարձած օձագալար շրջանառության մեջ մտան ողջ Սրբազան Մարմնում և Ոսկէ Հեղուկը՝ Արևխաչը, ապահովվեց Մակրո Տիեզերքի Գենետիկ Կայունությունն ու Հավերժ Հայ Ծնվելը🌀♾

🇦🇲Հայ-Աստվածամարդը Արեւխաչի տակ, Արեւխաչի վրա, Արեւխաչը Կրծքում, Արեվխաչը ԴՆԹ-ում։

Եվ ԵՐԿՐԻ ՏԵՐԸ՝ Հայ Քաջազունը, իր Գենետիկ Հիշողությամբ ամեն բարձրուքի՝ Սրբազան Ալեհավաք Սարին, ԵՌԱԳՀՈՒՅՆ ԿԱՆԳՆԵՑՐԵՑ, Ի ՏԵՍ ԱՐԱՐՉԻ՝ ՈՐ ՍՐԲՈՐԵՆ ՊԱՇՊԱՆՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՈՍԿԷԾԻՆ ՄՈՐ ԶԱՎԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՏԻՎԸ🙏
#ՀՀԿ_Եկ_Անդամ
Օձունց Հակոբի ՎարդԷ 28.01.2021թ.

Նախաձեռնվել է քրվարույթ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Խաչատրյանին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ:

ՔԿ-ից հայտնում են, որ նախնական տեղեկություններով 2022 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով կրծքավանդակի ձախ կեսի շրջանում հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Վաչագանի Խաչատրյանը:
Կատարվում է նախաքննություն:

Հայաստանն ունի ռուսական ապրանքների տեղաշարժի կարեւոր հանգույցներից մեկը դառնալու բոլոր հնարավորությունները․ փորձագետ

Հայաստանն ունի ռուսական ապրանքների արտադրության ու վաճառքի եւ Ռուսաստանի համար անհրաժեշտ ապրանքների ստեղծման կարեւոր հանգույցներից մեկը դառնալու բոլոր հնարավորությունները։ Այս մասին նոյեմբերի 10-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռուս քաղաքագետ Անդրեյ Ռուսակովը։

Նրա խոսքով, Հայաստանի նշանակությունը արմատապես բարձրացել է նաեւ այն բանից հետո, երբ վերջերս Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու որոշում է կայացվել։ «Սա խոսում է այն մասին, որ մի շարք ապրանքների եւ ապրանքային նմուշների գները կնվազեն։ Նախորդ պայմանագրով եղել է մոտ 1000 ապրանք, որոնց մաքսատուրքերը նվազեցվել են։ Այս համատեքստում բարձրանում է Հայաստանի՝ որպես տարանցիկ երկրի դերը»,- նշեց Ռուսակովը։
Փորձագետը պարզաբանեց, որ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների պայմաններում Հայաստանը դարձել է կարեւոր գործընկեր, այդ թվում՝ մեկ մաքսային տարածքի շրջանակներում գտնվելու շնորհիվ։ «Մեծ քանակությամբ առեւտրային տարածքներ են ազատվում, եւ սա նույնպես հնարավորություն է բացում սպառողական ապրանքների ոլորտում աշխատող հայկական բիզնեսի համար։ Մինչ ռուսական հատուկ գործողության մեկնարկը Սվերդլովսկի մարզի գյուղմթերքի հայազգի արտադրողները Բելառուսից հետո երկրորդ տեղն էին զբաղեցնում սննդամթերքի արտասահմանյան մատակարարների շարքում»,- հավելեց նա։

Եվրոպական խորհրդի ղեկավարը ԵՄ-ի երկրներին գազի գնի իջեցման համար վառելիքի համատեղ գնման կոչ է արել

Եվրամիության երկրները պետք է որքան հնարավոր է արագ սկսեն համատեղ բնական գազ գնել՝ տարածաշրջանում բորսայական գների իջեցման համար։ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքսը»։

«Այժմ եկել է նաեւ գործողության մեջ դնելու գազի մեր համատեղ գնման մեխանիզմը։ Դա լինելու է կամավոր, բացի այն ծավալներից, որոնք համապատասխանում են անհրաժեշտ պաշարների 15 տոկոսին, եւ որոնք պետք է լինեն պարտադիր համատեղ սակարկությունների առարկա։ Շատ կարեւոր է, որպեսզի մենք իջեցնենք այդ գները՝ ապահովելով մատակարարման հուսալիությունը»,- ասել է Միշելը Բրյուսելում Եվրախորհրդարանի լիագումար նիստի իր ելույթում։
Նրա խոսքով՝ Եվրոպան նաեւ պետք է շարունակի ակտիվորեն համագործակցել եւ բանակցել կարեւոր դաշնակիցների հետ, ներառյալ ԱՄՆ-ը եւ Նորվեգիան։ Այդ երկրների հետ բանակցությունների արդյունավետությունից կախված կլինի մեր տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունը։

«ԵՄ-ի բարգավաճումը եւ տնտեսական անվտանգությունը նաեւ գործընկերների բարգավաճման եւ տնտեսական անվտանգության բանալին է։ Այդ բանակցությունները պետք է սկսվեն անհապաղ»,- ասել է Միշելը։

Ստեփանակերտի Ս. Աստվածածին Մայր Տաճարում առաջին անգամ կկատարվի քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 13-ին, օրհնությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ստեփանակերտի Ս. Աստվածածին Մայր Տաճարում առաջին անգամ կկատարվի քահանայական ձեռնադրություն` ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:

Արցախի թեմից հայտնում են, որ քահանայության աստիճանի կարժանանա ՊԲ գնդերեց և Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն բարեշնորհ Գոռ սարկավագ Գյուրջյանը:
«Այս սպասված և սրբազան արարողությունը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 13-ին՝ կիրակնօրյա սուրբ պատարագի ընթացքին, իսկ ընծայման կարգը նախօրեին՝ նոյեմբերի 12-ի երեկոյան ժամերգության ավարտին»,- նշում են թեմից։

Սպասում էի, որ խոսքի վերջում Նիկոլ Փաշինյանը կպահանջի օրվա իշխանությունների հեռացումը. Ագնեսսա Խամոյան

Նիկոլ Փաշինյանը հանգելու է նրան, որ ի վերջո պահանջելու է Հայաստանի օրվա իշխանությունների հրաժարականը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։

«Ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, որի հռետորաբանությունը վերջին տարիներին չի փոխվել, ավելին՝ 2020 թվականի պատերազմից հետո սաստկացել է, Հայաստանի վարչապետի հռետորաբանությունն է փոխվել։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթից տպավորություն եմ ստացել, որ Փաշինյանը ընդդիմության վերջին երկու տարվա ընթացքում ընդդիմության հանրահավաքներից խոսքեր էր մեջբերում, սպասում էի, որ խոսքի վերջում Նիկոլ Փաշինյանը կպահանջի օրվա իշխանությունների հեռացումը, ինչն, իհարկե, տեղի չունեցավ։
Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է այն՝ ինչի մասին ընդդիմությունը բարձրաձայնում է վերջին երկու տարվա ընթացքում՝ նոյեմբերի 9–ից սկսած, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության։ Իսկ խաղաղության դարաշրջան բացելու մասին հեքիաթներ հայ ժողովրդի վզին փաթաթում էր հենց Նիկոլ Փաշինյանը։ Որեւէ ընդդիմադիր գործիչ Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացելու հնարավորության մասին չի խոսել չէ՞, այն Ադրբեջանի հետ, որի սպան կացնահարել է քնած հայ սպային, որի զինծառայողը կտրում է ծերերի ականջները, բռնաբարում ու պղծում է հայ կին զինծառայողի մարմինը, հետո էլ թույլ չի տալիս այդ խոշտանգված մարմինները դուրս բերել իր վերահսկողության տակ անցած տարածքներից։ Այ այս Ադրբեջանի հետ երկու տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը համառորեն փորձում է խաղաղության դարաշրջան բացել, եւ սա այն պարագայում, երբ Ալիեւը ամեն օր հայտարարում է Հայաստանի այս կամ այն տարածքը գրավելու մտադրության մասին։ Ինձ մնում է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը հանգելու է նրան, որ ի վերջո պահանջելու է Հայաստանի օրվա իշխանությունների հրաժարականը»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ագնեսսա Խամոյանը մեջբերելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե միջազգային հանրությունը պահանջում է մի փոքր իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը, հիշեցրեց՝ ըննդիմությունն աղաղակում էր, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել։

Անգեսսա Խամոյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ապահովագրել իրեն առաջիկայում սպասվող իրադարձություններից ու հերոսացնել իրեն։

«Խաղաղության օրակարգը չստացվեց, հիմա ազգայնականի կերպարի մեջ է մտել Նիկոլ Փաշինյանը։ Նրա գործողությունները միտված են մի բանի՝ պահել իշխանությունը եւ փորձել հասարակության քիչ զանգվածի մոտ մնացած վստահությունը, մոլորությունը պահել»,– նշեց Խամոյանը»

Իշխանությունը պահելու համար, ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանը Արեւմուտք–Ռուսաստան հակամարտության ֆոնին առեւտրի է հանել Հայաստանի Հանրապետությունը եւ նոր արկածախնդրության է տանում մեր երկիրը։

«Իշխանությունը պահելու մեջ է տեսնում իր անվտանգության երաշխիքները, բայց մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք՝ պատրաստ ենք տրամադրել այդ հումանիտար միջանցքը, եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա ՝ հնարավորություն ստեղծելով բանակցողի փոփոխության եւ նոր հնարավորություններ ստեղծել բանակցային սեղանի շուրջ Հայաստանի եւ Արցախի համար»,– հավելեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Դատավորի վերաբերյալ քրվարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

2022 թվականի հոկտեմբերի 12-ին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Ա.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաև դատավոր Ա.Հ.-ի կողմից նույն չափերով հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ և 314.3-րդ հոդվածի 2-րդ մաս):

Որոշումը կայացվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա:
Որոշման մասին «ՀՀ դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքով նախատեսված կարգով իրազեկվել է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը, որից հետո դատավոր Ա.Հ.-ին ներկայացվել է մեղադրանք:

2022 թվականի նոյեմբերի 8-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ այն հաստատելու և վարույթի նյութերը դատարան հանձնելու միջնորդությամբ:

2022 թվականի նոյեմբերի 10-ին հսկող դատախազն իր որոշմամբ հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան:

Բելառուսում արգելվել է աջ ձեռքը բարձրացնելով «Ժիվե Բելառուս» բղավելը․ այն դասել են նացիստական խորհրդանիշների շարքին

Բելառուսի ՆԳՆ-ն «Ժիվե Բելառուս» («Կեցցե՛ Բելառուսը») արտահայտությունը, որն ուղեկցվում է պարզած ափով աջ ձեռքի բարձրացմամբ, դասել է նացիստական խորհրդանիշների շարքին։

Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ազգային իրավական պորտալում։
Այդ շարքում ներառված է նաեւ «կոլաբորացիոնիստական ողջույնը»։

Փաստաթղթում չի նշվում, թե արդյոք «Ժիվե Բելառուս» արտահայտությունը նացիստական է համարվում առանց ձեռքի բարձրացման, որն օգտագործում են Բելառուսի ընդդիմության ներկայացուցիչները։