Խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ համակարգում է իրականացվում Երևանի և Բաքվի հետ․ Զախարովա

Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության հասնելու, Հարավային Կովկասում կայունություն և բարգավաճում ապահովելու համար, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան հավելել է, որ խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ սերտ համակարգում է իրականացվում հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։

«Մեր երկրի ակտիվ մասնակցությամբ հետևողական գործողություններ են իրականացվում նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ձևավորման ուղղությամբ՝ հասարակության, փորձագիտական ​​շրջանակների, խորհրդարանականների միջև երկխոսությունը զարգացնելու առումով»,- ասել է նա։

Տեսչական մարմինը հանրապետության 221 գազալցակայանում դիտարկել է 1678 ավտոմեքենա. Գրանցվել է 275 խախտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խստացված ռեժիմով վերահսկողություն է իրականացրել նաև Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզի գազալցակայաններում։

Տեսչական մարմինց հայտնում են, որ տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել 6 մարզի 48 գազալցակայանում, որի արդյունքում դիտարկվել է 158 տրանսպորտային միջոց։ Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150․153 հոդվածի՝ վերահսկողական գործառույթների արդյունքում հայտնաբերված իրավախախտումների դեպքով կազմվել է վարչական պատասխանատվության ենթարկելու 13 վարչական արձանագրություն։

Հավելենք, որ հոկտեմբերի 26-ից սկսված խստացված վերահսկողական աշխատանքների արդյունքում ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մայրաքաղաքի և մարզերի 221 գազալցակայանում դիտարկվել է 1678 տրանսպորտային միջոց, որի արդյունքում արձանագրվել է իրավախախտման 275 դեպք։

ԱԱ-2022․ Խորվաթիայի հավաքականի վերջնական կազմը

Աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականը հրապարակել է կազմը, որը կմասնակցի նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը։

Դարպասապահներ․ Դոմինիկ Լիվակովիչ («Դինամո Զագրեբ»), Իվիցա Իվուշիչ («Օսիեկ»), Իվո Գրբիչ («Աթլետիկո Մադրիդ»)։
Պաշտպաններ․ Դոմագոյ Վիդա (ԱԵԿ), Դեյան Լովրեն («Զենիթ»), Բորնա Բարիշիչ («Գլազգո Ռեյնջերս»), Յոսիպ Յուրանովիչ («Սելթիկ»), Յոշկո Գվարդիոլ («Լայպցիգ»), Բորնա Սոսա («Շտուտգարը»), Յոսիպ Ստանիշիչ («Բավարիա»), Մարտին Էրլիչ («Սասուոլո»), Յոսիպ Շուտալո («Դինամո Զագրեբ»)։

Կիսապաշտպաններ․ Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ»), Մատեո Կովաչիչ («Չելսի»), Մարցելո Բրոզովիչ («Ինտեր»), Մարիո Պաշալիչ («Ատալանտա»), Նիկոլա Վլաշիչ («Տորինո»), Լովրո Մայեր («Ռեն»), Կրիստիան Յակիչ («Այնտրախտ Ֆրանկֆուրտ»), Լուկա Սուչիչ («Զալցբուրգ»)։

Հարձակվողներ․ Իվան Պերիշիչ («Տոտենհեմ»), Անդրեյ Կրամարիչ («Հոֆենհայմ»), Բրունո Պետկովիչ, Միսլավ Օրշիչ (երկուսն էլ՝ «Դինամո Զագրեբ»), Անտե Բուդիմիր («Օսասունա»), Մարկո Լիվայա («Հայդուկ»)։

Խմբային փուլում Խորվաթիայի մրցակիցները կլինեն Բելգիան, Կանադան եւ Մարոկկոն։

Մեկ օրում բացահայտվել է 85 հանցագործության դեպք. Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 1 հետախուզվող

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 85 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, անձնական ունեցվածքի գողության՝ 13, սառը զենքի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, զենք-զինամթերքի առգրավման` 5, խարդախության՝ 4, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 3, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 2, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սուտ մատնության, ընտանեկան բռնության և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

44-օրյա պատերազմից հետեւանքով հաշմանդամ է ճանաչվել 1034 անձ

44-օրյա պատերազմից հետո հաշմանդամ է ճանաչվել է 1034 մասնակից։ Այս մասին գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։

«44-օրյա պատերազմից հետո 1498 մասնակցի սահմանվել է հաշմանդամության խումբ։ Իրականացված 915 վերափորձաքննությունների արդյունքում՝ այս պահին հաշմանդամ է համարվում 1034 մասնակից։ Նրանց 113-ն ունեն հաշմանդամության առաջին, 153-ը՝ երկրորդ եւ 768-ը՝ երրորդ կարգ»,- նշում են նախարարությունից։

Նոյեմբերի 9֊ը հավերժ կհիշվի, որպես Արցախի հանձնման օր.Միքայել Գրիգորյան

Նոյեմբերի 9֊ը հավերժ կհիշվի, որպես Արցախի հանձնման օր։ Օր երբ կապիտուլյանտն իր կեղտոտ դավաճան ձեռքով ստոտագրեց այդ խայտառակ և պատվազուրկ թուղթը:
2020 թվականի սեպտեմբերի 27֊ից ադրբեջանական կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով հազարավոր զոհեր ունեցանք, հազարավոր ընտանիքների ճրագ մարեց, հազարավորները զրկվեցին ոտքերից ու ձեռքերից, շատերը մնացին անվասայլակին…
Տղաները զոհվեցին հանուն այն հողի, որը 2020 թվականի նոյեմբերի 9֊ի կապիտուլյացիայով հանձնվեց թշնամուն։ Տղաներն ընկան, որ Արցախը հայկական մնա, սակայն այդ փաստաղթով, դավաճան նիքոլը Արցախի 75%֊ը հանձեց թշնամուն և առ այս պահնել դեռ շարունակում է, բայց արդեն մի փոքր այլ ֆորմատով։ Նա այդպես է շարունակելու այնքան ժամանակ, որքան դեռ սոսնձված լինի էդ աթոռին: Կապիտուլյանտ դավաճանին պետք է բացատրել, որ դժբախտություն և դժգույնություն մեր հայրենիքին միայն ինքն է բերում:

Տղաներն ընկան, որ Արցախը հայկական մնա, սակայն այդ փաստաղթով, դավաճան նիքոլը Արցախի 75%֊ը հանձեց թշնամուն

Նոյեմբերի 9֊ը հավերժ կհիշվի, որպես Արցախի հանձնման օր։ Օր երբ կապիտուլյանտն իր կեղտոտ դավաճան ձեռքով ստոտագրեց այդ խայտառակ և պատվազուրկ թուղթը:
2020 թվականի սեպտեմբերի 27֊ից ադրբեջանական կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով հազարավոր զոհեր ունեցանք, հազարավոր ընտանիքների ճրագ մարեց, հազարավորները զրկվեցին ոտքերից ու ձեռքերից, շատերը մնացին անվասայլակին…
Տղաները զոհվեցին հանուն այն հողի, որը 2020 թվականի նոյեմբերի 9֊ի կապիտուլյացիայով հանձնվեց թշնամուն։ Տղաներն ընկան, որ Արցախը հայկական մնա, սակայն այդ փաստաղթով, դավաճան նիքոլը Արցախի 75%֊ը հանձեց թշնամուն և առ այս պահնել դեռ շարունակում է, բայց արդեն մի փոքր այլ ֆորմատով։ Նա այդպես է շարունակելու այնքան ժամանակ, որքան դեռ սոսնձված լինի էդ աթոռին: Կապիտուլյանտ դավաճանին պետք է բացատրել, որ դժբախտություն և դժգույնություն մեր հայրենիքին միայն ինքն է բերում:

Պետք է ձեւավորել այլընտրանքային իշխանություն. Խոսրով Հարությունյան

Անհրաժեշտ է ձեւավորել այլընտրանքային, ոչ ֆորմալ իշխանություն, որի հանդեպ հանրության հիմնական հատվածի վստահությունը, մյուս կողմից այդ իշխանության մակարդակի բարձրությունը հնարավորություն է տալիս թելադրել իրավիճակը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ որպես դրա օրինակ բերելուվ ղարաբաղյան շարժման ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեի օրինակը:

«Նրանք բարձրացնում էին հարցեր, րոնք ուղղում էին իշխանությանը եւ պահանջում հանրության անունից, որ իշխանությունը դրանք կատարի: Ամենաէկանը, որ այդ ոչ ֆորմալ իշխանությունը հանրության վստահությունը ստանա: Սա շատ լուրջ հարց է:
Բոլոր տեսակի հարցադրումները կապված թե բանակցային գործընթացի, թե Արցախի, թե Հայաստանի հանդեպ կործանարար սպառնալիքների, թե այդ սպառնալիքները չեզոքացնելուն ուղղված ինստիտուցիոնալ կարողությունների ձեւավորման հետ, այս բոլոր հարցադրումները նախ պետք է դառնան հանրության սեփականությունը: Սա պետք է լինի հանրության պահանջը, ոչ թե ընդդիմաւոյթնա կամ քաղաքական վերնախավի մի հատվածի: Սա հաջողության չտանող ճանապարհ է: Սա ամենօրյա քրտնաջան եւ ռեսուսրներ պահանջող աշխատանք է: Եթե դա չենք անում, ակադեմիական քննարկումներ են ընդամենը»,-ասաց նա:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է մի շարք օրենքներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի շարք օրենքներ է ստորագրել:

Մասնավորապես, ստորագրվել են հետեւյալ օրենքներ՝
««Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հասարակու-թյան և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արցախի Հանրապետության զինանշանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Սահմանադրական դատավարության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները:

Այստեղ եմ, որ միասին ամեն ինչ անենք, որ Արցախն ունենա հաղթանակներ. Ռուբեն Վարդանյանը՝ ընդլայնված խորհրդակցությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ հանրապետական գործադիր մարմինների ղեկավար կազմի, Ստեփանակերտի քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ:
Մինչ աշխատանքներին անցնելը՝ Ռուբեն Վարդանյանը խորհրդակցության մասնակիցներին առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի և հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հերոսների հիշատակը:

«Երկու տարի առաջ այս օրը շատ ծանր էր մեր ժողովրդի համար: Հիշելով և հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին՝ պետք է հավատանք, որ մեր վերածնունդը լինելու է։ Մեր ապագան մեր ձեռքերում է։ Այստեղ եմ, որ ձեզ հետ միասին ամեն ինչ անենք, որ Արցախն ունենա հաղթանակներ»,- բացելով խորհրդակցությունն՝ ասել է պետնախարարը:

Օրակարգային առաջին հարցը վերաբերել է պետական նախարարի և հանրապետական գործադիր մարմինների միջև աշխատանքների կազմակերպման սկզբունքներին: Ռուբեն Վարդանյանն առանձնացրել է երեք սկզբունք՝ թիմային աշխատանք, թափանցիկություն ու պրոֆեսիոնալիզմ: «Եկել եմ ոչ թե պարզապես պետական նախարարի պաշտոնը զբաղեցնելու, այլ ճգնաժամային իրավիճակում ձեզ հետ միասին աշխատելու համար,-ընդգծել է նա։ -Ինձ համար կարևոր է թիմային աշխատանքը, և ես պատրաստ եմ բոլորիդ հետ միասին այդ սկզբունքով աշխատել։ Երկրորդը թափանցիկությունն է․ մենք ամեն ինչ պետք է անենք մեր աշխատանքի, կայացվող որոշումների և իրականացվող ծրագրերի թափանցիկությունն ապահովելու համար։ Մյուս կարևոր սկզբունքը պրոֆեսիոնալիզմն է: Ես վստահ եմ, որ բոլորդ երկար մասնագիտական ճանապարհ եք անցել, բայց ներկա իրողություններում մրցունակ մասնագետներ լինելու համար մենք բոլորս պետք է շարունակ աշխատենք մեր կարողությունների զարգացման ուղղությամբ»:

Պետնախարարն առանձնացրել է այս իրավիճակում Արցախի համար այն հինգ հիմնական ուղղությունները, որոնց իրականացմանը պետք է ուղղված լինի Արցախի Հանրապետության կառավարության գործունեությունը.

Արցախի սուբյեկտայնություն,
անվտանգության հետ կապված հարցեր,
տնտեսության, ենթակառուցվածքների զարգացում,
մշակութային, կրթական, սոցիալական հարցեր,
պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացում։
Պետնախարարը ներկայացրել է նաև իր նորանշանակ խորհրդականներին և նշել այս փուլում նրանց համակարգման ոլորտները. Արտակ Բեգլարյանն զբաղվելու է արտաքին քաղաքական, սոցիալական, հումանիտար խնդիրներով, Գրիգորի Մարտիրոսյանը՝ ենթակառուցվածքների ոլորտով, Նարինե Աղաբալյանը՝ կառուցվածքային և կազմակերպչական, Մեսրոպ Առաքելյանը՝ ֆինանսական, իսկ Արման Հակոբջանյանը՝ օպերատիվ հարցերով:

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է ձմեռային սեզոնի նախապատրաստական աշխատանքներին և հրատապ խնդիրներին: ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը մանրամասն տեղեկություններ են ներկայացրել նախապատրաստական աշխատանքների ընթացքի և դրանց կազմակերպման մասին:

Խորհրդակցությանը ներկայացվել է նաև 2020թ. պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների բնակարանային կարիքների բավարարման պետական ծրագրի ընթացքը: ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը տեղեկություններ է հաղորդել կատարված աշխատանքների և ծրագրերի ընթացիկ վիճակի մասին:

Ամփոփելով խորհրդակցությունը ՝ պետնախարարը մի շարք հանձնարարականներ է տվել օրակարգային հարցերի վերաբերյալ և վստահություն հայտնել, որ թիմային, կազմակերպված ու պրոֆեսիոնալ աշխատանքը մեծ արդյունքներ է ապահովելու: