Երբեմնի սրտի օլիգարխին Նիկոլը որոշել է պատժել՝ իր հասցեին արված ոչ կոռեկտ խոսքերի համար. Ագնեսա Խամոյան

Նանեի նման հոգեպես անհավասարակշիռ ու տարրական էթիկայի կանոնների չտիրապետող «լրագրող» պահող մարդը պարզապես բարոյական իրավունք չունի լրագրողներից բողոքելու ու նրանց վրա հարձակվելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Պարոն Խաչատուր Սուքիասյան, իսկ պատկերացնո՞ւմ եք, եթե ձեր կողմից վճարվող աղջնակի ժանրի կանոններով առաջնորդվեն լրագրողներն ու «ժողովուրդն ասում է, որ… » նախադասությամբ սկսվող ու բարոյականության հետ հատման կետ չունեցող տարատեսակ հարցադրումներով ձեզ դիմեն։ Պատկերացնո՞ւմ եք, չէ՞։

Հ.Գ. Ի դեպ, չար լեզուներն ասում են, որ ամբողջական իշխանության հասնելու հավակնություններ ունեցող երբեմնի սրտի օլիգարխին Նիկոլը որոշել է մի լավ պատժել՝ այս ու այնտեղ իր հասցեին արված ոչ կոռեկտ խոսքերի համար…

Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,

Այստեղ ամեն գագաթ ու ձոր,

Արձագանք է տալիս հզոր,

Եւ քո խոսքը հեռու տանում…»,- նշել է նա:

«5-րդ ալիքը» դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի ագրեսիվ պահվածքը հեռուստաընկերության լրագրողի հանդեպ

««5-րդ ալիք» հեռուստաընկերությունը խստորեն դատապարտում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի (հանրության մեջ հայտնի որպես՝ «Գրզո») ագրեսիվ և պատգամավորի տարրական էթիկայի նորմերին հակասող պահվածքը մեր հեռուստաընկերության լրագրողի նկատմամբ։

«Կոչ ենք անում զերծ մնալ լրատվամիջոցը թիրախավորելու վիրավորական հռետորաբանությունից և պահանջում՝ կեղծ տեղեկություններ չտարածել: Այսօր՝ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը, դիտավորությամբ խոչընդոտելով «5-րդ ալիքի» լրագրող Արփի Սուքիասյանի մասնագիտական գործունեությունը, գոռգոռալով և անընդունելի հռետորաբանությամբ, նույնիսկ թույլ չի տվել լրագրողին ավարտել հերթական հարցը:

Էթիկայի կանոնների խախտմամբ և տղամարդուն ոչ հարիր վարքագծով իրեն թույլ է տվել նաև վիրավորական արտահայտություններ լրագրողի և լրատվամիջոցի հասցեին և իրականության հետ որևէ աղերս չունեցող պնդումներ արել հեռուստաընկերության սեփականատիրոջ մասին:

Չնայած հեռուստաընկերության սեփականատիրոջ մասին տեղեկությունը մշտապես եղել է թափանցիկ, հարկ ենք համարում ևս մեկ անգամ շեշտել, որ «5-րդ ալիքի» հիմնադիր «Շարկ» ՍՊԸ-ի սեփականատերը գործարար Արմեն Թավադյանն է։ Նա ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում դեռևս 2000-ականների սկզբից: Հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է նրա միջոցների և գովազդային մուտքերի հաշվին:

«5-րդ ալիքի» փաստաբանները իրավական ընթացք կտան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խ. Սուքիասյանի՝ զրպարտող և սուտ մատնության տարրեր պարունակող հայտարարություններին: Իսկ մինչ այդ, պատգամավորի անընդունելի վարքագծի վրա ենք հրավիրում լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը»,- ասվում է հեռուստաընկերության հայտարարության մեջ:

ՃՈ ուժեղացված ծառայություն` մարզերում. հայտնաբերվել է 3090 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 7-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3090 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 23 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 23, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 վարորդ։ 6 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 4-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 85-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 1-ը՝ առանց համարանիշերի

Բացի այդ, 2 անձ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Ադրբեջանաթուրքական հայախոս քարոզչամեքենայի դեմ պայքարելու համար քրեական հետապնդման ենթարկվելն ինձ համար ավելի քան պատվաբեր է․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ հրավիրվել է հարցաքննության՝ «Անտարեսի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ «բռնությունն արդարացնելու» համար․

«Մեծ սիրով տեղեկացնում եմ, որ իրեն իրավաբան համարող Տիգրան Եգորյանի «դանոսի» հիման վրա այսօր կեսօրին հրավիրվել էի Կենտրոնի քննչական՝ հարցաքննության։ Հրավիրվել էի վկայի կարգավիճակով, սակայն քննիչն ինձ հարցաքննեց որպես «փաստացի կասկածվող»՝ մեղադրյալի իրավունքներով (ի դեպ, շատ ճիշտ արեց):

Ինձ փաստացի կասկածում են ադրբեջանաթուրքական քարոզչության բացահայտ առաջամարտիկ, «Անտարեսի» տնօրեն, Նիկոլի հրատարակիչ, բազմամիլիոն պետական ֆինանսավորման շահառու Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ «բռնությունն արդարացնելու» համար՝ վերջերս սորոսականների ներմուծած լիբերալ-ֆաշիստական հոդվածով։

Ցուցմունքիս մեջ բառացի նշել եմ. «Տալիս եմ իմ լիակատար համաձայնությունը նշված արարքի համար քրեական հետապնդման ենթարկվելու համար, որպեսզի ի ցույց դնեմ նշված անձի (իրեն իրավաբան համարողի) պնդումների սնանկությունը»։

Ու առհասարակ՝ ադրբեջանաթուրքական հայախոս քարոզչամեքենայի դեմ պայքարելու համար քրեական հետապնդման ենթարկվելն ինձ համար ավելի քան պատվաբեր է։

Միակ մտավախությունս այն է, որ հանկարծ վարույթը իմ մասով չկարճեն»,- սոցցանցի իր էջում գրել է Ռուբեն Մելիքյանը։

Հիստերիկայի մյուս մասի հետ կապված դատարանում բացատրությունը կտաք. Լեւոն Քոչարյանը՝ Խաչատուր Սուքիասյանին

Խաչատուր Սուքիասյան, 4 տարի և ավել շարունակ ինչ հարցեր ասես, որ չեն տալիս լրագրողները, որոշները բարոյականության չափն անցնելով (ի դեպ սրանց մասով ասում են ձեր հետ կապ ունեն): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի արած հայտարարություններին:

«Պատկերացնո՞ւմ եք, եթե ինձ չկարողանայի տիրապետել ինչ տխուր պատկեր կստացվեր, օրինակ այնպես ինչպես ձեզ մոտ եղավ այսօր (ձեր դեպքում լրագրողն ի դեպ ոչ մի սահման չի անցել):
Դե, իսկ հիստերիկայի մյուս մասի հետ կապված դատարանում բացատրությունը կտաք»,-հավելել է նա:

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, մեկնաբանելով «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը վիճարկելու Գլխավոր դատախազության պահանջը, հայտարարել էր, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքը ձեռք է բերվել ապօրինի:

Դոլարն ու եվրոն թանկացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի -ին, կազմել է 395.94  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.42 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 395.27 դրամ (աճել է 8.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 453.55 դրամ (աճել է 9.90 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.37 դրամ (մնացել է անփոփոխ):

Երևանյան բանկերում դոլարը գնվում է 393-399 դրամով, վաճառվում է 403-405 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 382-390 դրամով, վաճառվում է 399-410 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 5.44-6.28 դրամով, վաճառվում է 6.45-6.74 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 399-400 դրամով, վաճառվում՝ 402-403 դրամով:

Եվրոն գնվում է 392-395 դրամով, վաճառվում է 400 դրամով:

Ռուբլին գնվում է 6.15-6.20 դրամով, վաճառվում է 6.35-6.40 դրամով:

Վթար Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին. կա տուժած

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 09:00-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Գորիս միջպետական ավտոճանապարհի «Ազատ Արցախ» հուշահամալիրի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։

Մեկնած տեղամասային տեսուչ Ա.Արզումանյանը պարզել է, որ նույն օրը ժամը 08:50-ի սահմաններում, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 63-րդ կիլոմետրին, նշված հուշահամալիրի մոտակայքում, Երևան քաղաքի 27-ամյա բնակիչ Ա.Նիկոյանը, վարելով «Մերսեդես-Բենց» ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի հանդիպակած գոտի և բախվել Ստեփանակերտ քաղաքի 39-ամյա բնակիչ Վ.Դադամյանի վարած «Մերսեդես-Բենց Actros 25.41» բեռնատար ավտոմեքենային:

Պատահարի հետևանքով «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայի ուղևորուհի՝ Ի. Նիկոյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ։

ՆԳՆ ճանապարհային ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին՝ պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, հատկապես մառախլապատ ու անձրևային եղանակներին՝ բարձրացնել զգոնությունը. խնայեք Ձեր և Ձեր մտերիմների կյանքն ու առողջությունը:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մանրամասներ է ներկայացրել ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու մասին

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պարզաբանում է տարածել, որտեղ նշվում է, որ Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում նոյեմբերի 6-ին ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու նկատմամբ դեռևս 2013 թվականից Ծառայությունում առկա են տարբեր պահանջատերերի օգտին հարուցված կատարողական վարույթներ, ընդհանուր պարտավորությունը կազմում է ավելի քան 2 մլն. դրամ։

«Մամուլում տարածվել էր տեղեկություն, որ քաղաքացին ինքնահրկիզում է կատարել, որի պատճառը, ըստ քաղաքացու եղբոր փոխանցած տեղեկության, 10 հազար դրամ տուգանքն է եղել, որի համար քաղաքացու մեքենան Պարեկային ծառայության կողմից նախ տեղափոխվել է իրենց տուգանային հրապարակ, ապա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համապատասխան տարածք:

Տարածված լուրի առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ քաղաքացի Ազիզ Ու.-ի նկատմամբ դեռևս 2013 թվականից Ծառայությունում առկա են տարբեր պահանջատերերի՝ ապահովագրական ընկերության, ՃՈ, համատիրություն օգտին հարուցված կատարողական վարույթներ, ընդհանուր պարտավորությունը կազմում է ավելի քան 2 մլն. դրամ»,- նշված է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ կատարողական գործողությունները, այդ թվում նաև ավտոմեքենայի նկատմամբ հետախուզում հայտարարելը, պայմանավորված է եղել հիշյալ պարտավորությունների հարկադիր կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Նշվում է, որ Ազիզ Ու.-ն տեղեկացված եղել է իր նկատմամբ հարուցված կատարողական վարույթների մասին։

Ռուս խաղաղապահներն արձանագրել են ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտում Արցախում

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել։

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12.30-ին, ադրբեջանական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք ընկած տարածքում գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործմամբ հողային աշխատանքներ կատարող տեղի բնակչի վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ռուսական գերատեսչությունը նաև հիշեցնում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել ԼՂ հակամարտության գոտում։ 2022 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ ռուս խաղաղապահները 30 դիտակետերում իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։

Ռուսաստանի նախագահը հայ բանասերին պարգեւատրել է Պուշկինի մեդալով․ Դեսպան

Խորհրդային  հայ բանասեր Միխայիլ Ամիրխանյանը պարգեւատրվել է Պուշկինի մեդալով։ Նոյեմբերի 7-ին Երեւանի Բրյուսովի անվան ​​լեզուների եւ սոցիալական գիտությունների​​համալսարանի ուսանողների եւ  դասախոսների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա պարզաբանեց, որ մեդալը շնորհել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ամիրխանյանը պարգեւատրվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ մշակութային, հումանիտար կապերի զարգացման գործում ներդրման համար»,- հավելեց դեսպանը։