Արմենին իդիոտ գործով ձերբակալելու փորձը Արցախը տալու լակմուսի թուղթ է լինելու. Նաիրա Զոհրաբյան

«Կապիտուլյացիոն խաղաղության» սպրինտի ճանապարհին Նիկոլը, աբսուրդի հիմնադիր էժեն Իոնեսկուից ավելի Իոնեսկու հոգեվիճակի մեջ, փորձում է լռեցնել բոլոր էն լուրջ եւ փաստարկված հակազդեցությունները, որոնք չփշրվող ոսկորի նման կանգնած են իրենց կոկորդին։

Արմենին իդիոտ գործով ձերբակալելու փորձը Արցախը տալու լակմուսի թուղթ է լինելու։

Էսպես փորձ է արվելու լռեցնել բոլոր էն մարդկանց, ում խոսքը արժեք ունի։

Ինձ էլ երեւի մեղադրանք առաջադրվի դպրոցում ջրածնի ֆտորիդով քիմիայի կաբինետը գմփացնելու համար։

Եթե իմ տարեց ուսուցիչը որոշի նման աբսուրդ ցուցմունք տալ։

Սա Արմենի, երկրորդի կամ երրորդի հարցը չի։

Սա ներ ու արտահայաստանյան հարթակում գործոն դարձած անձանց տուպո փակելու որոշում է։ Դաշտը անիմաստ բալվաններին թողնելու, որոնց խոսքը կես սենթի արժեք անգամ չունի։

Հուսամ՝ սա բոլորս ենք հասկանում։

Մեզ ոչ շինծու քրեական գործերով ոչ էլ այլ տեսակի անմակարդակ ռեպրեսիաներով չեք կարող ոչ վախեցնել ոչ էլ լռեցնել

Մեզ ոչ շինծու քրեական գործերով ոչ էլ այլ տեսակի անմակարդակ ռեպրեսիաներով չեք կարող ոչ վախեցնել ոչ էլ լռեցնել:
Արմեն Աշոտյանը թուրքից չի վախեցել, ներքին թուրքն ում դռան շունն ա, որ դրանից վախենա։
Պարոն Աշոտյան ջան Ձեր հետ ենք, շատ ուժեղ եք ցավացրել խունտային և դրա կապիտուլյանտ դավաճան շեֆին, որ սենց ափալ թափալ հին գործերն են առաջ քաշում:

Խոշոր ավտովթար Երևանում․ 5 վիրավորներից 2-ը երեխաներ են. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 20․20-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհին բախվել են BMW ու Mersedess Vito մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանով 5 հոգի, որից երկուսը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, երեխաները՝ Սուրբ Աստվածամայր, իսկ չափահասները՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններ։

Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

ՄՈՏԱԿԱ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԻՆՁ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ. ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Մոտակա ժամանակահատվածում այս սրիկաները շատ զավեշտալի պատրվակով պլանավորում են ինձ ձերբակալել։
21:30 այս էջում կլինեմ ուղիղ եթերում։
Միացե’ք։
UPD: եթերը հետաձգվում է, լրացուցիչ կհայտնեմ»։

Գետափ-Մարտունի ավտոճանապարհի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորը. կան տուժածներ

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 5-ին, ժամը 16։16-ին ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են  ՀՀ ԱԻն-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 1954 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և գլորվել մոտակա ձորը (մոտ 20 մետր)։ Վարորդը և ուղևոր Լ․ Ջ․-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի  ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, իսկ ավտոմեքենան ուղղելու և ճանապարհի երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Պատուհանը բացել է, մտել բժշկական կենտրոն և փորձել գողություն անել

Նոյեմբերի 4-ին, ժամը 04.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը պատուհանից փորձում է մուտք գործել Դավիթ Բեկի փողոցի հասցեներից մեկը:

Նշված հասցե են մեկնել ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները: Պարզվել է, որ ժամը 04.00-ի սահմաններում 41-ամյա տղամարդը տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացել, մտել է Դավիթ Բեկի փողոցում գտնվող բժշկական կենտրոն և փորձել գողություն անել, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել` բռնվելով պարեկների կողմից:

41-ամյա հրազդանցին ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն

Արագածոտնի մարզում 43-ամյա որդին կասկածվում է 73-ամյա մորը ծեծի ենթարկելու և նրան կյանքից զրկելու մեջ. shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 15։15-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «Մարմնի բազմակի շրջանների սալջարդ, կապտուկներ, հեմատոմաներ, ձախից դեմքի, արմնկային շրջանի, ճաճանչոսկրային հոդի, դաստակի, զույգ ծնկների առաջնային մակերեսների  շրջանների ջնջխված վերքեր, կայացած ձախ ակնագնդի արյունահոսություն, ԳՈՒՏ, ուղեղային կոմա» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Արդեն հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 73-ամյա Սոնիկ Ղ․-ն էր։ Հարազատների հետ զրույցում նրանք պարզել են, որ վերջինս վնասվածքները ստացել է ծեծի հետևանքով։  Երեկ՝ կեսգիշերին մոտ, ոստիկանները Սոնիկ Ղ․-ին, ապօրինաբար՝ կյանքից զրկելու անմիջական ծագած հիմնավոր կասկածանքով՝ ձերբակալել և ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ 43-ամյա Վասակ Ղ․-ին, ում այնուհետև ներկայացրել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վասակ Ղ․-ն մահացած կնոջ որդին է և այս պահին գտնվում է ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայրում։

 Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 5-ի ցերեկը և 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 6-8-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Ինչպես հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ն էապես չի փոխվի, 7-8-ի ցերեկը՝ կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ նոյեմբերի 5-ի ցերեկը և 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ադրբեջանի էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականությունը չի փոխվելու․ Կեղծ խաղաղասիրության քողի ներքո միտված են մոլորցնելու միջազգային հանրությանը և թմրեցնելու մեր հասարակության զգոնությունը․ Արցախի ՄԻՊ


Այսօր Արցախի Խրամորթ գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակված թիրախային կրակոցներն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող էթնիկ ատելության և ցեղասպանական քաղաքականության հերթական ապացույցն են, հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկությունների համաձայն՝ դեպքն արձանագրվել է նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:30 սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի վարչական տարածքում գտնվող դաշտում։ Արձակված կրակահերթերի հետևանքով վնասվել է Ստեփանակերտի բնակիչ Կ. Մարտիրոսյանին պատկանող «Բելառուս» մակնիշի տրակտորը, քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։ Կրակահերթերի հետևանքով ամբողջությամբ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։

 

Խաղաղության մասին խոսող և Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության կեղծ խոստումներ տվող ադրբեջանական իշխանությունները և զինված ուժերը շարունակում են վարել Արցախի ժողովրդի ամենատարրական իրավունքների լայնածաված խախտումների հանգեցնող, ֆիզիական և հոգեբանական անվտանգությունը խաթարող հանցավոր քաղաքականություն։

Բազմիցս ընդգծել ենք, որ խաղաղ բնակավայրերի հարևանությամբ գտնվող ռազմական հենակետերն ուղիղ սպառնալիք են խաղաղ բնակչության կյանքի և տարրական այլ իրավունքների համար, որի սպառնալից հետևանքներին հրադադարի հաստատումից հետո ականատես ենք եղել բազմիցս։

 

Ադրբեջանական էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականությունը չի փոխվել և չի փոխվելու։ Այն, ինչ արվում է կեղծ խաղաղասիրության քողի ներքո, միտված է մոլորցնելու միջազգային հանրությանը և թմրեցնելու մեր հասարակության զգոնությունը»,- հայտարարել է Արցախի ՄԻՊ-ը։