Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարտոֆիլային մակարդակի բառակույտը Արցախի մասին մնաց անպատասխան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարտոֆիլային մակարդակի բառակույտը Արցախի մասին մնաց անպատասխան:

Ասում էր՝ նույնիսկ այծեր չկա՞ն:

Այո, կարող է ասել, որ այդ հողերում անգամ коза չկա, որովհետև նրան պատասխանող չեղավ և որովհետև մեզ ներկայացնում է մի козёл:

Ու՞ր է պլոճիկդ, Նիկո՛լ:

Համադասարանցիները փորձում են երեխային մեկուսացնել շրջապատից և կանխամտածված կերպով անտեսել, չներառել խմբի մեջ. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում խտրականության և տարբերակված մոտեցման ցանկացած դրսևորում՝ ուղղված յուրաքանչյուր երեխայի դեմ, և ընդգծում, որ յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական կամ հոգեկան բռնության բոլոր ձևերից, վիրավորանքից կամ չարաշահումից, հոգատարության բացակայությունից կամ անուշադրությունից, կոպիտ վերաբերմունքից կամ շահագործումից պաշտպանության իրավունք: Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ-ի տարածած հայտարարությունում` նվիրված դպրոցում բռնության և բուլինգի դեմ պայքարի միջազգային օրվան:

«Դպրոցում բռնության և բուլինգի, ներառյալ՝ կիբերբուլինգի դեմ պայքարի միջազգային օր

Քաղաքացին դիմել է Պաշտպանի աշխատակազմ և խնդրել աջակցություն իր երեխայի իրավունքների պաշտպանության ապահովման հարցում: Երեխան սովորում է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարանում և չի ցանկանում հաճախել դպրոց, քանի որ երեխայի նկատմամբ դրսևորվում է վատ վերաբերմունք և տարբերակված մոտեցում: Համադասարանցիները փորձում են երեխային մեկուսացնել շրջապատից և կանխամտածված կերպով անտեսել, չներառել խմբի մեջ: Խնդրի կարգավորման համար քաղաքացին դիմել էր դպրոցի տնօրենին, որին ի պատասխան ՝ տնօրենն առաջարկել է տվյալ դպրոց հաճախելու ցանկության բացակայության դեպքում երեխային տեղափոխել այլ ուսումնական հաստատություն:

Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասությունների շրջանակներում, որպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող անկախ մարմին, ուսումնասիրել է ծնողի կողմից բարձրացված հարցը և ձեռնարկել միջոցներ ուղղված խնդրի կարգավորմանը:

ՄԻՊ աշխատակազմի միջամտության արդյունքում՝ երեխան սկսել է ոգևորվածությամբ հաճախել դպրոց:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում խտրականության և տարբերակված մոտեցման ցանկացած դրսևորում՝ ուղղված յուրաքանչյուր երեխայի դեմ, և ընդգծում, որ յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական կամ հոգեկան բռնության բոլոր ձևերից, վիրավորանքից կամ չարաշահումից, հոգատարության բացակայությունից կամ անուշադրությունից, կոպիտ վերաբերմունքից կամ շահագործումից պաշտպանության իրավունք»:

Ամասիայում գայլի բացառիկ տեսակ է հայտնվել, հոշոտում են անգամ տնային շներին. Aravot.am

«Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն Մուշեղ Մուրադյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ տարածքում գայլերը շատացել են։ Վերջիններս մեծ վնասներ են պատճառել Շաղիկ գյուղի բնակիչներին՝ հոշոտելով 40 գլուխ անասունների։

Նա նաև ասաց, որ «Արփի լճի ազգային պարկի» աշխատակիցները ֆիքսել են 4 կապտավուն և մեկ սև գայլերի։ «Տեղի բնակիչներն ու մեր աշխատակիցները փաստում են, որ սև գայլ մեր տարածքում երբևէ չեն տեսել։ Տվյալ ցեղատեսակը նորություն է մեր համար»,-ասաց Մուշեղ Մուրադյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Պիկեն հայտարարել է Բարսելոնայից հեռանալու և կարիերան ավարտելու մասին

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, որ հեռանում է ակումբից և ավարտում է ֆուտբոլային կարիերան։

35-ամյա իսպանացին իր սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել:

«Դուք` երկրպագուներ, տվել եք ինձ ամեն ինչ: Հիմա, երբ իմ մանկության բոլոր երազանքներն իրականացան, ուզում եմ ասել, որ որոշում եմ կայացրել։ Ժամանակն է ավարտել ճանապարհորդությունը: Ես միշտ ասել եմ, որ ինձ համար «Բարսելոնայից» բացի այլ թիմեր չկան։ Այդպես էլ կլինի։ Շաբաթ օրը ես կանցկացնեմ իմ վերջին հանդիպումը «Կամպ Նոուում»։ Ես կդառնամ սովորական երկրպագու, կաջակցեմ թիմին։ «Բարսելոնայի» հանդեպ սերս կփոխանցեմ երեխաներիս, ինչպես ընտանիքս է փոխանցել ինձ։ Եվ դուք ինձ ճանաչում եք, վաղ թե ուշ ես կվերադառնամ: Կհանդիպենք «Կամպ Նոուում»»։

Պիկեն Բարսելոնայի սան է։ 2004 թվականին նա լքել է ակումբի ակադեմիան և տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ խաղացել է մինչև 2008 թվականը (բացառությամբ 2006/07 մրցաշրջանի, երբ նա վարձավճարով հանդես է եկել «Սարագոսայում»։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Պիկեն հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան, երկրի Սուպերգավաթը և Անգլիայի լիգայի գավաթը, ինչպես նաև դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։

2008 թվականին Պիկեն վերադարձել է «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբում անցկացրել է 14 տարի։ 8 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, 7 անգամ Իսպանիայի գավաթը, 6 անգամ՝ երկրի Սուպերգավաթը, 3 անգամ Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը։

Իսպանիայի հավաքականի կազմում Պիկեն դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։

Ֆուտբոլիստի կարիերայի վերջին հանդիպումը Պիկեն «Բարսելոնայի» կազմում կանցկացնի «Ալմերիայի» դեմ՝ նոյեմբերի 5-ին։

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 4-7-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:

Քամին՝ արևմտյան` 3-6 մ/վ, նոյեմբերի 3-ին, 5-6-ն առանձին հատվածներում սպասվում է նաև քամու ուժգնացում` 15-18 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում նոյեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արմավիրում վթարից տուժածներից 2-ը տեղափոխվել են Երեւան.  նրանք ստացել են գանգուղեղային տրավմա

Արմավիրի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, նրանցից երկուսը, որոնք ստացել էին գանգուղեղային տրավմա, տեղափոխել են Երևան։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության  նախարարությունից:

5 տուժած այս պահին դեռ հետազոտվում է Արմավիրի բկ-ում, նախնական ախտորոշմամբ նրանք ունեն վերջույթների սալջարդ։

Վթարի հետևանքով 4 մարդ զոհվել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը:

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր նոյեմբերի 3-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:

Արցախի ԱԺ-ն կողմ է քվեարկել Սահմանադրության փոփոխության նախագծին

Նոյեմբերի 3-ին գումարվել է ԱՀ Ազգային ժողովի հերթական նիստը:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ օրակարգում երկրորդ ընթերցման ներկայացված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծն էր:

Նախագծի վերաբերյալ  նախատեսված գրավոր  առաջարկների ներկայացման ժամկետը սահմանվել էր  մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը, ժամը 17:00-ն:

ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը  տեղեկացրեց, որ նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել:

ԱԺ գլխադասային  հանձնաժողովի եզրակացությունը  նախագծի վերաբերյալ դրական էր:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 80-րդ հոդվածի համաձայն, մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվել Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Գերագույն դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը հետևյալ բովանդակությամբ.

«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 142-րդ հոդվածի 2-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով դիմել Արցախի Հանրապետության Գերագույն դատարան:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից»:
Որոշումն ընդունվել է 30 կողմ ձայնով:

Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի մասին հարցի քննարկումը  «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով ընդատվել է մինչև Գերագույն դատարանի որոշումը ստանալը»,- ասվում է հաղորդագրությունում:

Բրյուսելում տեղի է ունեցել Գրիգորյանի եւ Մուստաֆաևի նախագահությամբ նիստը. կողմերը պայմանավորվել են արագացնել գործընթացը

Նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Մինչ նիստի մեկնարկը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պատվիրակություններին, հաջողություն է մաղթել հանձնաժողովների աշխատանքներին և վերահաստատել Եվրոպական միության պատրաստակամությունը հետագայում ևս օժանդակություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման հարցերում:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն իրենց ողջույնի ելույթներում երախտագիտություն են հայտնել ԵՄ խորհրդին հանդիպման լավ կազմակերպման համար։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձ են կատարել կազմակերպչական և ընթացակարգային հարցերի։

Հանձնաժողովների համատեղ գործունեության իրավական շրջանակների ձևավորման նպատակով՝ կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների չորրորդ նիստի անցկացման ամսաթիվը և վայրը։

Բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը և «Զիլ» մակնիշի բեռնատարը․ Զոհեր ու տուժածներ կան

Նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

Պարզվել է, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը:

Նախնական տվյալներով՝ կա 4 զոհ և 5 տուժած: