Ստորագրել սեղանին եղած փաստաթուղթը նշանակում է ստորագրել սեփական վճիռը.Հովհաննիսյան

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը սուր ընկալումներ և զգացումներ է հարուցում
հակամարտող երկրների հասարակությունների շրջանում: Հարցի վերաբերյալ քննարկումներն ու ուսումնասիրությունները կարող են օգնել հաղթահարել կարծրատիպային ընկալումները, մեղմել կոնֆլիկտի սուր կողմերը:
Հասարակության պատկերացումները միաչափ չեն այս առիթով, հարցը տրամաբանված և իրատեսական ընկալում չունի: Սա, իր հերթին, հիմք է հանդիսացել հիմնախնդիրը քաղաքական շահարկումների և մոլորությունների առիթ դարձնելու համար: Պաշտոնական դիրքորոշումը, սակայն, ունի իր հստակ սահմանները, որոնք խախտելը մահավճռի ազդեցություն կարող է ունենալ: Հասարակության տրամադրություններն ու բանակցային շրջանակը չունեն հատման կետեր. հարցի լուծման առաջարկվող լուծումը հանրային
ընդունելության չի արժանացել: Ստորագրել սեղանին եղած փաստաթուղթը նշանակում է ստորագրել սեփական վճիռը: Գնա՞լ կոնֆլիկտը իրապես լուծելու ճանապարհով և կանխել աղետը, թե՞ լուծման իմիտացիա անել և իշխանության հարց լուծել. քաղաքական այս հարցին նիկոլ պատասխան պետք է տաս։

Ոսկու գինը մնացել է կայուն

Երեքշաբթի առավոտյան ոսկու գինը թույլ փոխվում է, վկայում են աճուրդների տվյալները։ Շուկաները շարունակում են սպասել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նիստի արդյունքներին։

Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում ավելացել է 1,25 դոլարով կամ 0,08 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 641,95 դոլար։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 1,69 տոկոսով՝ մեկ ունցիան 19,442 դոլար։

Discord-ը 3 ամսում արգելափակել է ավելի քան 28 միլիոն օգտահաշիվ

2022 թ. ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում Discord ակնթարթային հաղորդագրությունների ծառայության ադմինիստրատորներն արգելափակել են 28,370 սերվեր և 28,501,311 օգտահաշիվ։ Այս մասին են վկայում ծառայության անվտանգության հաշվետվության տվյալները։

Discord-ը երեք ամսում արգելափակել է 767,363 օգտահաշիվ քաղաքականության խախտումների համար, ինչը 27%-ով պակաս է նախորդ եռամսյակում նույն պատճառով արգելափակված 1,054,358 օգտահաշիվներից:

Եվս 27,733,948 օգտահաշիվ արգելափակվել է սպամի կամ սպամի հետ կապված այլ իրավախախտումների պատճառով:

Սա 6,5%-ով ավելի է նախորդ եռամսյակում գրանցված ցուցանիշից, երբ հարթակն արգելափակել էր 26,017,742 սպամ օգտահաշիվ։

Ըստ զեկույցի՝ 2022 թ․ ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում պլատֆորմի ադմինիստրատորները նաև հեռացրել են 28,370 սերվեր, ինչը 29%-ով պակաս է նախորդ եռամսյակում հեռացված 40,009 սերվերից:

Discord-ը օգտատերերին հնարավորություն է տալիս բողոքարկել իրենց հաշիվների նկատմամբ ձեռնարկված գործողությունները, եթե նրանք կարծում են, որ իրենց նկատմամբ անարդար են վարվել: Պլատֆորմի ադմինիստրացիան նաև քննարկում է բողոքները, և եթե պարզվում է, որ իրոք սխալ է թույլ տրվել, ապա հաշիվը վերականգնվում է։ Ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում հարթակը ստացել է 122,714 դիմում, ինչը 8,5%-ով ավելի է նախորդ եռամսյակի համեմատ:

Բողոքարկումից հետո 733-ի դեպքում օգտահաշիվները վերականգնվել են։

Ո՞ր խախտումների համար են Discord-ում արգելափակում օգտահաշիվները
532,498 օգտահաշիվ և 15,163 սերվեր արգելափակվել է երեխաների անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով:
147,249 օգտահաշիվ արգելափակվել է, 2326 սերվեր ջնջվել է անցանկալի սեռական բովանդակության պատճառով։
Ինտերնետային ոտնձգությունն ու ծաղրը հանգեցրել են Discord-ում 13,779 օգտահաշվի և 598 սերվերի արգելափակման։
6150 օգտահաշիվ և 1677 սերվեր արգելափակվել է վնասակար ծրագրեր տարածելու, խաղերի միջոցով իրականացվող հաքերային ծրագրեր կամ մարդկանց մոլորեցնելու միջոցով խաբող ծրագրերի առքուվաճառքի կամ փոխանակման, ինչպես նաև նույնականացման թոքեններ գողանալու նպատակով պլատֆորմն օգտագործելու համար:
Ատելության խոսքի համար հեռացվել է 5719 օգտահաշիվ և 713 սերվեր։ Նախորդ եռամսյակի համեմատ արգելափակված օգտահաշիվների թիվը նվազել է համապատասխանաբար 35%-ով և 25%-ով։
3400 օգտահաշիվ և 351 սերվեր հեռացվել է հարթակը մանիպուլացնելու հետ կապված խնդիրների պատճառով, որոնք կապ չունեն սպամի հետ: Եվս 27,733,948 օգտահաշիվ արգելափակվել է սպամի կամ սպամի հետ կապված իրավախախտումների պատճառով:

Սոչիում կայացած եռակողմ հայտարարությունը ոչ մի կերպ չի բխում հայկական կողմի շահերից. «Ապրելու երկիր»

Սոչիում կայացած եռակողմ հայտարարությունը ոչ մի կերպ չի բխում հայկական կողմի շահերից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Որևէ խոսք չկա այն մասին, որ ադրբեջանական զորքերը պետք է հետ քաշվեն Հայաստանի սուվերեն տարածքից։

Չկան առարկայական պայմանավորվածություններ հայ ռազմագերիների վերադարձի մասին։ Փոխարենը, խոսվում է սահմանների անձեռնամխելիությունից, և դա արվում է այն պայմաններում, երբ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները արդեն մեկ տարուց ավելի է՝ գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո։

Այս փաստաթուղթը չի արտահայտում նաև արցախահայության կամքը։ Մասնավորապես տեքստի մեջ տեղ գտած «տեղակայման գոտի» արտահայտությունն ամբողջովին ներկայացնում է ադրբեջանական դիրքորոշումը։ Որևէ փաստաթուղթ, որը չի արտահայտում տեղաբնիկ ժողովրդի՝ իր հողում ապրելու իրավունքը, դուրս է որևէ միջազգային նորմից։

Ադրբեջանի նախագահի երազանքը՝ տեսնել Արցախն առանց հայերի, դեռ երկար է բախվելու Արցախի ժողովրդի դիմադրությանը։ Հողը, որտեղ ապրում է Արցախի ժողովուրդը, «տեղակայման գոտի» չի կարող լինել որևէ մեկի համար։ Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի անմիջական ներգրավվածության։

Թեհրանում ընթանում են Հայաստանի վարչապետի եւ Իրանի նախագահի բանակցությունները

Թեհրանում՝ Սաադաբադ համալիրում, ընթանում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի բանակցությունները, գրում է Mehr-ը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի ժամանել է Իրան՝ նախագահի Ռայիսիի հրավերով։

Փաշինյանին դիմավորել է Իրանի փոխնախագահ, Պլանավորման եւ բյուջետային հարցերի կազմակերպության ղեկավար Մասուդ Միր-Քազեմին։

Այնուհետև Ռայիսին պաշտոնապես դիմավորել է Փաշինյանին Թեհրանում Սաադաբադ համալիրում։

Դիմավորման արարողությունից հետո Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և Հայաստանի վարչապետի միջև սկսվել են երկկողմ բանակցությունները։

Իրանի և Հայաստանի բարձրաստիճան պատվիրակությունների բանակցությունների կարեւորագույն թեմաներն են տարբեր քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հիմնական խնդիրների շուրջ մտքերի փոխանակումը։

ԱՄՆ-ի դեմոկրատ սենատորը պահանջում է, որ իշխանությունները ստուգեն Սաուդյան Արաբիայի մասնաբաժինը Twitter-ում

ԱՄՆ դեմոկրատ սենատոր Քրիս Մըրֆին ցանկանում է, որ իշխանությունները ստուգեն Սաուդյան Արաբիայի մասնաբաժինը Twitter-ում՝ Իլոն Մասկի կողմից հարթակը ձեռք բերելուց հետո:

Մըրֆին խնդրել է Օտարերկրյա ներդրումների հարցերով կոմիտեին, որը վերանայում է օտարերկրյա գնորդների կողմից ամերիկյան ընկերությունների ձեռքբերումները, «հետաքննություն անցկացնել Սաուդյան Արաբիայի կողմից Twitter-ը գնելու հետեւանքների վերաբերյալ՝ ազգային անվտանգության առումով»:

Ուրբաթ Սաուդյան Արաբիայի Kingdom հոլդինգը և արքայազն Ալվալիդ բեն Թալալի մասնավոր գրասենյակը հայտարարել են, որ իրենք կշարունակեն Twitter-ի 1,89 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսերի սեփականատերը լինել:

Վթարից 15 օր հետո 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արմավիր-Հացիկ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար էին բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-21154» մակնիշի մեքենաներ: Ոստիկանությունից հայտնում են, որ vարորդները և «ՎԱԶ-21154»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Հոկտեմբերի 31-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-21154»-ի ուղևորը՝ 1983 թ. ծնված Հակոբ Վարդանյանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

Մեկ օրում բացահայտվել է 77 հանցագործության դեպք. Ավտոմեքենա փախցնել, խուլիգանություն, բռնության կոչեր

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 77 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ mասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 10-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 5, բնակարանային գողության՝ 3, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման ու բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, անձնական կամ ընտանեկան գաղտնիությունը խախտելու, ծնողի և երեխայի տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, ֆիզիկական ներգործության ու դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 11 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հարավային Կովկասում կոտրվում են սովորական շատ հարացույցներ. Հայաստանում Ռուսաստանի դեսպան

Տեղի է ունենում աշխարհակարգի խոր վերափոխություն, ինչն արտացոլվում է այդ թվում Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա, որտեղ կոտրվում են շատ հարացույցներ, որոնց մենք վարժվել ենք վերջին տասնամյակներին։ Այս մասին «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային համաժողովում նոյեմբերի 1-ին ասել է Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա գնահատմամբ՝ միջոցառումը տեղի է ունենում հատուկ իրադրությունում, երբ աշխարհն աննախադեպ մարտահրավերների առջեւ է կանգնած։ Նա նշել է, որ այսօրվա ընթերցումների թեմատիկան հենց արտացոլում է առավել սուր եւ հրատապ հարցերը, որոնք իմաստավորում են պահանջում։ «Մեր պետությունները նման հանձնարարականների կարիք չունեն»,- ավելացրել է դեսպանը։

Ալիևը և նիկոլը հանգամանքների բերումով չգիտեն,որ խոզը որքան էլ չաղ ու պարարտ լինի, միևնույն է շատ արագ վերածվում է խորովածի ֆարշի, երբ տերերը որոշում են քաղաքից դուս քեֆի գնալ.Աղաջանյան

Նիկոլը գիտակցաբար կամ բնազդով գնում է պետության վերացման ճանապարհով։ Հայաստանը հանձնելու նրա քայլերն այլ կերպ հնարավոր չէ բացատրել։Հայաստանը,այս պարագայում կարող է օգնել միայ ՌԴ-ն ։
«Խաղաղության դարաշրջանի» լոզունգի ներքո թուրքը մտնում է մեր բնակավայրերը, իսկ Նիկոլը խոսում է ինչից ասես՝ ասֆալտից։ Նա հանձնում է, որ փրկվի։
Իսկ այսօր ՀՀ շահերը Սոչիում ներկայացնում է ՌԴ նախագահը:
Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի համատեղ լուսանկարը՝ ընդհանուր անձրևանոցի տակ, չափազանց խոսուն է: Պարզ է, որ ՌԴ նախագահը ուզում է հասկացնել, որ Հայաստանը գտնվում է ռուսական հովանոցի տակ,նույն է թե պաշտպանության տակ: Այսինքն ՀՀ շահերը ներկայացնում է Պուտինը,ոչ թե նիկոլ փաշինյանը:
Վերջին շրջանում շատերը կասկածի տակ են դնում այդ հովանոցի պիտանելիությունը, պնդելով որ այն այնքան մաշված է, որ անընդունակ է ապահովել անգամ Ռուսաստանի անվտանգությունը, ուր մնաց Ռուսաստանի հույսին մնացածներինը: Բայց այսօր Փաշինյանը այնքան անընդունակ է ու անպաշտպան,որ չկարողացավ ալիևի նման իր գլխավերևում պահել իր հովանոցը, և չապավիներ ռուսականին: Կարող էր իր գլխավերևում պահել ամերիկյան կամ ԵՄ տարբերանշաններով հովանոց,բայց, եթե նիկոլի փոխարեն լիներ Հայ ղեկավար,այլ ոչ թե նիկոլը,ամպայման կպահեր իր անձրևանոցը:
Թուրքիայի ու նրա դաշնակից Ադրբեջանի դիրքորոշումները վերջին շրջանում էականորեն տարբերվում և նույնիսկ հակադրվում են ռուսականին: Այսօրվա հանդիպումը ևս դրա վկայությունն է ՌԴ նախագահը խոսում է արցախյան հակամարտության կարգավորման մասին, ալիևն ասում է դրա մասին խոսելու բան չկա, մենք արդեն դա կարգավորել ենք: Ալիևը և նիկոլը հանգամանքների բերումով չգիտեն,որ խոզը որքան էլ չաղ ու պարարտ լինի, միևնույն է շատ արագ վերածվում է խորովածի ֆարշի, երբ տերերը որոշում են քաղաքից դուս քեֆի գնալ:
Իմ համար ցանկացած ձևաչափ ընդունելի չէ,եթե Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում,դա կլինի ռուսական,թե արևմտյան:
Արցախը մնալու է հայկական: