Իրանում 100 հազար դոլարի ներդրում իրականացրած օտարերկրյա քաղաքացիները կարող են 5 տարվա կացության թույլտվություն ստանալ

Իրանում 100 հազար դոլարի ներդրում իրականացրած օտարերկրյա քաղաքացիները կարող են ստանալ 5 տարվա կացության թույլտվություն:

ParsToday-ի փոխանցմամբ, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի գլխավորությամբ կայացած նիստում իսլամական խորհրդարանի ներկայացուցիչները նշել են, որ այս որոշումը կապիտալ կներգրավվի երկիր:

Իրանի ՆԳՆ-ն պարտավորվել է առավելագույնը մեկ ամսում, օտարերկրյա քաղաքացիներին, որոնք Իրանում առնվազն հարյուր հազար դոլարի երկարաժամկետ ներդրումներ կիրականացեն, Էկոնոմիկայի նախարարության հաստատումից հետո տրամադրել 5 տարվա կացության թույլտվություն:

Նշվում է, որ ավելի քան 80 միլիոն բնակչության և կիրթ աշխատուժի, կլիմայական բազմազանության, Կասպից ծովի և հարևան երկրների մի քանի հարյուր միլիոնանոց շուկայի ու համապատասխան ենթակառուցվածքային ցանցի առկայության շնորհիվ, Իրանը գրավիչ է ներդրողների համար:

Կարո Փայլանի հետ քննարկեցինք Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը. Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ՀՀ ԱԺ-ում ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին:

«Մեր եղբայր Կարո Փայլանին ուրախությամբ հյուրընկալեցի ԱԺ-ում։ Քննարկեցինք Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը»,- Ֆեյսբուքում գրել է նա։

Կա պատրաստ զանգված պայքարելու. Կան սոցիոլոգիական հարցումներ. Իշխան Սաղաթելյան

Օրվա իշխանությունն իր օտարերկրյա գործակալական ցանցերով, իրենց սպասարկուներով հետեւողականորեն փորձում են հանրությանը տրամադրել, որ այլ ելք չկա, որ եթե պայքարենք Արցախի համար, կկորցնենք նաեւ Հայաստանը, կունենանք նոր զոհեր, նոր կորուստներ, ամեն ինչ վերջացած է, թույլ ենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Այս գիծն անընհատ տրամադրում են հասարակությանը հուսահատության, որ կարողանան իրենց դավաճանական ծրագիրը հասցնեն ավարտին: Բայց մեր հանրությունը պետք է իմանա, որ սա միայն Արցախի հարց չէ, Արցախը կորցնելով կորցնելու ենք ամբողջ Հայաստանը: Առանց Արցախի չկա Հայաստան, Առանց Արցախի չի կարող լինել խաղաղություն: Սրանք հանրությանը մոլորեցնելով տանում են նոր ցեղասպանության ու կոտորածի: Արցախը զոհելով ուղղակի թշնամու զորքերն ու խրամատները մոտեցնելու ենք Երեւանին, հետեւաբար սա պայքար է առաջին հերթին Հայաստանի համար: Զիջելով չենք կարողանալու հասնել խաղաղության»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը վստահություն հայտվեց, որ կա պատրաստ զանգված պայքարելու, պետք է կարողանան այդ ուժերը համախմբել, մոբիլիզացնել. «Կան սոցիոլոգիական հարցումներ եւ մեր ժողովրդի ճնշղ մեծամասնությունը դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Ինչքա՞վ է պատրաստ դրա համար պայքարել, եթե մենք բացատրենք բոլոր վտանգները, վստահ եմ, որ հայ ժողովուրդը պատրաստ է: Ես գիտեմ, որ կան հիասթափված քաղաքացիներ, բայց ես վստահ եմ, որ նրանք նոյեմբերի 5-ի հանրահավաքին ներկա են լինելու»,-ասաց ընդդիմադիր գործիչը:

Նա խոստովանեց, որ «Դիմադրության» շարժման ընթացքում եղել են նաեւ կազմակերպական բնույթի խնդիրներ. «Մենք բոլորից լավ գիտենք մեր թերություններն ու սխալները, եւ ամեն ինչ անում ենք դա շտկելու եւ պայքարը հղթական ավարտին հասցնելու համար»:

Գնել Սանոսյանն Իրանում է. նախատեսված են մի շարք հանդիպումներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այսդ մասին տեղեկանում է ՏԿԵ նախարարությունից:
ԻԻՀ-ում նախատեսված են մի շարք հանդիպումներ։

Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի արտաքին գործերի նախարարի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։ Նա ընդգծել է հաղորդակցությունների ուղիները բաց պահելու անհրաժեշտությունը, տեղեկացրել է պետդեպարտամենտը։

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի Պետխորհրդի անդամ եւ արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։ Պետքարտուղարը քննարկել է հաղորդակցության ուղիները բաց պահելու եւ ամերիկա-չինական հարաբերությունները պատասխանատու ձեւով կառավարելու անհրաժեշտությունը»,- նշվել է պետդեպարտամենտի հայտարարությունում։

Նաեւ նշվել է, որ քննարկվել են Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում եւ դրա ազդեցությունը գլոբալ անվտանգության եւ տնտեսական կայունության վրա։ Բլինքենն ուշադրություն է հրավիրել Հայիթիում հումանիտար եւ անվտանգային ոլորտներում իրավիճակի վատթարացման վրա, ինչպես նաեւ նշել է հետագա համակարգված գործողությունների անհրաժեշտության մասին՝ աջակցելու համար Հայիթիի ժողովրդին։

Նիկոլին պաշտպանելու ժամանակը չէ, դրանով զոհաբերում եք Հայաստանն ու Արցախը. Իշխան Սաղաթելյանը՝ ՔՊ-ականներին

Գաղտնիք չէ, որ այսօր Արցախը, Հայաստանը եւ հայ ժողովուրդը գտնվում են պատմական եւ ճակատագրական փուլում. Մեր զույգ հայկական պետությունները դիմագրավում են շատ ծանր մարտահրավերներ եւ այս պայմաններում հասարակության մեջ կա երկու հիմնական տեսակետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Մի տեսակետի հեղինակն այսօրվա իշխանություններն են, որոնք ասում են, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայով ավարտված պատերազմն այլեւս դատավճիռ է, մենք չունենք որեւէ ռեսուրս եւ հնարավորություն ստեղծված իրավիճակից դուրս գալեւ եւ մեր հանրությանն առաջարկում են նոր կորուստների եւ զրկանքների գնով գնալ ինչ-որ երեւակայական խաղաղության հետեւից: Ըստ էության, առաջարկում են՝ զիջել հայրենիքի մի մասը, մնացած մասը փրկելու համար:
Եվ կա իրավիճակից դուրս գալու երկրորդ տեսակետը, որն առաջարկում են ազգային ուժերը եւ ժողովուրդը. Դա պայքարի օրակարգն է: Դա այն է, որ նոյեմբերի 9-ը դատավճիռ չէ, չպետք է համակերպվել ստեղծված իրավիճակից, հայրենիքի մի մասը զիջելով կզիջենք ամբողջը եւ օրվա իշխանության առաջարկած ճանապարհը ըստ էության, կործանարար է:
Մենք առաջարկում ենք համախմբել ողջ հայ ժողովրդի ներուժը, վերականգնել Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը, մոբիլիզացնել համահայկական բոլոր հնարավոր ռեսուրսները եւ լծվել հայրենիքի պաշտպանության, անվտանգության եւ վերականգնման գործին»,-ասաց նա:
Սաղաթելյանի խոսքով, այն, ինչ երեկ տեղի ունեցավ Արցախում պատմական իրադարձություն էր, կարեւոր արձանագրում ի լուր ամբողջ աշխարհը: Նա առանձնացրեց մի քանի կարեւոր արձանագրումներ երեկվա հանրհավաքից.
«Առաջինը, որ Արցախի ժողովուրդը, պետական կառավարման մարմիններ, ԱԺ ուժերը մեկ մասնական ճակատով հայտարարեցին, որ Արցախը չի եղել եւ չի նելու Ադրբեջանի կազմում: Երկրորդ, շատ հստակ հայտարարեցին, որ Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած փորձ անընդունելի է Արցախի ժողովրդի համար եւ արժանանալու է դիմադրության: Երրորդը, Հայաստանի որեւէ իշխանություն չունի որեւէ իրավունք ստորագրելու որեւէ փաստաթուղթ, մորը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը: Չորրորդը, երեկ Արցախից շատ հստակ ուղերձ հղեցին համայն հայությանը, որ շարունակեք տեր կանգնել Արցախին, սատար կանգնել Արցախի ազգային շահերին, կանգնեք Արցախի կողքին: Իրենք շատ հստակ հայտարարեցին իրենց պայքարին տեր կանգնելու կարեւոր առաքելության մասին»:
Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ հիմա գնդակը Հայաստանի դաշտում է. «Մենք երեկ արագ արձագանքեցինք Արցախին հնչած կոչին: Նոյեմբերի 5-ին, ժամը 15.00-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրում ենք հանրահավաք: Այդ հանրահվաքը միասնության հանրհավաք է: Միասնություն որեւէ անձի կամ ընդդիմության շուրջ, այլ միսնություն Արցախի ինքնիշխանության շուրջ, Հայաստանի տարածքային ամբողջության եւ անվտանգության շուրջ: Հանրահավաքը հրավիրել է «Դիմադրության» շարժումը, բայց դա հայ ժողովրդի հանրհավաքն է: Հետեւբար ՀՀ քաղաքացին մասնակցելով դրան, նախ պետք է արձանագրի, որ տեր է իր հայրենիքին եւ այդ հայրենիքը սակարկման ենթակա չէ: Երկրորդը. «Հայ մարդը մասնակցելով հանրահավաքին արձանագրելու է, որ ՀՀ իշխանությունները չունեն որեւէ մանդատ երկիրը նոր զիջումների ու կորուստների տանելու համար: Օրվա իշխանությունն իրավունք չունիստորագրելու որեւէ փաստաթուղթ , որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը»:
Իշխան Սաղաթելյանը դիմեց Հայ եկեղեցին եւ Վեռհափառին՝ ակնկալելով իր օրհնությունն ու աջակցությունը այդ հանրահավաքին. «Երկրորդը դիմում եմ մեր մտավորականությանը, գիտական համայնքին, այս ճակատագրական պահին կոչով հանդես գան, մասնակցեն հանրհավաքին՝ ցույց տալու հայ մտավորականության կամքը: Դիմում եմ երիտասարդությանը՝ ոտքի կանգնեք, եկեք միասին տեր կանգնենք մեր հայրենիքին, եկեք միասին ստանձնեք պատասխանատվություն մեր երկրի ճակատագրի նկատմամբ: Դիմում եմ բոլոր քաղաքական ուժերի՝ մի կողմ դնենք կուսակցական, քաղաքական շահերը, մրցակցությունը եւ համախմբվել այս կարեւոր նպատակի շուրջ: Դիմում եմ քաղաքական մեծամասնությունը, որ Նիկոլին պաշտպանելու ժամանակը չէ, դրանով զոհաբերում եք Հայաստանն ու Արցախը: Դեռ ուշ չի, մտածեք, խելքի եկեք, մի առաջնորդվեք զուտ անձնական եւ Նիկոլի պաշտպանության շահերով»,-հայտարարեց նա:

Ալիեւը մեկնել է Սոչի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 31-ին աշխատանքային այցով մեկնել է Սոչի, տեղեկացրել է պետության ղեկավարի պաշտոնական կայքը։

Այսօր Իլհամ Ալիեւը Սոչիում եռակողմ հանդիպում պետք է ունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այնքան մոլլի հակառուս են, որ պատրաստ են կարիճի նման սեփական մարմի՞նը խայթել.Զաքարյան

Ովքե՞ր են այն մարդիկ, որ փորձում են, անգամ ստեղծված իրավիճակում, քննադատել Արցախում տեղի ունեցած հանրահավաքը:
Նրանք թուրքական շահերի ներկայացուցիչնե՞ր են, որոնք հատուկ հանձնարարությու՞ն են ստացել:
Այնքան մոլլի հակառուս են, որ պատրաստ են կարիճի նման սեփական մարմի՞նը խայթել:

Վատ ծնողների զավակներ են, որոնց կյանքը չարակամ, ցինիկ կամ անդաստիարա՞կ է դարձրել:

Հանուն արևմտյան շահերի` ռուսական գործոնի դեմ ամեն գնով հերոսաբար մարտնչողնե՞ր են…

Ի՞նչ անուն տաս նրանց, ովքեր հայության մոտ առաջ եկած համախմբման և սպառնալիքները հաղթահարելու փոքրիկ հույսերն անգամ պատրաստ են քննադատել, հանուն իրենց էժանագին տերերի:

Առայժմ պետք է անտեսել, տրորել այդ կարծիքներն ու առաջ անցնել: Դեռևս ժամանակ չկա նրանցող զբաղվելու: Բայց ինչ-որ ժամանակ հետո` դա պարտադիր սանիտարական աշխատանք է, որ պետք է իրականացվի:

Վերաբացվել է Կորխի Սուրբ Ստեփանոս եկեղեցին

Ջավախքի Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղում տեղի է ունեցել Սուրբ Ստեփանոս եկեղեցու հանդիսավոր բացումը։ Jnews-ի հաղորդմամբ, օծման արարողակարգը կատարեկ է Հայաստանի Արմավիրի թեմի ղեկավար Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, մասնակցությամբ՝ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի առաջնորդական փոխանորդ Տեր Նշան վրդ. Համայակյանը, ՀԱԵ Վրաստանի թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը և այլոց:
Օծման արարողությունից հետո տեղի է ունեցել մատաղի հյուրասիրություն, որին հաջորդել է համերգ՝ տեղի «Ջավախք» համույթի և Հայաստանից հրավիրված երգիչների մասնակցությամբ։
Եկեղեցին վերականգնվել է Կորխ գյուղի 12 բարերարների դրամական միջոցներով։
«Մանկուց երազում էինք եկեղեցի ունենալ, որտեղ կկարողանայինք պատարագ մատուցել: Եվ հիմա, չնայած բազմաթիվ դժվարություններին, մենք կարողացանք վերականգնել մեր եկեղեցին։ Սա տոն է ոչ միայն մեր գյուղի, այլև ողջ Ջավախքի բնակիչների համար, որոնց համար մեր եկեղեցու դռները միշտ բաց են»,- ասել է բարերարներից Սերգեյ Ղանդիլյանը։
Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը կառուցվել է 19-րդ դարի վերջին, մշակութային ժառանգություն է ճանաչվել 2017թ.-ին: Կարգավիճակը շնորհվել է Վրաստանի Մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեի հրամանով։ Երկար ժամանակ այն ավերված վիճակում էր գտնվում:

Լաչինի միջանցքի համայնքներից Հայաստան տեղափոխված 104 ընտանիքի տրամադրվել է միանվագ դրամական աջակցության

Հոկտեմբերի 28-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից Լաչինի միջանցքի համայնքներից Հայաստան տեղափոխված 104 ընտանիքի՝ 299 անձի, տրամադրվել է միանվագ դրամական աջակցություն։ Շահառու ընտանիքներին տրամադրվել է 75,000-ից 181,000 ՀՀ դրամ՝ ընտանիքի անդամների թվի հաշվարկով:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունից հայտնում են, որ համապատասխանաբար՝ 1 անձից բաղկացած ընտանիքին տրվել է՝ 75,000 ՀՀ դրամ, 2 անձից բաղկացած ընտանիքին՝ 107,500 ՀՀ դրամ, 3 անձից բաղկացած ընտանիքին ՝ 132,000 ՀՀ դրամ, 4 անձից բաղկացած ընտանիքին՝ 156,500 ՀՀ դրամ, 5 և ավելի անդամից բաղկացած ընտանիքներին՝ 181,000 ՀՀ դրամ։
Ընդանուր առմամբ տրամադրվել է 12 720 500 ՀՀ դրամի աջակցություն:
Ծրագիրն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։ Հարցերի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել ՀԿԽԸ թեժ գիծ՝ 8184 հեռախոսահամարով։