Դավադիր խունտային պետություն վստահելը նույնն է, որ կապիկի ձեռքը նռնակ տաս». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից. Հայաստան-Սփյուռք համաժողով` առանց Սփյուռքի, առանց Արցախի, առանց Եկեղեցու, առանց Սփյուռքը միավորող հիմնական կառույցների և առանց Սփյուռքի նախարարության: Դավադիր խունտային պետություն վստահելը նույնն է, որ կապիկի ձեռքը նռանակ տաս:

Հայաստան-Սփյուռք ռազմավարական նշանակության գործակցությունը դարձրել են պատեհապաշտության և ապազգային մարգինալության աննպատակ հավաքի:

Սրանց ելույթների և գործունեության բովանդակության հետ ծանոթացեք ու ամեն բան պարզ կլինի:

Արցախի նախագահի մոտ քննարկվել են արտաքին քաղաքական վերջին զարգացումները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ տեղի ունեցող արտաքին քաղաքական վերջին զարգացումները և ԱՀ իշխանությունների գործողություններն այդ առումով:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +18+20։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +9 + 14,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1 — 3, ցերեկը՝ + 11 + 13,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +14+16,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -4 + 1, ցերեկը՝ + 10 + 14,

Լոռիում՝ գիշերը՝ -1 -5, ցերեկը՝ + 13+ 17,

Տավուշում՝ գիշերը՝ -1 + 4, ցերեկը՝ + 14 + 18,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +7 + 11,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +13+18,

Արարատում՝ գիշերը՝ +1 + 5, ցերեկը՝ + 17 + 21,

Արմավիրում՝ գիշերը 0 + 4, ցերեկը՝ + 15 + 20,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +12+14,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +17+21,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +18+23,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2 + 2, ցերեկը՝ + 11 + 16,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +3+ 7, ցերեկը՝ + 16 + 21

Կիեւն ահաբեկչություն է իրականացրել Սեւծովյան նավատորմի նավերի եւ Սեւաստոպոլում քաղաքացիական նավերի վրա․ ՌԴ ՊՆ

Կիեւն ահաբեկչություն է իրականացրել Սեւծովյան նավատորմի նավերի եւ Սեւաստոպոլում քաղաքացիական նավերի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր առավոտյան ժամը 04:20-ին Կիեւի ռեժիմն ահաբեկչական հարձակում է իրականացրել Սեւծովյան նավատորմի նավերի եւ քաղաքացիական նավերի վրա, որոնք գտնվում էին Սեւաստոպոլի ռազմակայանի արտաքին եւ ներքին ռեյդերի վրա»,-հայտնել է նախարարությունը։
Ըստ ՊՆ տվյալների՝ հարձակմանը ներգրավվել է ընդհանուր առմամբ ինը անօդաչու թռչող սարք եւ յոթ ինքնավար ծովային անօդաչու սարք։

ԱՄՆ գազի պաշարները բավարար չեն լինի` Եվրոպայում Ռուսաստանի թողած բացը լրացնելու համար. BloombergNEF

ԱՄՆ գազի պաշարները բավարար չեն լինի` Եվրոպայում Ռուսաստանի թողած բացը լրացնելու համար, հայտարարել են BloombergNEF-ի ռազմավարները։

ԱՄՆ-ն դարձել է հեղուկ բնական գազի աշխարհի ամենամեծ արտահանողը, որի մեծ մասը գնում է Եվրոպա, քանի որ ռուսական գազի հոսքերը նվազել են, եւ մայրցամաքը այս ձմռանը բախվել է խոշոր էներգետիկ ճգնաժամի: Միջազգային էներգետիկ գործակալությունը նախազգուշացրել է, որ նույնիսկ գազի գրեթե ամբողջական մատակարարման դեպքում Եվրամիությունը դեռեւս կանգնած է մատակարարման դեֆիցիտի լուրջ վտանգի շեմին։
ԱՄՆ-ի գազի մատակարարումները այժմ ծածկում են Եվրոպայի ՀԲԳ-ի սպառման 40 տոկոսը, ասվում է BloombergNEF-ի զեկույցում։

«Տարեկան կտրվածքով աճը բավարար չէ ռուսական խողովակաշարերով մատակարարումների ընդհանուր անկումը փոխհատուցելու համար, քանի որ այդ ծավալների մոտ կեսը բաժին է հասնում ՀԲԳ-ի ավելացումներին»,-ասում է BNEF-ի վերլուծաբան Արուն Թուրան: Սա նշանակում է, որ ակնկալվում է, որ Եվրոպա գազի արտահանումը կկազմի հաջորդ ամառ սպառվողի միայն մասը՝ էլ ավելի մեծ խնդիրներ ստեղծելով էներգակիրների թանկացման ֆոնին։

Ռոնալդուի առանձնատունը ամենաթանկն է Պորտուգալիայում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի առանձնատունը ամենաթանկն է Պորտուգալիայում, գրում է բրիտանական The Sun-ը։

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի արվարձանում գտնվող երեք հարկանի առանձնատունն ունի 2720 քմ տարածք։ Հողատարածքի եւ շինարարության համար ֆուտբոլիստը վճարել է 18 միլիոն ֆունտ ստերլինգ։ Առանձնատան ներքին հարդարման աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի։
Ռոնալդուի պայմանագիր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կավարտվի հաջորդ ամռանը։ Հնարավոր է՝ նա ազատ գործակալի կարգավիճակում վերադառնա Լիսաբոնի «Սպորտինգ», որտեղ սկսել է պրոֆեսիոնալ կարիերան։

Երկրաշարժ Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում. երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի գյուղերում

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:39-ին, Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի՝ Արմավիր քաղաքից 14 կմ հարավ-արևելք, 2.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի Վարդանաշեն, Մարգարա և Նալբանդյան գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ։

Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին

Այսօր, հոկտեմբերի 29-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Ավելի քան երկու ժամ տևած զրույցն ընթացել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ: Զրույցին մասնակցել է նաև Առաջին նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը:

Ոչ մարտական պայմաններում մահերի քննությունը՝ գլխավոր դատախազի ուշադրության կենտրոնում. Ա. Վարդապետյանը Սյունիքում է

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր: Այսմասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազության հանրաին կապերի բաժնից:

Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Կապան համայնքում գտնվող՝ Սյունիքի մարզի դատախազությունում, որին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզի իրավապահ կառույցների ղեկավարները, մարզի դատախազն ու դատախազության դատախազները, ինչպես նաև Գորիսի կայազորի զինվորական դատախազը:
Ողջունելով ներկաներին՝ գլխավոր դատախազը նշել է, որ մարզային առաջին այցով Սյունիքում լինելը պատահական չէ: «Երկրի պաշտպանության կարևոր սահմաններից մեկն այստեղ է. այստեղից է սկսվում նաև քրեական քաղաքականության առաջնագիծը»,- նշել է գլխավոր դատախազը:

Աննա Վարդապետյանի խոսքով՝ մարզի Դատախազությունն այն առաջնային օղակն է, որի հետ առնչվում է քաղաքացին:

«Ես հավատում եմ, որ մեր քաղաքացին գալու է Դատախազություն՝ իր իրավունքների պաշտպանությունը ստանալու համար, գալու է, որովհետև հավատում է, որ այստեղ պատշաճ իրավական գնահատական կտրվի իր իրավունքը խախտողի արարքին»,- ընդգծել է գլխավոր դատախազ Վարդապետյանը և հավելել, որ այս համատեքստում կարևորում է քրեական վարույթների քննության ժամկետների պահպանումը, որովհետև քրեական գործերով ձգձգումները կործանիչ ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության և մարզի կյանքի որակի վրա:

Աննա Վարդապետյանը շեշտել է, որ իր ուղիղ ուշադրության կենտրոնում են լինելու նաև մինչդատական վարույթում ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթները և հանձնարարել է սահմանել ու Գլխավոր դատախազություն ներկայացնել այդ վարույթների քննության ժամանակացույցը:

«Ինձ հետաքրքիր չեն գործերի թվերը, ինձ հետաքրքիր է գործերի որակը»,- նշել է գլխավոր դատախազն ու այս համատեքստում կարևորել նաև զինվորական քրեական վարույթների քննության արդյունավետության բարձրացումը՝ շեշտելով, որ իր անմիջական ուշադրության կենտրոնում են զինվորական հանցագործություններն ու ոչ մարտական պայմաններում գրանցված մահերի քննությունները։

Անդրադառնալով մարզային իրավապահ բոլոր օղակների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը՝ Աննա Վարդապետյանը վստահություն է հայտնել, որ և՛ մարդկային, և՛ մասնագիտական որակներն ու ամենակարևորը՝ հայրենասիրությունը, թույլ կտան մի կողմ դնել ներանձնային հնարավոր խոչընդոտները ու միմյանց հետ աշխատել հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների ու պետական շահերի պաշտպանության:

Սյունիքի մարզպետը կարևորել է ՀՀ գլխավոր դատախազի՝ Սյունիքի մարզ կատարած այցն ու ոլորտային հրատապ խնդիրները լուծելու նպատակով ցուցաբերվող աջակցությունը: Ռոբերտ Ղուկասյանը նաև շնորհակալություն է հայտնել Դատախազությանը՝ արդյունավետ համագործակցության և մարզում կայունությունն ապահովելու հարցում ներդրած ջանքերի համար:

Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանն իր խոսքում ներկայացրել է կատարված աշխատանքն ու առկա խնդիրները:

Խորհրդակցության ընթացքում, ի թիվս այլ հարցերի, հանգամանալից անդրադարձ է կատարվել նաև ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների խնդիրներին ու իրավապահ մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի մանրամասներին:

Քննարկված բոլոր ուղղություններով ՀՀ գլխավոր դատախազը տվել է հանձնարարականներ, սահմանել ժամկետներ:

Մենք չենք կարող անել դա երկար ժամանակահատվածի համար. Տոյվո Կլաարը՝ ԵՄ առաքելության մասին

ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի բոլոր մակարդակներում, օրերս «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտնել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Նրա պնդմամբ, դրա վառ վկայություններից է ԵՄ-ի խորհրդի նախագահ Շարլ Միշելի գործունեությունը, ով չորս հանդիպումներ է անցկացրել Բրյուսելում ՀՀ-ի ու Ադրբեջանի առաջնորդների միջև, ինչպես նաև իր սեփական ջանքերն այս ուղղությամբ:

«ԵՄ-ն այստեղ ունի իր շահերը: Սա մեր հարևան տարածաշրջանն է, ուստի ակնհայտ շահագրգռվածություն ունենք խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասում: Դրա համար կարևոր է, որ կարող լինենք կարգավորել հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- պնդում է նա:
Ըստ նրա՝ ԵՄ ակտիվության նշաններից է նաև դիտոդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

«Դիտորդական առաքելությունը կմեծացնի մեր աջակցման կարողությունը: Բացի այդ, այստեղ ԵՄ ֆիզիկական ներկայության տեսանկյունից, այն ի ցույց է դնում մեր հանձնառությունը խաղաղությանն ու կայունությանն այստեղ, ինչպես նաև այն լրջությունը, որով ԵՄ-ը մոտենում է իր առաքելությանը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ կարգավորմանը»,- նշում է նա:

Տոյվո Կլաարն ակնկալում է, որ դիտորդական առաքելությունն ավելի լավ կտեղեկացնի Բրյուսելին տեղում իրավիճակի ու առկա մարտահրավերների մասին, որի միջոցով հնարավոր է ավելի արդյունավետ նպաստել խաղաղ գործընթացին: Նա ընդգծում է՝ առաքելության ժամկետը երկու ամիս է: Միջոցները տրամադրվել են Վրաստանում դիտորդական առաքելության բյուջեից: Մենք կարող ենք անել դա կարճ ժամանակահատվածի համար, բայց ոչ երկրարաժամկետի, հայտնում է եվրոպացի դիվանագետը:

«Կարճ ժամանակահատվածի համար մենք կարող ենք որոշակի միջոցներ տրամադրել Վրաստանի դիտորդական առաքելությունից՝ առանց վտանգելու ԵՄ դիտորդական առաքելությունների կարողությունները և այսպիսով դիտորդներ տեղակայել Հայաստանում»,- ընդգծում է նա:

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների ընթացքում պատերազմական հանցագործությունների մասին տեղեկության վերաբերյալ՝ եվրոպացի դիվանագետը նշում է, որ իր տեղեկությամբ երկու կողմերում էլ ընթանում են հետաքննություններ այս տեղեկության մասին: Ապացուցման դեպքում, Բրյուսելն ակնկալում է, որ երկրների համապատասխան մարմինները իրավական ընթացակարգային քայլեր կձեռնարկեն՝ մեղավորներին պատժելու համար, քանի որ նրանք ստանձնել են համապատասխան պարտավորություններ:

Տոյվո Կլաարը վստահ է՝ ղարաբաղյան հակամարտությունը բացասաբար է անդրադառնում Հարավային Կովկասի բոլոր երկրների վրա: Երեք երկրներն էլ կորցնում են տնտեսական հնարավորություններ այս հակամարտության պատճառով, այդ թվում՝ Վրաստանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը, սահմանների, հաղորդակցության վերաբացումը, առևտրի վերականգնումը ձեռնտու է Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետություններին:

Իսկ ինչպիսի՞ ազդեցություն ունի ուկրաինական պատերազմը Հարավային Կովկասի վրա: Տոյվո Կլաարը նշում է, որ այստեղ կան շրջանակներ, ովքեր կարծում են, որ միգուցե այս վիճակում հնարավոր է անել ավելին, քան նախկինում ռազմական գործողությունների առումով, սակայն, ըստ նրա, Հարավային Կովկասում մեծամասամբ գերիշխում է անհանգստություն այս կապակցությամբ:

«Անհանգստության զգացումն առկա է շարունակվող պատերազմի, այդ պատերազմի ազդեցության և այն ամենի վերաբերյալ, ինչը կարող է պատահել պատերազմից հետո»,- ասում է նա:

Եվրոպացի դիվանագետը գտնում է, որ Հարավային Կովկասում համակարծիք են ուկրաինական պատերազմի ազդեցության վերաբերյալ, ըստ որի՝ այս պատերազմը բացասաբար է անդրադառնում Ռուսաստանի հարևանների վրա: