Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները կազդեն երրորդ երկրների վրա
Եվրամիությունը լայն լիազորություններ ձեռք կբերի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իր նոր փաթեթով, ինչը նրան թույլ կտա թիրախավորել ԵՄ-ի տարածքում եւ դրանից դուրս գտնվող անձանց, գրում է Bloomberg-ը։
Անցյալ շաբաթ անդամ պետությունների կողմից ընդունված փաթեթը ներառում է «անհատների կամ կազմակերպությունների» ցուցակ կազմելու իրավասությունը, որոնք նպաստում են ԵՄ պատժամիջոցների շրջանցմանը:
Պատժամիջոցների համաձայն՝ միջոցներ կարող են կիրառվել նրանց նկատմամբ, ովքեր, օրինակ, արգելված ռուսական ապրանքներ են ներմուծում ԵՄ երրորդ երկրի միջոցով՝ թաքցնելով դրանց իրական ծագումը կամ արգելված ապրանքները արտահանում են Մոսկվա։
Այն կարող է նաեւ դաշինքին թույլ տալ պատժամիջոցներ կիրառել ԵՄ քաղաքացիների նկատմամբ, որոնք օգնում են մյուսներին՝ խուսափել սահմանափակումներից:
ԵՄ-ն եկել է այն եզրակացության, որ մարդիկ եւ ընկերությունները, որոնք շրջանցում են պատժամիջոցները, ամենայն հավանականությամբ կնպաստեն «Ուկրաինայի ապակայունացմանը», եւ արդյունքում անհրաժեշտ է նրանց դեմ միջոցներ ձեռնարկել։
Նախկինում ԵՄ-ն քննադատում էր այս, այսպես կոչված, երկրորդական պատժամիջոցների կիրառումը, հատկապես ԱՄՆ-ի կողմից, քանի որ եվրոպական ընկերությունները ժամանակ առ ժամանակ հայտնվել են այդ միջոցների թակարդում:
«ԱՄՆ պատժամիջոցների արտատարածքային կիրառման վերաբերյալ տարիներ շարունակ հնչած բողոքներից հետո ԵՄ-ն կամաց-կամաց շարժվում է նույն ուղղությամբ: Սա ԵՄ-ին մի քանի քայլ ավելի է մոտեցնում օտարերկրյա ընկերությունների նկատմամբ ԵՄ պատժամիջոցների ուղղակի սահմանմանը», — ասում է Բրյուսելում գործող EU Sanctions խորհրդատվական ընկերության կառավարիչ գործընկեր Տոմաշ Վլոստովսկին:
«Չնայած ԵՄ-ն մտադիր է օտարերկրյա ընկերություններին «պատժել» միայն այն դեպքում, երբ նրանք օգնում են ԵՄ-ին՝ խախտել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եւ ոչ այն դեպքում, երբ օտարերկրյա ընկերություններն իրենք են իրականացնում նման արգելված գործարքներ»,- ասել է Վլոստովսկին։
Հազիվ թե ԵՄ-ն այնքան հեռու գնա, որքան ԱՄՆ-ը: ԵՄ անդամ չհանդիսացող օպերատորները կարող են բախվել ԵՄ-ի իրենց ակտիվների սառեցմանը եւ անհատներին ԵՄ մուտքի արգելքին:
ԵՄ-ում բնակվող անհատներն ու ընկերությունները, հավանաբար, դժվարանում են բիզնես համագործակցություն իրականացնել պատժամիջոցների տակ գտնվող ցանկացած սուբյեկտի կամ անհատի հետ՝ այդ միջոցին ավելացնելով զսպման տարր:
ԱՄՆ-ը մինչ այժմ հիմնականում ձեռնպահ է մնացել՝ փոխարենը նախընտրելով դիվանագիտական ճնշում գործադրել ՌԴ-ի վրա, ասել է մեկ այլ աղբյուր: Սակայն ԵՄ-ն եւ նրա դաշնակիցները համաձայն են, որ պատժամիջոցների պահպանումն առանցքային է:
Որպես իր լիազորությունների ամրապնդման առանձին քայլ՝ հանձնաժողովն աշխատում է օրենսդրության վրա, որը թույլ կտա կալանք դնել այն ակտիվների վրա, որոնք ենթակա են պատժամիջոցների։ Գործող կանոնները նախատեսում են ակտիվների սառեցում, ինչը թանկացնում է դրանց կառավարումը եւ դժվարացնում օգտագործման կամ տնօրինման համար: Ակտիվների բռնագրավման օրինական հնարավորությունը կարող է դուռ բացել պատժամիջոցների տակ գտնվող ակտիվների օգտագործման համար:
Հնարավոր է Մակրոնը Թուրքիա այցելի. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հնարավոր է մոտ ապագայում Թուրքիա այցելի։
Գերատեսչության ղեկավարը մանրամասնել է, որ այցը տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։
«Մենք Ֆրանսիայի արտգործնախարարի հետ կհամակարգենք ջանքերը, որպեսզի այցը կայանա մոտ ապագայում»,- հավելել է Չավուշօղլուն։
ԵՄ-ն եւ ՌԴ առաջարկել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման 2 հայեցակարգ
Ներկայումս ԵՄ-ն եւ Ռուսաստանը առաջ են մղում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման իրենց հայեցակարգերը։ «Կոմերսանտի» դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցային գործընթացում կա խաղաղ կարգավորման երկու մոտեցում.
«Ռուսական կողմի առաջարկած նախագծի համաձայն` նախատեսում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա բոլոր խնդիրների լուծումը, բացի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հստակեցնելու հարցից, որը բաց է մնում։ Չճանաչված հանրապետության կարգավիճակը որոշելու թեման արտացոլված է համաձայնագրի ռուսերեն տարբերակի 15-րդ կետում, որը հակամարտող կողմերին ներկայացրել է Իգոր Խովաեւը։ Հայաստանի իշխանությունները ռուսական տարբերակին իրենց համաձայնությունն են տվել, սակայն Ադրբեջանը մերժել է այն, քանի որ Բաքուն ղարաբաղյան խնդիրը համարում է լուծված, եւ նրանք չեն ցանկանում վերադառնալ կարգավիճակի հարցին։
Այնուհետեւ պաշտոնական Մոսկվան, ըստ «Կոմերսանտ»-ի, թարմացրել է պայմանագրի իր նախագիծը եւ այժմ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը առաջարկվում է բարձրացնել ոչ թե բուն փաստաթղթում, այլ դրան կից լրացուցիչ արձանագրություններում։ Դեռեւս հայտնի չէ, թե սրան ինչպես են արձագանքել Երեւանն ու Բաքուն։
Եվրոպական բանաձեւը, ըստ աղբյուրների, ավելի ընդգրկուն է եւ որեւէ կերպ չի ազդում Ղարաբաղի կարգավիճակի վրա։ Բրյուսելը կողմ է Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ ուղիղ երկխոսություն հաստատելուն՝ առաջարկելով որոշ մեխանիզմներ՝ միջազգային խաղացողներին այս երկխոսությանը ներգրավելու համար։ Սակայն պարզ չէ, թե իրականում ինչպես դա տեղի կունենա Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման եւ Ռուսաստանի հետ կոշտ դիմակայության պայմաններում։
«Վստահ եմ, որ, եթե Եվրամիության հովանու ներքո իսկապես խաղաղության պայմանագիր կնքվի, ապա դա միայն հաղթանակի տպավորություն կլինի», — ասում է ԻՄԵՄՕ ՌԱՍ-ի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը: Սակայն, ինչպես նշել է մասնագետը, ամենահետաքրքիրը կսկսվի ավելի ուշ, քանի որ սահմանների հստակեցումը ոչ պակաս վիճելի հարց է, քան նույնիսկ Ղարաբաղի կարգավիճակը։ Առանց Ռուսաստանի սահմանազատումը հնարավոր չի լինի, քանի որ հենց նրա գլխավոր շտաբում են պահվում տարածաշրջանի խորհրդային քարտեզները։ Ըստ փորձագետի՝ «եթե Ադրբեջանի գործողություններում գոնե ինչ-որ տրամաբանություն կա, ապա Հայաստանն ուղղակի վնասում է ինքն իրեն՝ նետվելով մի բանակցային սեղանից մյուսը»:
«Եթե իրադարձությունները զարգանային մեկ դիվանագիտական հունով, ապա Երեւանի համար պայմանները կարող էին շատ ավելի բարենպաստ լինել»,- վստահաբար ասել է Պրիտչինը։
Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն եղել․ ՊՆ–ն հերքում է ադրբեջանական կողմին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր հոկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։