2022թ. եղանակային ռեժիմը անոմալ էր. Գագիկ Սուրենյանը ներկայացրել է վիճակագրությունն ըստ ամիսների

2022թ. եղանակային ռեժիմն անոմալ էր՝ չի եղել մի ամիս, երբ թե՛ օդի ջերմաստիճանը, թե՛ տեղումների քանակը նորմալ լինեին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 29-ին ասել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։ «Փետրվարը շատ տաք էր, օդի ջերմաստիճանը 4-6 աստիճանով բարձր էր կլիմայական նորմից, իսկ տեղումների քանակը կազմել է նորմի 20-50 տոկոսը։ Մարտին օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձր էր կլիմայական նորմից, աննախադեպ քանակությամբ ձյուն է տեղացել։ Ապրիլին օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով բարձր էր կլիմայական նորմից, իսկ տեղումների քանակը կազմել է նորմի 30-60 տոկոսը։ Այնուհետեւ հաջորդել է սառն ամիս։ Մայիսին օդի ջերմաստիճանը 1-2 աստիճանով ցածր էր կլիմայական նորմից, իսկ տեղումների քանակը կազմել է նորմի 100-130 տոկոսը։ Հուլիսից դեկտեմբեր օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձր է եղել կլիմայական նորմից, իսկ տեղումները նորմից քիչ են եղել»,- ասել է փորձագետը։

Լրահոս