Home Քաղաքականություն Իմ և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով կա ցուցմունք տված մարդ, ուղղակի այս...

Իմ և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով կա ցուցմունք տված մարդ, ուղղակի այս իշխանությունը չկարողացավ քաղաքական կամք ցուցաբերել՝ հանրայնացնելու, մեղավորներին պատժելու. Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իրեն և ՀՔԾ նախկին ղեկավար Սասուն Խաչատրյանին գաղտնալսելու փաստին։

«Այն ժամանակվա ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, որ գաղտնալսման գործն ամբողջությամբ բացահայտված է։ Ես ստորագրություն եմ տվել՝ նախաքննության գաղտնիքը չբացահայտելու, բայց կարող եմ ասել մի բան. այս իշխանությունները չկարողացան քաղաքական կամք ցուցաբերել և այդ գործի մանրամասները հանրայնացնել և մեղավորներին պատժել», – ասաց Արթուր Վանեցյանը

Նա հայտարարեց՝ այդ գաղտնալսումն իրականացվել է ոչ ՀՀ տարածքում։

«Եղել է մարդ, որը տվել է ցուցմունքներ, խոստովանություններ, և կարծում եմ, որ օրերից մի օր դրանք կարող են հրապարակվել», – ասաց Վանեցյանը: