Home Միջազգային Սաակաշվիլիի աջակիցների ծրագրած ակցիաները Վրաստանի պետանվտանգությունը պետական հեղաշրջման փորձ է որակում

Սաակաշվիլիի աջակիցների ծրագրած ակցիաները Վրաստանի պետանվտանգությունը պետական հեղաշրջման փորձ է որակում

Վրաստանում հաջակցություն նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցները ծրագրում են շրջափակել պետական հաստատությունների շենքերը։

ՏԱՍՍ գործակալության համաձայն՝ Վրաստանի Պետանվտանգության ծառայության ներկայացուցիչ Բաչա Մհելաձեն դա պետական հեղաշրջման փորձ է որակել և նշել, որ այն բանտից ղեկավարում է Սահակաշվիլին:

«Նոյեմբերի 6-ից սկսած՝ առանձին քաղաքական խմբեր նախատեսում են ցույցեր անցկացնել Ռուսթավի №12 քրեակատարողական հիմնարկի մոտ, որտեղ ժամանելու են այդ կուսակցությունների աջակիցները՝ այլ շրջաններից: Բացի այդ, բողոքի ակցիա է նախատեսվում իրականացնել Թբիլիսիում:

Օպերատիվ տեղեկություններով՝ ակցիայի կազմակերպիչները մտադիր են արգելափակել պետական հաստատությունների մուտքերը: Վերոնշյալ գործողությունները, որոնց նպատակն է բռնի իշխանափոխությունը, բանտից ծրագրում է դատապարտյակ Միխայիլ Սահակաշվիլին»,- ասել է Մհելաձեն: