Home Միջազգային Թբիլիսիի օդանավակայանում Հայաստանի երկու քաղաքացիներից մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող ոսկի են առգրավել

Թբիլիսիի օդանավակայանում Հայաստանի երկու քաղաքացիներից մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող ոսկի են առգրավել

Թբիլիսիի օդանավակայանի անցակետում Հայաստանի երկու քաղաքացիների ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերվել են չհայտարարագրված ոսկյա զարդեր, հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Մաքսանենգ ապրանքի քաշը կազմել է 322,5 գրամ, իսկ արժեքը՝ մոտ 37 000 լարի (մոտ 12 000 դոլար), հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։

Հայաստանի քաղաքացիներից մեկը, Վրաստանի մաքսային օրենսգրքի (հոդված 168) համաձայն, տուգանվել է 14 304 լարիի (4400դոլար), իսկ երկրորդի գործը փոխանցվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։