Home Հասարակություն Եղանակը Հայաստանում . օդի ջերմաստիճանը կնվազի

Եղանակը Հայաստանում . օդի ջերմաստիճանը կնվազի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 20-22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 18-ին կեսօրից հետո, 19-ին, 20-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ի գիշերը, 20-ին առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-20-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: