Home Միջազգային Սաակաշվիլուն մենախուց են տեղափոխել

Սաակաշվիլուն մենախուց են տեղափոխել

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Ռուսթավիի բանտում մենախուց է տեղափոխվել, գրել է New Format-ը։

Այս որոշումն ընդունվել է բանտի ղեկավարության կողմից՝ հաշվի առնելով Սաակաշվիլու ցանկությունը։ Քաղաքական գործիչը կտրականապես հրաժարվել է հարեւան ունենալ խցում։

«Հենց այդ պատճառով Սաակաշվիլուն, նրա ցանկության հիման վրա, տեղափոխել են բանտային մենախուց»,- ասված է վրացական քրեակատարողական ուղղիչ գերատեսչության փաստաթղթերում։

Այնտեղ էլ հավաստիացրել են, որ ավելի վաղ տարածված տեղեկություններն այն մասին, թե Սաակաշվիլու խցում քրեական հանցագործներ են, չի համապատասխանում իրականությանը։

Վրաստանի արդարադատության նախարարությունը խնդրել է բժիշկների խումբ ձեւավորել Սաակաշվիլու առողջության մոնիթորինգի համար։ Խմբի նպատակն է լինելու Սաակաշվիլու առողջական վիճակի պարբերական հսկումը եւ, անհրաժեշտության դեպքում, համապատասխան խորհուրդների տրամադրումը, ասել են գերատեսչությունում։