Home Քաղաքականություն «Ձեզ տրվում է կարճ ժամանակ շտկելու էս լկտիությունը». Սոֆյա Հովսեփյանը հրապարակել է...

«Ձեզ տրվում է կարճ ժամանակ շտկելու էս լկտիությունը». Սոֆյա Հովսեփյանը հրապարակել է պահեստազորայիններին տրամադրված գոտու լուսանկարը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյան Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով.

«Չէ, էս մեկն արդեն լռելու չէ, էս մեկն արդեն անփութություն չէ, էս մեկն արդեն ֆինանսական խնդիր չէ, էս մեկն արդեն …. հասկացաք…

Եռամսյա հավաքին տարել են էս գոտիներից և տվել պահեստազորայիններին … Հանկարծ մեկը չհամարձակվի ասել սուտ է, այլապես համապատասխան քայլեր կձեռնարկեմ։
Ձեզ տրվում է կարճ ժամանակ շտկելու էս լկտիությունը։ Դուք եթե ՀՀ գերբը փոխել եք էս սիմվոլով, ապա Հայաստանի դրոշի թարսն էլ եք նորմալ համարել։
Դրա համար էլ ԽՍՀՄ քարտեզ եք պրոպագանդում … 3 օր ձեզ ժամանակ, որ հավաքեք էս գոտիներն ու փոխարինեք։
Առայժմ այսքանը, ստրկամիտ սրիկաներ … Այսպես են թաղում անկախությունը 1991-2021»։