Home Քաղաքականություն Իշխանական խունտան պատրաստ է հաշտություն կնքել թշնամու հետ, բայց պատրաստ չէ թշնամու...

Իշխանական խունտան պատրաստ է հաշտություն կնքել թշնամու հետ, բայց պատրաստ չէ թշնամու առջև նախապայմաններ դնել

Թշնամին արդեն 4 ամսից ավելի է գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում և չի էլ պատրաստվում լքել իր«դիրքերը», դա քիչ է, դեռ մի բան էլ ըստ քմահաճույքի ՀՀ տարածքից Հայաստանի քաղաքացիների է «գողանում»:

Իշխանական խունտան պատրաստ է հաշտություն կնքել թշնամու հետ, բայց պատրաստ չէ թշնամու առջև նախապայմաններ դնել։ Հիշենք,որ ընտրություններից առաջ` իր համար մանիպուլյացիայի, իսկ իրեն սատարողների համար քարոզարշավի ժամանակ նա բարձրացրեց գերիներին վերադարձնելու հարցը, սակայն շտապեց հավելել, որ մեկ֊երկու ամիս ավել մնալու դեպքում տղաները չեն նեղանա։ Դե ի՞նչ, իր իսկ ասած աբսուրդային մեկ֊երկու ամիսը վաղուց անցել է. Արդյունքում նորից գերիներ ունեցանք, որոնց մասին մինչ օրս դավաճանները չեն էլ խոսել, իսկ հիմա պատրաստվում են բացել «Խաղաղ դարաշրջան»։ Բա ու՞ր մնաց գերիների հարցը, ո՞վ և ի՞նչ նախապայման է առաջարկելու նրանց վերադարձի համար։

《Խաղաղ դարաշրջան》 բացելուց առաջ տղերքին չ՛մոռանաք։