Home Քաղաքականություն Խելքի եկեք, Հայաստանի անկախությունը խիստ վտանգված է, Հայաստանը փրկության կարիք ունի… Միքայել...

Խելքի եկեք, Հայաստանի անկախությունը խիստ վտանգված է, Հայաստանը փրկության կարիք ունի… Միքայել Գրիգորյան

Սեպտեմբերի 21. Հենց այդ օրը, մինչև 2018 թվականը Հայաստանը նշում էր իր անկախությունը, իրական անկախությունը։ Այո, նշում էր, որովհետև այն ժամանակ մենք ունեինք ազատ, անկախ, ամուր պաշտպանված և դինամիկ զարգացող հայրենիք, իսկ այս տարի կլրանար մեր հայրենիքի անկախության 30֊րդ ամյակը, եթե այն չլիներ այսօրվա կապիտուլյանտ բռնազավթիչների ենթակայության ներքո, այլ լիներ առաջվա նման ազատ և անկախ։
Մեր ոչ անկախ, ուր որ է կործանվող հայրենիքում մի խումբ դավաճաններ մեջ մեջ կիսելով մեր ՝ հարկատուներիս գումարները որոշել են կազմակերպել գունագեղ մի տոնակատարություն, իրենք պատրաստվում են նշել անԿԱԽությունը, այն անկախությունը, որն այսօր բացակայում է: Զավեշտալի է տեսնել մի կողմից այդ շքեղ բեմահարթակը, նախատոնական եռուզեռը, իսկ մյուս կողմից կարդալ թե ինչպես են մեր հայրենակիցները իրենց երկրում ազատ շրջելիս գերեվարվում թշնամու կողմից:
Այս ողջ իրավիճակը սովորական անարգանք է զոհվածների և նրանց ծնողների նկատմամբ, այս ամենինչը անարգանք է հայ ժողովրդի նկատմամբ:
Հայաստանի անկախությանը նվիրված միջոցառումները նախկինում միշտ կազմակերպվել են բարձր մակարդակով և քննարկվել ամբողջ աշխարհում, իսկ հիմա մենք ինչ ենք նշում այ կապիտուլյանտներ՞, նշում ենք ադրբեջանական ոստիկանության պոստի բացումը, թե ավանսով սպասվելիք խայտառակ համաձայնագրի ստորագրումը: Ինչ անկախության մասին է խոսքը, երբ թշնամին ամիսներ շարունակ գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում և օրեցօր բավական չէ առաջանում է, դեռ մի բան էլ ամրապնդում է իր դիրքերը և մեր հայրենակիցներին գերեվարում ըստ տրամադրության։
Մեծ շուգով նշելու բան չկա, մեր հայրենիքն այս պահին անկախ չէ և չի լինի անկախ, քանի դեռ գտնվում է այս կապիտուլյանտական հայատյաց խունտայի բռնազավթման տակ:
Խելքի եկեք, Հայաստանի անկախությունը խիստ վտանգված է, Հայաստանը փրկության կարիք ունի…