Home Հասարակություն Ոստիկանները մեթամֆետամինի իրացման դեպքեր են բացահայտել. 23-ամյա աղջիկն ու 37-ամյա տղամարդը կալանավորվել...

Ոստիկանները մեթամֆետամինի իրացման դեպքեր են բացահայտել. 23-ամյա աղջիկն ու 37-ամյա տղամարդը կալանավորվել են

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացվեցին։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ փաստական տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող 37-ամյա մի տղամարդ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում մեթամֆետամին է թաքցնում՝ տելեգրամի միջոցով վաճառելու համար։

Նա հայտնաբերվել է, բերման ենթարկվել ու խուզարկվել. վերջինի մոտ մեթամֆետամին է եղել՝ դրանով լցված 12 փաթեթ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, 37-ամյա տղամարդը մեթամֆետամինը ձեռք է բերել մայրաքաղաքում բնակվող 23-ամյա մի աղջկանից, որը Երևանի Ռուբինյանց փողոցում հայտնաբերվել ու կասկածանքով բերման է ենթարկվել։

«Նրա անձնական խուզարկությամբ ևս մեթամֆետամին հայտնաբերվեց։ Աղջիկը կալանավորված է։ Անհրաժեշտ էր պարզել, թե 23-ամյա աղջիկն իր հերթին ումից էր ձեռք բերում, ապա իրացնում թմրամիջոցը։ Ոստիկանության ծառայողների միջոցառումներն այս դեպքում ևս արդյունք տվեցին։ Պարզվեց աղջկան թմրամիջոց իրացնողի ինքնությունը։

Սեպտեմբերի 8-ին 37-ամյա տղամարդը հայտնաբերվեց մայրաքաղաքի Թբիլիսյան խճուղում ու  բերման ենթարկվեց։ Նրա խուզարկությամբ ևս մեթամֆետամին հայտնաբերվեց։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ԹԱՇԴՊՎ, ԵՔՎ և Կենտրոնական բաժնի ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկեցին նրա բնակարանը ու հայտնաբերեցին 37 գրամից ավելի մեթամֆետամին, 26 գրամից ավելի մարիխուանա, 6 գրամից ավելի չորացված հալյուցինոգեն սնկեր, 2 գրամից ավելի ափիոն, էքստազիի հաբեր և այլն։ 37-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում։