Home Հասարակություն Մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացել է պահեստազորի սերժանտ. ՀՀ ՊՆ

Մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացել է պահեստազորի սերժանտ. ՀՀ ՊՆ

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը, հայտնում են ՊՆ-ից

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: