Home Քաղաքականություն Հայկական անվտանգային համակարգն այլևս չի կարող լոկալ բնույթի լինել. Մելիք-Շահնազարյան

Հայկական անվտանգային համակարգն այլևս չի կարող լոկալ բնույթի լինել. Մելիք-Շահնազարյան

Իրավիճակը, որում հայտնվել են հայկական պետությունները և ընդհանրապես մեր տարածաշրջանը, ստիպում է, որպեսզի անվտանգություն ապահովելու հարցում Հայաստանի հաշվարկներն առավել քան ճշգրիտ լինեն, ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«րանք չեն կարող սահմանափակվել միայն Ադրբեջանի կամ Թուրքիայի ռազմական պոտենցիալի հետ մեր կարողությունների համադրմամբ ու այդ կոնտեքստում քիչ թե շատ ընդունելի լուծումների որոնումով։ Այդ հաշվարկն իրականում իր մեջ պետք է ներառի Միջին Ասիայից մինչև Մերձավոր Արևելք, Պարսից Ծոցից մինչ Սև ծովի ավազան և Եվրոպայից Չինաստան ընկած տարածքներում տեղի ունեցող բոլոր զարգացումները։

Ասել է թե հայկական անվտանգային համակարգն այլևս չի կարող լոկալ բնույթի լինել։ Այն պետք է դառնա աշխարհաքաղաքական լուրջ գործընթացներին մեր ճիշտ հաշվարկված մասնակցության պրոդուկտ։

Միայն այդ դեպքում կարելի կլինի հուսալ, որ Ռուսաստանի կամ ցանկացած այլ գերտերության ռազմական պոտենցիալ կարող է ծառայել հայկական երկու պետությունների անվտանգության համակարգին։ Հակառակ պարագայում Հայաստանն ու Արցախը դատապարտված են ձախողման, իսկ լավագույն դեպքում՝ ընդամենը մեծ տերությունների ձեռքում մանրադրամ լինելուն», – նշել է նա։