Home Հիմնական «Դուք էս ո՞վ եք»․ Արմեն Աշոտյանը՝ «հունական ափերում ուղղեղը մինչև վերջին ծալքը...

«Դուք էս ո՞վ եք»․ Արմեն Աշոտյանը՝ «հունական ափերում ուղղեղը մինչև վերջին ծալքը տժժցրած խորհրդարանի խոսնակին»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տարածել է ԱԺ–ում Աննա Մկրտյանի այս ելույթը՝ գրելով․

«Ուշադիր լսեք այս ելույթը և ելույթի վերջում Ազգային Ժողովի նախագահի աթոռին թառած էակի մեկնաբանությունը:

Դնում եմ մի կողմ այն փաստը, որ սույն կիսագրագետը հանդգնում է իրենից մի քանի գլուխ կիրթ ու գիտակ մարդկանց «գիրք կարդալու» խորհուրդ տալ:

Աննա Մկրտչյանն իր ելույթում նկարագրել է, թե ինչպես են խոշտանգում հայ գերիներին ադրբեջանական բանտերում:

Ու դրան ի արձագանք նախագահող թյուրիմացությունը այդ նկարագրութունը անվանում է «հորինված տեսարաններ»:

Իրավիճակի ողբերգականությունը կայանում է նրանում, որ Աննա Մկրտչյանը ընդամենը կարդացել էր և ելույթում մեջբերել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներից փաստագրված հատվածներ:

Նորմալ հայի գլխի կափարիչը թռնում է այն փաստից, որ Հայաստանի օրենսդիր մարմնի ոչ բարով ղեկավարը մեր երկրի Մարդու իրավունքների մաշտպանի զեկույցում տեղ գտած ու փաստարկված տեղեկատվությունը անվանում է «հորինված տեսարան»:

Ու բացարձակ կապ չունի, թե այդ հայտարարությունը տգիտության, թե դավաճանության արդյունք է:

Որովհետև պատկերացրեք, թե ՄԻՊ-ի և մի շարք իրավապաշտպանների հսկայական աշխատանքը մեր տղաներին ադրբեջանական բանտերից ազատելու և թուրք հրոսակներին պատժելու ուղղությամբ, միջազգային կառույցներին նրանց կողմից ուղղվող ահազանգերն ու զեկույցները ինչ արձագանքի կարող են արժանանալ միջազգային կառույցներում, եթե քո սեփական երկրի հունական ափերում ուղղեղը մինչև վերջին ծալքը տժժցրած խորհրդարանի խոսնակը նման գնահատական է հնչեցնում:

Դուք էս ո՞վ եք»: