Home Սպորտ Սերժ Սարգսյանը շնորհավորել է շախմատիստուհի Էլինա Դանիելյանին` Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում հաղթանակի...

Սերժ Սարգսյանը շնորհավորել է շախմատիստուհի Էլինա Դանիելյանին` Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում հաղթանակի առթիվ

ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայում ընդունել է Եվրոպայի կանանց նորընծա չեմպիոն Էլինա Դանիելյանին և շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ, տեղեկանում ենք ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։

Էլինա Դանիելյանը Ռումինիայի Յասի քաղաքում կայացած Եվրոպայի կանանց անհատական առաջնության հաղթողն է։ Հայկական շախմատի պատմության մեջ առաջին անգամ կանանց պայքարում Հայաստանը չեմպիոն ունի: