Home Սպորտ Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց չեմպիոն

Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց չեմպիոն

Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հռչակվել է Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոն:

Դանիելյանը վերջին տուրում հաղթել է Էստոնիան ներկայացնող Նարվա Մային: Այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն է, թե կանանց, թե տղամարդկանց շրջանում:
Դանիելյանը նվաճել է նաև կանանց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր: