Home Հասարակություն Օձունում գործարկվելու է համայնքի շչակը

Օձունում գործարկվելու է համայնքի շչակը

Հուլիսի 28-ին` ժամը 15:00-ին, Լոռու մարզային փրկարարական վարչությունը Օձուն խոշորացված համայնքում իրականացնելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ուսումնավարժանք։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

«Գործարկվելու է համայնքի շչակը:

Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրությունում։