Home Հիմնական Քրեաօլիգարխիկ համակարգ 2.0 կամ մեզ համար ապագա կա՛

Քրեաօլիգարխիկ համակարգ 2.0 կամ մեզ համար ապագա կա՛

Այն ընթացքում,երբ թշնամին առավել ակտիվ կրակում է Հայաստանի սահմաններին,երբ ունենում ենք զոհեր,գերիներ,վիրավորներ,երբ Ադրբեջանում մեր գերիներին դատապարտում են մի քանի տարվա ազատազրկման,երբ 44֊օրյա պատերազմից հետո մինչ այսօր շարունակվում են աճյունների որոնողական աշխատանքները և դեռ մասունքներ գտնում,երբ Հայաստանը կանգնած է լրջագույն վտանգների առջև գործող իշխանության անդամները փոխանակ զբաղվեն հայրենիքի անվտանգությունն ապահովելու,գերիներին վերադարձնելու հարցերով ուրախանում են Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նույն ինքը շիշ բռնողի հարսանիքին։ Իր ուրախությունը չէր թաքցնում  նաև վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը,ով ուրախ հարսանիքից ուրախ լուսանկարներ էր հրապարկել ևս մեկ անգամ ապացուցելով,որ իրեն և իր ընտանիքին չեն հետաքրքրում թշնամու ամենօրյա սպառնալիքներն ու նոր պատերազմի վտանգը,իսկ նրա ամուսին Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ուրախ հարսանիքի քավորն էր,ով եկել էր հարյուրավոր ոստիկանների,անվտանգության աշխատակիցների և իհարկե դիպուկահարների ուղեկցությամբ։ Ուշագրավ է այն փաստը,որ Նիկոլ Փաշինյանը քավոր է կանգնել  նրան,ով  44֊օրյա պատերազմի ընթացքում փոխանակ մեկներ դիրքեր և մասնակցեր հայրենիքի պաշտպանության համար տեղի ունեցող մարտերին,ընդհակառակը,ըստ մամուլում տարածված լուրերի Ռուսաստանից պատերազմի համար ուղարկված օգնությունը յուրացրել է և վաճառել։ Շիշ բռնողից հետ չի մնում նաև ՔՊ թիմը գլխավորով Խաչատուր Սուքիասյանը,ում եղբայրը օրեր առաջ ձերբակալվեց Երևանի կենտրոնում կիակոցներ հնչեցնելու և ԱՄՆ քաղաքացուն հրազենային վիրավորում հասցնելու համար։ Փաստացի մեր երկիրը գտնվում է քրեաօլիգարխիկ համակարգի ձեռքում,ովքեր իրենց սեփական շահը բավարարելու համար` լրջագույն վտանգների առջև կանգնած երկրում անում են այն,ինչ ուզում են և որևէ պատասխանատվության չեն ենթարկվում ,փոխարենը նոր պատերազմի առջև կանգնած երկրում զբաղվում են իրենց դիրքերը բարելավելու գործունեությամբ։

Մկրտչյան