Home Միջազգային Իտալիայում խնձորի մեծությամբ կարկուտ է տեղացել

Իտալիայում խնձորի մեծությամբ կարկուտ է տեղացել

Ծանր կարկուտը, որը հարվածել է իտալական Էմիլիա-Ռոմանյա մարզին, փակել է իտալական գլխավոր А1 ավտոմայրուղու երթեւեկը Պարմայի շրջանում՝ վնասելով հարյուրավոր մեքենաներ եւ տներ։

Ինչպես հաղորդում է il Fatto Quotidiano պարբերականը, երկուշաբթի օրվա երկրորդ կեսին տեղացած կարկուտը վարորդներին եւ տեղի բնակիչներին հանկարծակիի է բերել. համաձայն սոցցանցերի բազմաթիվ տեսանյութերի, ծիրանի մեծությամբ կարկուտը ծակոտել է մեքենաների ապակիները եւ խորշեր առաջացրել մեքենաների թափքերին։ Վարորդները, որոնք հայտնվել էին տարերքի կենտրոնում, ի վիճակի չէին շարունակել երթեւեկությունը քամու, հորդառատ անձրեւի եւ կարկուտի պատճառով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Արտակարգ իրավիճակների ծառայությունները փակել են Միլան-Նեապոլ ավտոմայրուղու երթեւեկը երեք ժամով, որպեսզի արագ հասնեն տեխնիկան եւ փրկարարները։ Գրանցվել են ոչ մեծ ՃՏՊ դեպքեր։

Պարմայի քաղաքներում եւ արվարձաններում, la Repubblica-ի տեղեկատվությամբ, շատ կառույցներ զրկվել են տանիքից։ Ֆիդենցայի քաղաքապետը Ֆեյսբուքում գրել է, որ քամին պոկել է շենքի փայտե տանիքը, ինչից հետո դրա կտորները ցփնել քաղաքի կենտրոնով մեկ։