Home Հասարակություն Այսօր զինծառայողների դիերի հայտնաբերման աշխատանքները իրականացվելու է Մատաղիսում

Այսօր զինծառայողների դիերի հայտնաբերման աշխատանքները իրականացվելու է Մատաղիսում

Պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները հուլիսի 27-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացվում են Մարտակերտի շրջանի՝ Մատաղիսի ուղղությամբ, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներում հայտնաբերված դիերի ընդհանուր թիվը վերջին տվյալներով 1615 է: