Home Միջազգային Լիբանանի բնակչության ավելի քան 71%-ը գտնվում է մաքուր ջրի հասանելիությունը կորցնելու վտանգի...

Լիբանանի բնակչության ավելի քան 71%-ը գտնվում է մաքուր ջրի հասանելիությունը կորցնելու վտանգի տակ

ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ Լիբանանում ավելի քան չորս միլիոն մարդ, այդ թվում` մեկ միլիոն փախստական, վտանգված է կորցնել մաքուր ջրի հասանելիությունը, քանի որ ֆինանսավորման, վառելիքի եւ մատակարարումների պակասը ազդում է ջրի մղման վրա: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականներով՝ առաջիկա չորս-վեց շաբաթների ընթացքում ջրի մղման մեծ մասը ամբողջ երկրում աստիճանաբար կդադարի»,- ասվում է ՄԱԿ-ի մարմնի հայտարարության մեջ:

Լիբանանը պայքարում է տնտեսական ճգնաժամի դեմ, որն իր բնակչության կեսից ավելիին հասցրել է աղքատության, եւ իր արժույթը համարյա երկու տարվա ընթացքում կորցրել է իր արժեքի ավելի քան 90%-ը:

Ֆինանսական ճգնաժամը հանգեցրել է առաջին անհրաժեշտության ապրանքների սուր դեֆիցիտի, ինչպիսիք են վառելիքը եւ դեղամիջոցները: