Home Միջազգային Շվեյցարական Ալպերում կլիմայի փոփոխության արդյունքում հայտնվել է գրեթե 1200 լիճ

Շվեյցարական Ալպերում կլիմայի փոփոխության արդյունքում հայտնվել է գրեթե 1200 լիճ

Համաձայն հետազոտության, որը հրապարակել է ջրային գիտությունների եւ տեխնոլոգիաների շվեյցարական դաշնային ինստիտուտը, կլիմայի փոփոխությունն էապես ազդել է Շվեյցարական Ալպերի լանդշաֆտը:

Դրա վկայությունն է գրեթե 1200 նոր լճերի ձեւավորումը:

Ընդ որում, դա տեղի է ունեցել համեմատաբար ոչ մեծ ժամանակահատվածում՝ Փոքր սառուցյալ շրջանի վերջից, այսինքն՝ մոտավորապես 1850 թվականից:

Գիտնականների խոսքով՝ այդ լճերի մեծ մասը՝ մոտ 1000, այժմ գոյություն ունի:

Նման արդյունքները զարմացրել են գիտնականներին, քանի որ  նրանք կարծում էին, որ այդ թիվը քիչ կլինի: Իսկ ստացված տվյալները վկայում են այն մասին, թե որքան է արագացել ձեւավորումը:

Ուսումնասիրության ժամանակ գիտնականները գրանցել են տեղանքը, բարձրությունը, ձեւն ու տարածքը, ինչպես նաեւ ամբարտակի նյութի տեսակն ու 1200 լճերից յուրաքանչյուրի համար դրենաժի տեսակը, որոնք ձեւավորվել են 1850-ականներից:

Հիմնվելով այդ տեղեկության վրա՝ հետազոտողներին հաջողվել է ավելի լավ գնահատել հնարավոր վտանգները, ներառյալ՝ ամբարտակի փլուզման դեպքում ջրհեղեղի ռիսկը: Արդյունքում հետազոտությունը ցույց է տվել, որ Շվեյցարական Ալպերում սառցադաշտերը կտրուկ նվազում են:

Այսպես, միայն անցած տարի դրանք կորցրել են իրենց ծավալի երկու տոկոսը:

Եվ նույնիսկ եթե լիարժեք իրականացվի Փարիզյան համաձայնագիրը, ապա ալպիական սառցադաշտերի երկու երրորդ մասն այնուամենայնիվ կոչնչացվի:

Բացի այդ, գիտնականները պարզել են, որ Շվեյցարական Ալպերում սառցե լճերի ձեւավորման առաջին պիկը եղել է 1946 եւ 1973 թվականների միջեւ: